Կիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում

Քաղաքականություն

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ուկրաինացիներին և դիվանագիտական առաքելությունների անձնակազմերին կոչ է արել հեռանալ Կիևից՝ Մոսկվայի հնարավոր պատասխան հարձակման դեպքում: Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ հարկավոր է այս հայտարարություններին վերաբերվել ամենայն լրջությամբ:

Ավելի վաղ Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան նոտա է հղել Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին՝ կոչ անելով Կիևից նախապես տարհանել իրենց անձնակազմերը։ Նա նշել էր, որ Ռուսաստանի զինված ուժերն անխուսափելիորեն կհարվածեն Կիևին, այդ թվում՝ որոշումների կայացման կենտրոններին, եթե Կիևը փորձի խափանել Հաղթանակի օրվա շքերթը: 

Իր հերթին, Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Հաղթանակի օրվա շքերթի հետ կապված Կիևի սպառնալիքների պատճառով Ռուսաստանի նախագահի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում: Դմիտրի Պեսկովը նաև հայտնել է, որ Հաղթանակի օրվա կապակցությամբ Ռուսաստանի հայտարարած հրադադարը կգործի մայիսի 8-ին և 9-ին: Նրա խոսքով՝ Մոսկվան չի արձագանքել մայիսի 6-ի գիշերը Կիևի հայտարարած «լռության ռեժիմին»: 

Ռուսաստանի հայտարարած հրադադարի նախաշեմին նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները Մոսկվայի գործողություններին կպատասխանեն հայելային կերպով:

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր, որում առանձնահատուկ դերակատարում ունեն երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված կապերն ու առաջադեմ օրակարգը:

Գոհունակությամբ ընդգծվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները և քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ. նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շարունակական ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը:

Ուկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվել

Քաղաքականություն

Այս գիշեր ռուսական ուժերը Ուկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակել: Դնեպրոպետրովսկում կա 4 վիրավոր: Ռժևում բազմաբնակարան շենքերից հարյուրավոր մարդիկ են տարհանվել: Ուկրաինայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը հայտնել է, որ մայիսի 1-ից ռուսական հարվածների հետևանքով երկրում առնվազն 70 խաղաղ բնակիչ է զոհվել, 500-ը՝ վիրավորվել:

Իր հերթին, Ռուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 300 ԱԹՍ խոցելու մասին: Բրյանսկում 13 մարդ է վիրավորվել, վնասվել է երկու բազմաբնակարան շենք: Լատվիան իր հերթին հայտնել է, որ մի քանի անօդաչու Ռուսաստանի տարածքից մտել է երկրի օդային տարածք: Երկուսն ընկել են, այդ թվում մեկը՝ դատարկ նավթային պահեստարանի վրա:

ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով

Քաղաքականություն

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 30-ի արտահերթ նիստում Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցելու նպատակով առաջադրված քաղաքական ուժերի թերի ներկայացրած փաստաթղթերի օրակարգով նիստ է հրավիրել։ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն՝ հանձնաժողովը 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով։ Թերի լրացված փաստաթղթերը կարող են շտկվել մինչ մայիսի 2-ի ժամը 18։00-ն։

Այդ սուբյեկտներն են՝

«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն

«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն

Առաջադրված կուսակցությունների/դաշինքների ընտրական ցուցակների գրանցումն իրականացվելու է մայիսի 3-ի արտահերթ նիստում։

Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Քաղաքականություն

Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի: Իրանական աղբյուրները հայտնում են, որ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի խոսքով՝ Թեհրանը կամրապնդի վերահսկողությունը նեղուցի նկատմամբ, որպեսզի կանխի այդ ճանապարհով «թշնամական չարաշահումները»:

Խամենեին նշել է, որ ջրային զարկերակի կառավարման նոր իրավական շրջանակը տնտեսական օգուտ կբերի տարածաշրջանին, «նույնիսկ եթե դա դուր չի գալիս անհավատ մարդկանց»:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը դատապարտված է ձախողման: Նրա խոսքով՝ այս ռազմավարությունը և ծովային առևտրի սահմանափակումներն Իրանի կառավարության և ժողովրդի վրա ճնշում գործադրելու նոր գործիք են, սակայն Պարսից ծոցն այլ միջազգային փոխգործակցության համակարգի մաս է, և դրա շրջափակման կամ սահմանափակումների ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին:

Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ

Հայաստան

ԱԺ պաշտպանության  և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 30-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտնել է, որ նախագծի նպատակն է բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ:

Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել, որ ոստիկանության ծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից:

Միաժամանակ, ՀՀ կառավարությունը կլիազորվի՝ սահմանելու համապատասխան պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը և պայմանները:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

Այն նախատեսվում է քննարկել հատուկ ընթացակարգով՝ ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել

Աշխարհ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակից նույնպես արագ ելք չկա, իսկ Ռուսաստանն օգտվում է դրանից, քանի որ ավելի շատ եկամուտներ է ստանում նավթի բարձր գնի շնորհիվ: Կալասը շեշտել է՝ հարկավոր է հասցեագրել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերը և տարածաշրջանային ահաբեկչական խմբավորումներին Թեհրանի աջակցությունը:

Գերմանիայի կանցլերն իր հերթին Իրանին հորդորել է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ասելով, որ հարկավոր է ավելի ուժեղացնել Թեհրանի նկատմամբ ճնշումը: Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ Հորմուզի նեղուցի փակումն ահռելի տնտեսական վնաս է պատճառում բոլորին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ մերժել է Իրանի առաջարկը՝ վերաբացել Հորմուզի նեղուցն ամերիկյան շրջափակման դադարեցման դիմաց: Թրամփի խոսքով՝ դա նպատակ ունի հետաձգելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումները: «Շրջափակումն ավելի արդյունավետ է, քան ռմբակոծությունները»,- նշել է նա:

Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը

Մշակույթ

ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցությամբ Ֆրանսիայի զարգացման գործակալությունը (AFD) շուրջ մեկ տարվա ուսումնասիրությունների արդյունքում մշակել է «Արտաշատ մայրաքաղաք» հնավայրի վերականգնման և զբոսաշրջային հանգույցի վերածման հայեցակարգը: Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից։

Հայեցակարգը ներկայացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, Ֆրանսիայի զարգացման գործակալության (AFD) ներկայացուցիչը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ Արտաշատ պատմական մայրաքաղաքը մեր պետականության կարևորագույն խորհրդանիշերից է և, ցավոք, քիչ բացահայտված: Ըստ հնավայրի զարգացման հայեցակարգի՝ հուշարձանն առաջիկա մի քանի տարվա ընթացքում կդառնա մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը:

«Այս հուշարձանը խորհրդանշում է դեռևս դարեր առաջ ունեցած մեր պետական ավանդույթները․ այս ծրագրի նպատակը հնավայրի պոտենցիալը համակողմանի ներկայացնելն ու ամբողջությամբ իրացնելն է՝ թե՛ մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման, թե՛ այն որպես զբոսաշրջային ուղղություն զարգացնելու տեսանկյունից: Գործողությունների ճանապարհային քարտեզը մշակելիս շատ կարևոր են միջազգային փորձն ու համագործակցությունը, որի շնորհիվ կունենանք արժանավայել մոտեցում Արտաշատ պատմական մայրաքաղաքի հանրային և զբոսաշրջային ներկայացմանը՝ որպես հարգանք ու պատկառանք մեր պատմությանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել բոլոր կողմերին:

Ըստ նրա՝ մշակութային միջավայրերի հետ առնչություններն ամբողջությամբ փոխում են մարդու պատկերացումները ճարտարապետական մտքի, նախագծման առանձնահատկությունների, ինժեներական ենթակառուցվածքների մասին:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ տևական ժամանակ աշխատանքներ են իրականացվում Արտաշատ պատմական մայրաքաղաքի Գետամերձ թաղամասը հանրությանն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ: Ընթացքի մեջ են տարածքի բարեկարգման, ճանապարհի առանձնացման, վերականգնման ու ամրակայման աշխատանքների նախագծման աշխատանքները: Զուգահեռաբար ընթանում է համապատասխան մոդուլային կենտրոնի՝ սպասասրահի կառուցումը՝ համայնքի հետ համագործայցությամբ:

Հիշեցնենք, որ Արտաշատ մայրաքաղաքի Գետամերձ թաղամասում ԿԳՄՍ նախարարության պատվերով 2025 թ. իրականացվել են հնագիտական պեղումներ, պատվիրվել է նաև պեղված հատվածների ամրակայման, նորոգման և բարեկարգման նախագիծը: Միջոցներ են ձեռնարկվում նաև «Գետամերձ» թաղամասը զբոսաշրջիկների համար առավել հասանելի դարձնելու ուղղությամբ: