ՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիք

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, այսօր երեկոյան նախագահական նստավայրում տրվել է պետական ընթրիք:

Պետական ընթրիքից առաջ տեղի է ունեցել պետական պարգևների շնորհման արարողություն։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և խորացման գործում ներդրած անձնական նշանակալի ավանդի համար, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Փառքի շքանշանով։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ էլ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանով։ Այս պարգևը 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից սահմանված Պատվո լեգեոնի բարձրագույն շքանշանն է։

Արարողակարգի համաձայն, երկու երկրների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-ֆրանսիական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բաժակաճառը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ

«Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Ֆրանսիայի նախագահի պետական այցի պատվիրակության հարգելի անդամներ,

Հայաստանի Հանրապետության պետական իշխանության հարգելի ներկայացուցիչներ,

Այսօր մեզ համար շատ կարևոր և մեծ իրադարձություն է տեղի ունենում։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մեր երկրի ավանդական և հավատարիմ բարեկամ երկրի նախագահը, այդ թվում՝ անձնական բարեկամ և ընկեր է ինձ համար, և այսօրվա իրադարձությունը կրկնակի նշանակություն ունի։ Ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել ասելու, թե նախագահ Մակրոնն ինչպիսի մեծ ներդրում ունի Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակի համար, որը մենք կարձանագրենք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունմամբ՝ որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք։

Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այն հանգրվանը, որում մենք այսօր գտնվում ենք և որն այսօր ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի աջակցությունը և որն ակնհայտ ճիշտ և զարգացման ճանապարհ է Հայաստանի Հանրապետության համար, երբ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո հաղթահարել է գոյատևման օրակարգը և մուտք է գործել զարգացման օրակարգի տրամաբանություն։ Մենք այսօր Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված նոր տրամաբանությամբ, նոր գաղափարախոսությամբ, նոր ճարտարապետությամբ, նոր երկիր ենք կառուցում՝ հիմնվելով մեր լավագույն ավանդույթների և արժեքների վրա, ինչը, ի դեպ, կարծում եմ, այսօր ակնհայտ և տեսանելի դարձավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ, որտեղ մեր պատմությունը, մեր արժեքային համակարգն ընդգծված էր և գտնվում էր ամեն ինչի առանցքում։

Բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս առերեսվենք մի իրավիճակի հետ, որ այսօրվա մեր հանգրվանում նախագահ Մակրոնի դերը շրջադարձային է։ Այսօրվա մեր իրականության և տարածաշրջանային ռազմավարության ճարտարապետությունը, ըստ էության, ձևավորվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր ներկա չեն եղել այդ հանդիպման սենյակում, ամենայն հարգանքով, ես ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող ասել, որ ամբողջությամբ իրապես և խորապես ճանաչում են նախագահ Մակրոնին, որովհետև այն, ինչ ես այդ օրը տեսել եմ, այդպիսի համոզմունք, այդպիսի նվիրվածություն, այդպիսի սկզբունքայնություն, այդպիսի հետևողականություն, այդպիսի համոզվածություն, այդպիսի աներերություն, այդպիսի վճռականություն, այդպիսի որոշում, որ պատմությունը պետք է կերտվի, ես չեմ կարդացել ոչ մի գրքում։ Եթե որևէ մեկն ինձ պատմեր այդ օրվա իրադարձությունները, ես չէի կարող հավատալ դրան։ Ես երեկ էլ նախագահ Մակրոնին առիթ ունեցել եմ ասելու, որ մինչև հիմա, երբ հետահայաց հիշում եմ այդ ամեն ինչը, դժվարությամբ եմ հավատում այն ամենին, ինչ տեսել եմ սեփական աչքերով, ինչ լսել եմ անձամբ։ Այսօր դահլիճում կան մարդիկ, ովքեր նույնպես ներկա են եղել, և նրանք կվկայեն այդ ամենի մասին։ Սա մի սյուն էր, որի վրա կառուցված է մեր այսօրվա իրականությունը, այսօրվա խաղաղությունը և այսօրվա հեռանկարը, որն ամեն օրվա հետ ավելի ու ավելի ենք սիրում։

Ակնհայտ է, որ նախագահ Մակրոնի դեմքով մենք գործ ունենք Ֆրանսիայի Հանրապետության պետական գործչի հետ, բայց այդ հանդիպումը և այդ օրվա իրադարձություններն ինձ համար միանշանակ և աներկբա են դարձնում, որ Էմանուել Մակրոնը նաև Հայաստանի Հանրապետության պետական գործիչ է։ Այն շքանշանը, որը շնորհվեց նախագահ Մակրոնին այսօր, ու եթե այդ որոշման մեջ կա քաղաքավարություն, դա ընդամենն այդ որոշման էության մի փոքր տոկոսն է արտահայտում։ Իրականում Հայաստանի Հանրապետությունն այդ բարձրագույն պարգևով իր գնահատանքն է արտահայտում այն շրջադարձային ծառայության համար, որ նախագահ Մակրոնը մատուցել է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի պետականությանը, անվտանգությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։

Դրանից առաջ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից առաջ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ թվում էր, թե Հայաստանի Հանրապետությունն այլևս չունի ոչ մի հույս և հենարան, և չկա մի ուժ և անհատ, որը կարող է մեր ձեռքը բռնել, մենք ամենադժվար պահին զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը, և նա ամուր բռնեց մեր ձեռքից, մենք նրա ձեռքերից ամուր բռնեցինք, և այսօր մեր բազմաթիվ հաջողություններ՝ սկսած բանակաշինությունից, շարունակած մեր արտաքին հարաբերություններով, մեր ժողովրդավարական ձեռքբերումներով, տնտեսական հաջողություններով, որոնց մի մասը, ի դեպ, նաև կարձանագրվեն նախագահ Մակրոնի պետական այցի արդյունքներով, նրա անձնական ներդրման արտահայտությունն են, հենց հատկապես՝ նրա անձնական ներդրման արտահայտությունը։ Ութ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանի Հանրապետության պետական շահերին առնչվող որևէ մտահոգություն, հարց կիսած լինեմ նախագահ Մակրոնի հետ և հնարավորինս ամենաարագ և առարկայական և կոնկրետ ձևով ստացած չլինեմ նրա արձագանքը, նրա պատասխանը, որն արտահայտվել է կոնկրետ, շոշափելի, ստուգելի, տեսանելի որոշումներով և քայլերով։

Հարգելի ներկաներ,

Ես առաջարկում եմ, որ մենք բաժակ բարձրացնենք Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մեծ բարեկամ, եղբայր և հարազատ Էմանուել Մակրոնի համար։

Պարոն նախագահ, Ձեր կենացը»։

Արաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան

Բիզնես

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Արաքս գետի ողողահունում ավազի հանքավայրի և Արմավիր ջրանցքի վրա պարզարանի կառուցման համար անհրաժեշտ տիպային նախագծերի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստումը և փորձաքննությունների իրականացումը:

Տիպային նախագծերի առկայությունը և վերջիններիս համապատասխան ավազի արդյունահանման աշխատանքների իրականացումը հնարավորություն կտա ձևավորել շինարարական ավազի պահանջարկի բավարարման աղբյուր՝ միաժամանակ ապահովելով Արաքս գետի հունի սահմանային կայունությունը, ինչպես նաև կանխարգելելով ոռոգելի հողատարածքների ավազակալումը և արդյունավետորեն կառավարելով շրջակա միջավայրի պահպանության ռիսկերը: Հողերի բերրիության պահպանմանն ու ջրային համակարգերի անխափան աշխատանքին զուգահեռ, նախագծի իրականացումը կունենա սոցիալ-տնտեսական դրական ազդեցություն՝ հիմնված գիտականորեն հիմնավորված տեխնիկական լուծումների և տիպային նախագծերի ներդրման վրա:

Ըստ հիմնավորման, վարչապետի հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվել է ավազի արդյունահանման ոլորտի համալիր կարգավորման նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, այդ թվում՝ ավազի արդյունահանման համար համապատասխան նստեցման կայանի (պարզարանի) կառուցում։ Վերջինիս նպատակն է ունենալ գիտականորեն հիմնավորված և տեխնիկապես հագեցած գետաողողատային տիպի հանքավայրերի շահագործման տիպային նախագծի օրինակելի ձև, որը թույլ կտա Արաքս գետի ողողահունում ավազի արդյունահանումը իրականացնել տիպային նախագծին համապատասխան:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակը

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» և ՀՀ մշակույթի նախարարության մեդալակիր, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն մայիսի 6-ին նշում է ծննդյան 55-ամյակը:

Էդուարդ Թոփչյանը ծնվել է 1971 թվականին Երևանում: Նա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ որպես ջութակահար: Կոնսերվատորիայում դիրիժորության դասեր է առել Օհան Դուրյանից, հետագայում արժեքավոր խորհրդատվական դասեր ստացել սըր Գեորգ Շոլթիից, Կլաուդիո Աբբադոյից և Նելլո Սանտիից:

1991 թվականին ստեղծել է «Սերենադ» կամերային նվագախումբը, որը բարձր հեղինակություն է ձեռք բերել Եվրոպայում. այն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, տարբեր լեյբլների հետ թողարկել է ձայնասկավառակներ և հանդես եկել Եվրոպայում շուրջ 700 համերգներով:

2000 թվականից առ այսօր Էդուարդ Թոփչյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Նրա ղեկավարության ավելի քան 25 տարվա ընթացքում նվագախումբն է՛լ ավելի է բարձրացրել իր կատարողական մակարդակը՝ հյուրախաղերով հանդես գալով Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, Հարավային Ամերիկայում, Կանադայում, Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում:

Սիմֆոնիկ հարուստ երկացանկից բացի՝ Թոփչյանը ղեկավարել է Վերդիի «Աիդա», «Օթելլո», «Սիմոն Բոկկանեգրա», «Ռիգոլետտո», «Պարահանդես-դիմակահանդես», «Լուիզա Միլլեր», Պուչինիի «Տուրանդոտ», «Մադամ Բաթերֆլայ», «Տոսկա», «Թիկնոցը», Լեոնկավալլոյի «Պայացներ», Ռոսինիի «Սևիլյան սափրիչը», Մոցարտի «Դոն Ժուան», «Կախարդական սրինգը», Չայկովսկու «Պիկ թագուհի», «Եվգենի Օնեգին» օպերաներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Էդուարդ Թոփչյանը համագործակցել է աշխարհահռչակ բազմաթիվ մենակատարների հետ, կազմակերպել և մասնակցել է հեղինակավոր միջազգային փառատոների: Համերգներով հանդես է եկել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ասիայի տարբեր նվագախմբերի հետ, ինչպիսիք են Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Քյոլնի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Շտուտգարտի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Staatsphilharmonie Rheinland-Pfalz-ը, Սիենայի փառատոնի նվագախումբը, Kärntner Sinfonieorchester-ը, Պորտլենդի սիմֆոնիկ նվագախումբը, Շենժենի սիմֆոնիկ նվագախումբը, Ցինդաոյի սիմֆոնիկ նվագախումբը, Սվետլանովայի անվան Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Նա ղեկավարել է օպերային ներկայացումներ Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում, Մոնտե-Կարլոյի օպերային թատրոնում, Մոսկվայի Բոլշոյ օպերային թատրոնում և այլն:

2007 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, իսկ 2011 թվականին՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2013 թվականին Իտալիայի նախագահի կողմից պարգևատրվել է Ասպետի շքանշանով «Աշխատանքային վաստակի համար» (Ordine al “Merito del Lavoro”):

Այս օրերին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերի է մեկնել Եվրոպա՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Շրջագայության ընթացքում նվագախումբը հանդես կգա 14 համերգով Եվրոպայի 5 երկրում: Հյուրախաղերի մեկնարկն արդեն իսկ նշանավորվել է մեծ հաջողությամբ Իտալիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի լավագույն համերգասրահներում. առջևում են Գերմանիայում և Իսպանիայում կայանալիք համերգները:

Խոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվում

Հայաստան

Խոսքի ազատության առումով ամենամեծ խնդիրներից մեկը երևի այն է, որ խոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվում, որը շատ դեպքերում հանգեցնում է ատելության խոսքի, խտրական խոսքի դրսևորումների և այլն:

Այս մասին հայտարարեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի ընթացքում:

«Կարծում եմ, որ մենք կրթական շատ լուրջ բարեփոխումների կարիք ունենք՝ նաև ցույց տալու, որ խոսքի ազատությունը ունի սահմաններ, որտեղ են այդ սահմանները և ինչի համար կարող է վրա հասնել պատասխանատվություն, բայց դրա տեսակները պետք է շատ հստակ կիրառվեն և որոշակի ձևաչափով»,- ասաց նա՝ կարևորելով, որ մասնագիտական համայնքները շատ ուշադիր լինեն համայնքների ներսում վարքագծի կանոնների և էթիկայի պահպանմանը:

Ինչ վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը, նկատեց՝ դա այսօր ամբողջ աշխարհում է քննարկվող հարցերից մեկը արհեստական բանականության համատեքստում:

Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը

Հայաստան

«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու միջոցառումների ծրագրի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է 2026 թ. համար անհրաժեշտ 684 մլն դրամի չափով Էկոնոմիկայի նախարարության 2026 թ. պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցներից վերաբաշխում կատարելու միջոցով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հատկացնելու վերաբերյալ։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այն համարվում է իր ձևաչափով եզակի, աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթը, որն ունի 30 տարվա փորձ։ Այն տարածաշրջանում կազմակերպվում է առաջին անգամ, իսկ նախկինում անցկացվել է Պորտուգալիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Չինաստանում և այլ երկրներում։

Նախարարը տեղեկացրել է, որ մրցույթը կազմակերպվելու է մայիսի 19-23-ը։ Եռօրյա Մրցույթը կազմակերպվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին կմասնակցեն 65 երկրից շուրջ 400 գինու փորձագետ, այդ թվում՝ 120 գինու գնորդ, 200 լրագրող, բլոգերներ, սոմելիեներ և բարձր վարկանիշ ունեցող գինու փորձագետներ, որոնք գնահատելու են ավելի քան 60 երկրի շուրջ 8000 տեսակի գինի։ Միջոցառման շրջանակներում կանցկացվեն գինու գնորդների, վաճառողների և հայկական գինի արտադրողների միջև բիզնես հանդիպումներ։

Կկազմակերպվեն այցեր գինեգործական շրջաններ, գինու գործարաններ և պատմամշակութային վայրեր։ Այցերը կուղեկցվեն մշակութային ծրագրերով՝ ներառելով ավանդական խոհանոց, ազգային երաժշտություն և ժողովրդական տոնախմբություններ։

Միջոցառման ընթացքում շուրջ 30 լրագրողի համար կկազմակերպվեն մեդիա տուրեր՝ միջազգային հեղինակավոր մեդիա հարթակներում Հայաստանի մասին հոդվածների և ռեպորտաժների լայնածավալ լուսաբանման նպատակով։

«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվել

Տեսանյութեր

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ իրականացրած միջոցառումների և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարի կազմակերպմամբ վերջինիս մերձավոր շրջապատի անձինք 2026 թվականի հունիսի 7–ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների պարտք-գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել են տալ կաշառք։

Բացի այդ, նույն անձինք փորձել են խոչընդոտել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին կաշառքի առաջարկի կամ այլ իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում, այդ թվում՝ անանուն եղանակով, անհապաղ դիմել Կոմիտե՝ տեղեկացնելով, որ քաղաքացու տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով»,- ասվում է հաղորդագրությունում։

Զախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասին

Քաղաքականություն

Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը՝ Երևանի համար իր բոլոր տնտեսական և քաղաքական հետևանքներով:

Զախարովան նշել է, որ ԵՄ գործելաոճը պարզ է՝ «քամել» Հայաստանից ամեն ինչ՝ ծառայեցնելով Բրյուսելի շահերին, այդ թվում՝ հակառուսական, և փոխարենը ոչինչ չտալ:

Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունների հավանությամբ Հանրապետությանը ձգում են դեպի ագրեսիվ եվրոատլանտյան մեխանիզմներ՝ ասել է դիվանագետը: