Իրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է գլխավոր բանակցող ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքում

Քաղաքականություն

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդես կգա որպես գլխավոր բանակցող Միացյալ Նահանգների հետ երկխոսության ընթացքում։ Այս մասին հաղորդել է ISNA լրատվական գործակալությունը։

«Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կգլխավորի իրանական պատվիրակությունն ուրբաթ օրվա բանակցություններում»,- գրել է գործակալությունը։

Ամերիկյան պատվիրակությունը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել բանակցել Թեհրանի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա և հայտարարել էր, որ երկու շաբաթով կդադարեցնի Իրանի դեմ հարվածները։ 

Իրանը և Իսրայելը նույնպես համաձայնել են դադարեցնել հարվածները։

Reuters-ը հայտնել է Մերձավոր Արևելքի պատերազմում զոհերի թիվն՝ ըստ երկրների

Մերձավոր Արևելքում Իրանի հետ պատերազմը, որը մեկնարկել էր փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներով, հազարավոր մարդկանց կյանք է խլել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հաղորդում է ապրիլի 8-ի դրությամբ հրապարակված զոհերի թիվը։ 

Իրան

ԱՄՆ-ում գործող HRANA իրավապաշտպան խումբը հայտնել է, որ պատերազմի սկսվելուց ի վեր Իրանում զոհվել է 3636 մարդ: Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան հայտնել է, որ զոհվել է առնվազն 1900 մարդ։

Լիբանան

Լիբանանի իշխանությունները հայտնել են, որ մարտի 2-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 1530 մարդ, այդ թվում՝ առնվազն 129 երեխա։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի երեք ինդոնեզացի խաղաղապահներ զոհվել են Լիբանանի հարավում տեղի ունեցած երկու առանձին միջադեպերի ժամանակ։

Իրաք

Իրաքի առողջապահական մարմինների տվյալներով՝ ճգնաժամի սկզբից ի վեր զոհվել է առնվազն 117 մարդ։

Իսրայել

Իսրայելի շտապօգնության ծառայության տվյալներով՝ Իրանից և Լիբանանից արձակված հրթիռները Իսրայելում 23 մարդու կյանք են խլել։ Իսրայելական բանակը նաև հայտնել է, որ իր 11 զինվորները զոհվել են Լիբանանի հարավում։

ԱՄՆ

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հակամարտության ընթացքում 13 զինծառայող զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։ 

Արաբական Միացյալ Էմիրություններ

Զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու զինվոր:

Կատար

Յոթ մարդ է զոհվել մարտի 22-ին Կատարի տարածքային ջրերում տեղի ունեցած ուղղաթիռի մահացու վթարի հետևանքով՝ «առօրյա գործողությունների» ընթացքում տեխնիկական անսարքության պատճառով։

Քուվեյթ

Իշխանությունները հայտնել են յոթ զոհի մասին։

Արևմտյան ափ

4 պաղեստինցի կին զոհվել է իրանական հրթիռային հարձակման հետևանքով։

Սիրիա

Իրանական կողմից Սուեյդա քաղաքի շենքին հրթիռային հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել։

Բահրեյն

Իրանի կողմից երկու առանձին հարձակումների հետևանքով երկու մարդ է զոհվել։

Օման

Մարտի 13-ին Սոհար նահանգի արդյունաբերական գոտում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել։

Սաուդյան Արաբիա

Երկու մարդ է զոհվել մայրաքաղաք Էր Ռիադից հարավ-արևելք գտնվող ալ-Խարջ քաղաքի բնակելի թաղամասի վրա արկի ընկնելու հետևանքով։

Ֆրանսիա Հյուսիսային Իրաքում անօդաչու թռչող սարքի հարվածից մեկ ֆրանսիացի զինվոր է զոհվել։

Լուսանկարը` AP-ի

Իրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար

Քաղաքականություն

ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի ծրագիրը թույլ կտա Թեհրանին և Մասկատին վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տարածաշրջանի երկրներից մեկի պաշտոնյային։

Նրա խոսքով՝ Թեհրանը ստացված միջոցներն օգտագործելու է երկրի վերականգնման համար: Ընդ որում, չի հստակեցվում, թե ինչի համար է ծախսելու Մասկատը։

Իրանը և Օմանը գտնվում են համապատասխանաբար Հորմուզի նեղուցի հյուսիսային և հարավային ափերին։ Նեղուցն ինքնին մասամբ գտնվում է երկու երկրի տարածքային ջրերում։

Գործակալությունն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նախկինում Հորմուզի նեղուցը համարվում էր միջազգային ծովային երթուղի, և դրանով անցնելու համար երբեք վճար չի գանձվել:

Իսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. Նեթանյահու

Քաղաքականություն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը նշել է, որ Իսրայելն աջակցում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի համաձայնությանը։

Հայտարարության մեջ ասվում է, որ «Իսրայելը նաև աջակցում է ԱՄՆ-ի ջանքերին՝ ապահովելու, որ Իրանն այլևս միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք չներկայացնի Ամերիկայի, Իսրայելի, Իրանի արաբ հարևանների և աշխարհի համար»։

Միաժամանակ Իսրայելն ընդգծել է, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա, և Թել Ավիվը չի դադարեցնի այդ ուղղությամբ հարվածները:

Չորեքշաբթի, ավելի վաղ, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնությունը վերաբերում է նաև Լիբանանին։ «Ես ուրախ եմ հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ իրենց դաշնակիցների հետ պայմանավորվել են անհապաղ հրադադարի մասին ամենուր, այդ թվում՝ Լիբանանում և մյուս երկրներում, որը ուժի մեջ կմտնի անմիջապես»,- ասված է հայտարարության մեջ։

Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվություն չի նկատվում

ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ապրիլի 8-ին ձեռք բերված երկշաբաթյա զինադադարի մասին համաձայնությունից վեց ժամ անց Հորմուզի նեղուցում իրավիճակը մնում է լարված, չկա նավագնացության ակտիվություն։ CNN-ը, հղում անելով փորձագետների կարծիքներին, հաղորդում է, որ կենսականորեն կարևոր ջրային այս ուղիով անցումը վերսկսելուց առաջ նավերը դրական ազդակների կարիք ունեն։

«Հրադադարն անհրաժեշտ առաջին քայլ է, բայց դա չի նշանակում, որ առևտրային նավագնացությունը նեղուցում անմիջապես կվերադառնա բնականոն հուն», – ամերիկյան հեռուստաալիքին ասել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին սպա և նավագնացության փորձագետ Չարլի Բրաունը։ Նա հավելել է, որ նախքան նավեր նեղուց ուղարկելը նավատերերը սպասում են ծովային անվտանգության ծառայություններից պաշտոնական խորհրդատվության։ Եթե առաջին նավերը Հորմուզի նեղուցով իրենց անցումը հաջողությամբ ավարտեն, դա կլինի «իրական ազդանշան», մյուսները կհետևեն նրանց, ասել է Բրաունը։

Մինչդեռ, ծովային ընկերությունները զգուշավոր են և սպասում են Իրանի զինված ուժերի հետ համակարգմանը։

ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի համաձայնագիրը ներառում է առաջարկ, որը թույլ է տալիս Իրանին և Օմանին տարանցիկ վճարներ գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, հաղորդում է Associated Press-ը։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն երկու շաբաթով կդադարեցնի «Իրանի վրա հարձակումները»՝ պայմանով, որ նույն ժամանակահատվածում կապահովվի նավերի անարգել անցում Հորմուզի նեղուցով։

Պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում (ք. Երևան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Այսպես՝ «Խոզի ֆիլե եփած-ապխտած»՝ արտադրված 16․03․2026 թ., «Վետչինա տնական, եփած երշիկային արտադրանք մսային պաղեցված մթերք»՝ արտադրված 16․03․2026 թ., «Եփած երշիկ բժշկական»՝ արտադրված 16․03․2026 թ., «Կիսաապխտած երշիկ Գյումրի»՝ արտադրված 13․03․2026 թ., արտադրատեսակները նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2-ի ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Արտադրողին տրվել է նշված խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը

Քաղաքականություն

Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ X-ի էջում գրառում կատարելով:

«Նաև բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի, և հաստատապես հավատում ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակայի բոլոր չլուծված հարցերը կարգավորելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար»,- նշել է վարչապետը։

Զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը միանշանակ Բջնիի ամրոցն է

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բջնիում է: Նա դրական է գնահատել վերականգնված ճանապարհների որակը: Ըստ նրա՝ Արա գյուղից Քարաշամբ և Քարաշամբից Արզական տանող ճանապարհները վատը չեն, և անզեն աչքով նկատելի է՝ զբոսաշրջային ներդրումների հնարավորություն է ստեղծվել ճանապարհների նորոգման արդյունքում:

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Կառավարության 2025 թվականի որոշմամբ բացվել են Բջնիի ամրոցի պարիսպները, ամրոցի տարածքում լուսավորություն է անցկացվել, նաև դեպի ամրոց տանող ճանապարհն է վերականգնվել:

«Զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը միանշանակ Բջնիի ամրոցն է»,- ասաց Փաշինյանը, ապա հորդորեց՝ նրանք, ովքեր չեն եղել Բջնիում, անպայման այցելել: