Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

Մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Քննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-Իրան

Քաղաքականություն

Ամերիկյան կողմը Թեհրանին է փոխանցել տարածաշրջանում հակամարտության կարգավորման առաջարկների պատասխանը: Այդ մասին կիրակի հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին: Նա հայտնել է, որ ամերիկյան պատասխանն այժմ ուսումնասիրում են։ Նրա խոսքը մեջբերում է IRNA լրատվական գործակալությունը։

Արտգործնախարարության խոսնակը նշել է, որ 14 կետից բաղկացած իրանական ծրագիրը կենտրոնացած է բացառապես հակամարտության դադարեցման վրա և չի անդրադառնում իրանական միջուկային ծրագրին։

Բաղաեին ընդգծել է, որ Իրանը չի ընդունում վերջնագրերի և պարտադրված ժամկետների վրա հիմնված բանակցություններ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հաստատել է, որ Իրանից ստացել է խաղաղության նոր առաջարկներ և քննարկում է դրանք, սակայն կասկածներ է հայտնել դրանց հեռանկարների վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցում են, քննարկումները դրական են, և նրա համոզմամբ՝ կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար շատ դրական արդյունքի: Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական հարթակում:

Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը չի բացառել Իրանի դեմ ապագայում հարվածների հնարավորությունը: Նրա խոսքով՝ իրենք այդ քայլին կդիմեն, եթե «իրանցիներն իրենց ոչ պատշաճ պահեն, ինչ-որ վատ բան անեն»:

Ամերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումը

Քաղաքականություն

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X-ում հայտնել է, որ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող առևտրային երկու նավ հաջողությամբ անցել է Հորմուզի նեղուցով։

«Հորմուզի նեղուցով անցնելուց հետո կառավարվող հրթիռներով ԱՄՆ ականակիրները «Ազատություն նախագծի» (Project Freedom) շրջանակներում գործում են Պարսից ծոցում։ Ամերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումը։ Որպես առաջին քայլ, ԱՄՆ դրոշի ներքո նավարկող առևտրային երկու նավ հաջողությամբ անցել է Հորմուզի նեղուցով և շարունակում է անվտանգ շարժվել», – ասվում է հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրին

Քաղաքականություն

Միացյալ Թագավորությունը հայտնել է, որ ծրագրում է միանալ Եվրամիության կողմից Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրին՝ հաղորդել էր Reuters-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակին:

Երկուշաբթի՝ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը քննարկել են Լոնդոնի հնարավոր մասնակցությունն այդ ծրագրին և հրապարակել համատեղ հայտարարություն: ԵՄ խորհուրդը 2026-2027 թվականներին Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ հատկացնելու մասին որոշում է կայացրել ապրիլի 23-ին:

Կողմերը նաև համաձայնել են սկսել բանակցություններ՝ եվրոպական նորարարական նախաձեռնություններին Լոնդոնի մասնակցության վերաբերյալ։

Ելույթներից հասկացանք, թե ինչքան ազդեցիկ է խաղաղակերտ գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Իռլանդիայի վարչապետ

Աշխարհ

Շատ երաժշտական գագաթնաժողով էր, կարելի է ասել: Դուք կարողացաք ցուցադրել Հայաստանի երաժշտական մշակույթի գոհարները, հրաշալի սնունդը: Սա, իսկապես, բազմաթիվ տաղանդների ցուցադրություն է, և ես պետք է այս պահից փորձեմ հասկանալ, թե մինչև նոյեմբեր ինչպես եմ կարողանալու նույն կերպ կազմակերպել այդ միջոցառումը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանի և Անտոնիու Կոշտայի հետ հայտարարությունների ժամին ասաց Իռլանդիայի Հանրապետության վարչապետ Միհել Մարտինը՝ անդրադառնալով Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի անցկացմանը, որը տեղի է ունենալու Դուբլինում:

«Դուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել [գագաթնաժողովը]: Բավականին բարձր է ձեր ստանդարտն այս պահին, կփորձենք համապատասխանել»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ Իռլանդիայի վարչապետը հայտարարեց. «Ելույթներից հասկացանք, թե ինչքան ազդեցիկ է խաղաղակերտ գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև, քննարկեցինք դա:

Իռլանդիայում, ի դեպ, հակամարտություն նույնպես եղել է 30 տարի առաջ, և ճանապարհ է հարթվել հակամարտության պատճառով նոր աշխատելաոճ որդեգրելուն, ինչը ևս մեկ անգամ ընդգծել է ուժեղ առաջնորդ ունենալու անհրաժեշտությունը: Այս մասին խոսվեց նաև Ադրբեջանի նախագահի ելույթում»:

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից

Հայաստան

Մայիսի 4-ին, ժամը 12։59-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղի «Ախտաներ» կոչվող տարածքում «UAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է գետում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակման միջոցով ավտոմեքենան դուրս են բերել գետից:

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Ավտո

Հարգելի՛ քաղաքացիներ,
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։

Մայիսի 4-ին՝ 

ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.
✔️ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
✔️ Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:

Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև

✔️ Հանրապետության հրապարակը, 
✔️ Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, 
✔️ Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
✔️ Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
✔️ Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
✔️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

Մայիսի 5-ին՝ 

ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու.

✔️ Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,
✔️ Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,
✔️ Աթենքի փողոցը,
✔️ Ծիծեռնակաբերդի խճուղին,
✔️ Մաշտոցի պողոտան,
✔️ Սայաթ-Նովայի պողոտան,
✔️ Աբովյան փողոցը
✔️ Բաղրամյան փողոցը:

Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։

Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:

Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա

Աշխարհ

Այն փաստը, որ Հայաստանը հյուրընկալում է գագաթնաժողովը, այն փաստը, որ բոլորս այսօր այստեղ ենք, բավականին հստակ ցուցանում է Հայաստանի աշխարհագրաքաղաքական ուղղության ճանապահը: Հայաստանն ու ԵՄ-ն միասին են այդ ճանապարհին: Հենց այդ պատճառով վաղը մենք կանցկացնենք առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանի և Իռլանդիայի վարչապետ Միհել Մարտինի հետ հայտարարությունների ժամին ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

«Այսօր ԵՔՀ գագաթնաժողովը, իսկապես, պատմական էր: Առաջին անգամ ԵՔՀ-ն հանդիպել է Հարավային Կովկասում, և այսօր այս գագաթնաժողովին տեսաձայնային կապով մասնակցել է նաև նախագահ Ալիևը: Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում, որը բերել են խիզախ որոշումները և անխոնջ դիվանագիտական ջանքերը: Սա պատմական իրադարձություն է մի աշխարհում, որտեղ էսկալացիաները և պատերազմը կարծես թե գերակայում են: Անհրաժեշտ է տոնել այս հնարավորությունը»,- ասաց նա: