Հեղուկ գազի գները էական կիջնեն


Բիզնես


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ առաջիկայում Հայաստան կհասնի հեղուկ գազի խմբաքանակն ու գինը կնվազի։

Ըստ նրա, Հայաստանում հեղուկ գազ չկար 2 հիմնական պատճառով՝ Իրանի հետ կապված իրադրությունը և Վերին Լարսը։ Այժմ Լարսը արդեն բաց է, արդեն գազով բեռնված մեքենաներ են եկել։ «Կարծում եմ, որ արդեն ուրբաթ կամ շաբաթ օրվա դրությամբ Հայաստան կմտնի այնքան գազ, որ արդեն գազ կլինի և գներն էական կիջնեն»,-նշել է Պապոյանը:



Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում


Հայաստան


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-16:00-ն, կդադարեցվի Կիևյան, Կիևյան 2 նրբ, Օրբելի, Սևոստոպոլյան, Բարբյուսի փողոցների ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում


Հայաստան


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-16:00-ն, կդադարեցվի Կիևյան, Կիևյան 2 նրբ, Օրբելի, Սևոստոպոլյան, Բարբյուսի փողոցների ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Կարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄ


Աշխարհ


Եվրամիությունը ողջունել է օրերս Կարսում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի նիստը՝ նվիրված է երկու երկրի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կայուն դինամիկան արտացոլում է տարածաշրջանում նկատվող ավելի լայն դրական տեղաշարժերը, ինչը կարևոր նշանակություն ունի տևական խաղաղության ու կայունության համար: ԵՄ-ն խրախուսում է երկու երկրի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը՝ ասված է հայտարարության մեջ։  

Եվրամիությունից ընդգծել են՝ շահագործման հանձնվելուց հետո Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցությունը կամրապնդի տարածաշրջանային կապը և հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը:

ԵՄ-ն հանձնառու է Հարավային Կովկասում կապերի զարգացմանը՝ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգին, Գլոբալ դարպասներ ռազմավարությանը և Անդրկասպյան տրանսպորտային միջանցքին համապատասխան, որոնցում Հայաստանն ու Թուրքիան առանցքային դեր են խաղում՝ ասված է ԵՄ պատվիրակության անունից տարածված հաղորդագրության մեջ:



14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամով


Հայաստան


Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 մլրդ 59 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ նախագիծը:

«Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել ընդհանուր թվով 14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր, որոնցից Արագածոտնի մարզում՝ 1 ծրագիր, Արարատի մարզում՝ 3 ծրագիր, Արմավիրի մարզում՝ 8, Գեղարքունիքի մարզում՝ 1, Կոտայքի մարզում՝ 1, Շիրակի մարզում՝ 2, Սյունիքի մարզում՝ 1 ծրագիր, Տավուշի մարզում՝ 3 ծրագիր:

Համաֆինանսավորման այս որոշումը կայացնելուց հետո արդեն 2026 թվականի պետական բյուջեից մենք կունենանք համայնքներին տրված 4 մլրդ 117 մլն դրամի համաֆինանսավորում»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց ծրագրերը, որոնց ուղղված է ֆինանսավորումը: Դրանք են՝ գազատարի կառուցում, ճանապարհների վերանորոգում՝ ասֆալտապատմամբ, ճանապարհների մայթեզրերի կառուցում և տուֆով սալարկում, մշակույթի տների վերանորոգում, խմելու ջրամատակարարման նոր համակարգերի կառուցում, ջրագծերի փոխարինում, լուսավորության ցանցերի կառուցում, գազիֆիկացում, աղբահանության մեքենայի ձեռքբերում, բազմաբնակարան շենքերի բակերի հիմնանորոգում և այլ աշխատանքներ:

Այս համատեքստում Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն տնտեսվարողներին, որոնք չեն մոռանում հսկիչ դրամարկղային կտրոն տրամադրել, նաև քաղաքացիներին, որոնք պահանջում են այդ կտրոնները, և դրա արդյունքում հնարավոր է լինում կատարել վերոնշյալ աշխատանքները:



Նոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանում


Քաղաքականություն


«Ռոսավիացիան» սահմանափակումներ է հայտարարել Պերմի «Մեծ Սավինո» օդանավակայանում։ Մի շարք բուհերում և դպրոցներում դասերը դադարեցվել են, հաղորդում է «Պերմ 36,6» ալիքը։ Հրատարակության բաժանորդները հայտնել են պայթյունների մասին Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանում։ Քաղաքում բարձրախոսներով ահազանգել են նաև «վտանգավոր նյութի արտահոսքով վթարի» մասին, սակայն, «Новости Перми и края/Պերմի եւ երկրամասի նորություններ» տելեգրամյան ալիքը հայտնել է, որ դա եղել է համակարգի աշխատանքի ստուգում։

Նախօրեին Պերմի երկրամասի նահանգապետ Դմիտրի Մախոնինը հայտնել էր, որ ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են արդյունաբերական հարթակին։ Նրա խոսքով՝ ձեռնարկության աշխատակիցները գտնվում են անվտանգ վայրում, տուժածներ և ավերածություններ չկան։ Նա հավելել է, որ քիմիական վտանգ չկան, դեպքի վայրում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունում նշել են, որ ուկրաինական հարձակման նպատակը եղել է «Տրանսնեֆտին» պատկանող «Պերմ» գծային արտադրական դիսպետչերական կայանը։ Տեղի բնակիչները խոսել են «նավթային անձրևի» մասին։ Քամու պատճառով ծուխը ամբողջությամբ լցվել է քաղաք։ «Սեւ անձրեւից» հետո մեքենաների և հագուստի վրա մնացել են մրոտ հետքեր։



Լոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունը


Աշխարհ


Միացյալ Թագավորության կառավարությունը հայտարարել է լրացուցիչ 25 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 33,6 միլիոն դոլար) հատկացնելու մասին՝ հրեական համայնքի պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։ Այս որոշումը կայացվել է ապրիլի 29-ին Լոնդոնի հյուսիսում գտնվող Գոլդերս Գրին թաղամասում տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո, երբ երկու հրեա տղամարդ դանակահարվել էին փողոցում։

Երկրի անվտանգության նախարար Դեն Ջարվիսը նշել է, որ բացի ֆինանսական աջակցությունից, կառավարությունն արագացված կարգով կընդունի նոր օրենսդրություն՝ պետական սպառնալիքներին դիմակայելու համար։ Նախարարի խոսքով՝ այս քայլերը կբարձրացնեն իրավապահ մարմինների կարողությունները և կապահովեն համայնքների անվտանգությունը՝ կանխելով նմանատիպ հարձակումների կրկնությունը։



Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ


Տեսանյութեր


Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։

Ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 17-ին քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ 36-ամյա համաքաղաքացու հետ ունենալով թշնամական հարաբերություն՝ նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև ավազակային հարձակումներ  ու բնակարանային գողություններ։ 

Պարզելով բնակության հասցեն՝ երիտասարդները  դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համաքաղաքացու տան մոտ։ Լոռու մարզային քննչական վարչությունում ապրիլի 18-ին դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։  Ապրիլի 26-ին քրեական ոստիկանները պարզելով, որ Վանաձորի բնակիչ չորս երիտասարդ «Միցուբիշի» մակնիշի մեքենայով ընթանում են դեպի Անդրանիկի փողոց և իրենց մոտ ունեն ապօրինի պահվող հրազեն՝ հետապնդել են նրանց։ 

Չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ նրանք դիմել են փախուստի։ Սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել նրանց փախուստը, ձերբակալել և տեղափոխել մարզային վարչություն։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 11 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ։

Մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։  Երեք անձ կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հանցախմբի անդամների և նրանց հետ փոխկապակցված անձանց բնակության հասցեներում հայտնաբերվել է տարբեր տեսակի զենք-զինամթերք։ 

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։



Հայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուի


Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։ Կառավարության նիստում, անդրադառնալով այս կարևոր իրադարձությանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ, ըստ նախնական ծրագրի, առաջնությունը կանցկացվի 2029 թվականի սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։ Նրա խոսքով՝ այդ օրերին Հայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուի:

«Սա իսկապես շատ մեծ իրադարձություն է, որովհետև, ըստ էության, ֆուտբոլի մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո իր նշանակությամբ երկրորդ կարևորագույն մրցաշարն է։ Ծրագիրը դեռևս նախնական է, և հնարավոր է՝ ենթարկվի որոշ փոփոխությունների, սակայն նախատեսվում է, որ Երևանում կանցկացվի մինչև 20 խաղ, իսկ Վանաձորում և Իջևանում միասին՝ մինչև 10 խաղ», – նշել է նախարարը՝ ընդգծելով նման մեծածավալ իրադարձությանը պատշաճ պատրաստվելու կարևորությունը։

ԿԳՄՍ նախարարը նաև հիշեցրել է, որ նախորդ տարի Կառավարությունն արդեն մի շարք որոշումներ է կայացրել մարզադաշտերի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Մասնավորապես՝ ներկայում ընթանում է Վանաձորի մարզադաշտի վերակառուցումը, որը պետք է համապատասխանի ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիային։ Վերակառուցման արդյունքում այն կունենա մինչև 12,000 հանդիսատես ընդունելու հնարավորություն։ Նախորդ տարի նաև որոշում է կայացվել Իջևանում նոր մարզադաշտի կառուցման վերաբերյալ, որը ևս կլինի նույն՝ չորրորդ կատեգորիայի․

«Արդեն իսկ մարզպետարանի հետ համատեղ ավարտել ենք հողային աշխատանքները և ունենք մարզադաշտի կառուցման առաջարկը, որն առաջիկայում կներկայացվի Կառավարության քննարկմանը։ Նախորդ փուլում աշխատանքները բավականին ինտենսիվ են ընթացել, և այժմ էլ շարունակելու ենք համակարգված աշխատել, որպեսզի պատշաճ պատրաստվենք»։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում ՖԻՖԱ-ի գործընկերները կայցելեն Հայաստան, որի ընթացքում կքննարկվի առաջնության կազմակերպման հետ կապված առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը։ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ առաջնության կազմակերպման գործընթացում կարևոր է լինելու տարբեր գերատեսչությունների ներգրավվածությունը, քանի որ ակնկալվում է ոչ միայն մեծ թվով զբոսաշրջիկների, այլև կազմակերպական հարցերով զբաղվող անձնակազմի զգալի թվով ներկայացուցիչների ժամանակավոր գործունեություն Հայաստանում։

Աշխատանքների կազմակերպումը ենթադրում է հատուկ ընթացակարգերի և կարգավորումների պահպանում, որը հնարավոր կլինի ապահովել համատեղ և պլանավորված աշխատանքի շնորհիվ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով նմանօրինակ խոշոր մարզական միջոցառման անցկացումը Հայաստանում, ընդգծել է աշխատանքների պատշաճ և համակարգված իրականացման անհրաժեշտությունը՝ հատկապես ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության և զբոսաշրջության խթանման ուղղություններով։


Ադրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասին


Քաղաքականություն


Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել և քննարկում: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ Հայաստան այցի նպատակը նաև ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ բանակցություններն են:

«Ուզում եմ ասել նաև, որ արդեն ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց և մնացած տեղերի հայերի վերադարձի հարց, որովհետև, ակնհայտորեն, երկու ուղղությամբ էլ քննարկումներն ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա, և մեկը մյուսին կարող են թեժացնել, և հաճախ այդպես էլ պատահում է:

Նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը, սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել, հետո բավարար էֆեկտ չի ունենում իրենց համար, երկրորդ հարցն են էսկալացնում: Այսինքն՝ սա էժան ներքաղաքական շահարկում է և ոչ ավելին:

Կան մարդիկ, որ այդ թեմայով խոսում են, բայց չեն հասկանում՝ ինչի համար են խոսում և ինչ նպատակադրմամբ: Օրինակ՝ 100 տոկոսով համոզված եմ, որ կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում և ինչի համար է ասում: Իրեն հանձնարարում են, ինքն ասում է, ինքը չի հասկանում՝ ինչի մասին են խոսում: Ինքը հարցերի փոխկապակցվածությունն էլ չի հասկանում: Սա էժան քաղաքական շահարկում է:

Ես հստակ պատասխանեցի, որ մենք նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք»,- ասաց նա: