Պոլիկլինիկայում վիրավորելու և սպառնալիքի դեպք․ անձը ձերբակալվել է


Քաղաքականություն


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում առերևույթ հանցանքի մասին ստացված հաղորդման համաձայն՝ 2026 թվականի մայիսի 14-ին Տաշիր համայնքի պոլիկլինիկայում Ն.Պ.-ն նկատելով Ն.Գ.-ի օձիքին փակցված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի կողմից նվիրած քարտեզը՝ վիրավորել է նրան, ապա պահանջել է հեռանալ պոլիկլինիկայից՝ հայտնելով, որ այդ տարածքը Ս.Կ.-ին է պատկանում, որից հետո սպառնացել է դանակով հարվածել, այնուհետև, քարտեզը քաշել է օձիքից, ինչի հետևանքով Ն.Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, վայր է ընկել և գետնին հարվածելու հետևանքով գլխի շրջանում վնասվածք է ստացել: 

Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (հոգեկան ներգործությունը՝ քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) և 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը):

Վերջինս ձերբակալվել է: 



Կենտրոն վարչական շրջանում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ


Հայաստան


«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից տեղեկացնում են, որ մայիսի 15-ին՝ ժամը 01:00-06:00-ն, Կենտրոն վարչական շրջանում, Իսահակյան, Սարյան, Աբովյան, Խանջյան, Ե. Քոչար, Ալեք Մանուկյան, Մելիք Ադամյան փողոցներում, Խաչքարերի պուրակում և Հանրապետության հրապարակում։ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները:



ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար


Աշխարհ


Կառավարությունը նախատեսում է ժամանակավորապես չեղարկել 2008 թվականից գործող սահմանափակումը, որով մի շարք պետությունների քաղաքացիներ մուտքի վիզա կարող էին ստանալ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսարանների միջոցով՝ հրավերի առկայության դեպքում:

Որոշման նախագծի համաձայն՝ COP17 համաժողովի շրջանակներում որոշակի երկրների ներկայացուցիչներ հնարավորություն կստանան մուտքի վիզա ձևակերպել նաև E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով:

Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի և Արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից:

Ակնկալվում է, որ փոփոխությունները կդյուրացնեն միջազգային համաժողովի մասնակիցների առանձին խմբերի համար Հայաստանի մուտքի արտոնագրերի ստացման կարգը:



Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Սամվել Կարապետյանի


Մամուլ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում:

Սամվել Կարապետյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե իր տեղեկություններով «վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանից իր հետ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր է բերել և ամեն անգամ ելույթ ունենալուց առաջ դրանք օգտագործում է»։

Փաշինյանը Կարապետյանի դեմ դատական հայց է ներկայացրել հենց այդ հայտարարության համար։ «Դա լուրջ մարդու հայտարարությո՞ւն է: Խոսելուց առաջ մտածեք էլի, կամ ընդհանրապես որևէ բան անելուց առաջ մտածեք»,- ասաց Փաշինյանը:



Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Սամվել Կարապետյանի


Մամուլ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում:

Սամվել Կարապետյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե իր տեղեկություններով «վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանից իր հետ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր է բերել և ամեն անգամ ելույթ ունենալուց առաջ դրանք օգտագործում է»։

Փաշինյանը Կարապետյանի դեմ դատական հայց է ներկայացրել հենց այդ հայտարարության համար։ «Դա լուրջ մարդու հայտարարությո՞ւն է: Խոսելուց առաջ մտածեք էլի, կամ ընդհանրապես որևէ բան անելուց առաջ մտածեք»,- ասաց Փաշինյանը:



Զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր՝ Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում


Հայաստան


Հետևողականորեն իրականացվող բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում։

Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Գյումրիի Դանիելյան փողոցի հարակից կիսաքանդ շինությունում։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ յոթ փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով, «ՏՕԶ» տեսակի հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինքնաշեն հրացան և տարբեր տրամաչափի 273 փամփուշտ։

Ոստիկանություն զանգած մեկ այլ քաղաքացի էլ զենք-զինամթերք էր թողել գերեզմանատան հարակից կիսաքանդ շինության մեջ։ Կումայրիի ոստիկանները շինությունում հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգ՝ փամփշտատուփով, նռնակի պայթուցիչ, սվին դանակ, պայթուցիչի քող և տարբեր տրամաչափի ու տեսակի փամփուշտներ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։



BRICS-ի նիստին Իրանի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները բախվել են իրար


Քաղաքականություն


Նյու Դելիում ընթացող BRICS-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ՝ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) մեղադրելով Իրանի դեմ ռազմական գործողություններին ուղղակիորեն մասնակցելու մեջ։

Մեղադրանքներ և դիվանագիտական լարվածություն Ինչպես հաղորդում է իրանական պետական լրատվամիջոցը, Արաղչին նշել է, որ թեև միասնության նկատառումներով ինքը նախկինում չէր հնչեցրել ԱՄԷ-ի անունը, սակայն «ճշմարտությունն այն է, որ Էմիրությունները ուղղակիորեն ներգրավված են եղել Իրանի դեմ ագրեսիայի մեջ»։ Ըստ նախարարի՝ երբ հարձակումները սկսվել են, Աբու Դաբին նույնիսկ դատապարտող հայտարարություն չի արել։

Արաղչին զգուշացրել է, որ ո՛չ ամերիկյան բազաները, և ո՛չ էլ Իսրայելի հետ դաշինքը չեն կարող անվտանգություն ապահովել ԱՄԷ-ի համար։ Նա կոչ է արել վերանայել քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ՝ շեշտելով, որ տարածաշրջանում խաղաղ գոյակցությունը պահանջում է փոխըմբռնում։

Իրանական կողմի այս հայտարարությունները հնչում են այն տեղեկությունների ֆոնին, որոնց համաձայն՝ ապրիլի սկզբին ԱՄԷ-ն ռազմական գործողություններ է իրականացրել Իրանի դեմ։ The Wall Street Journal-ը ևս հաստատել է այս տեղեկությունը։ 

Բացի այդ, արևմտյան և իրանցի պաշտոնյաները հայտնում են, որ Սաուդյան Արաբիան նույնպես բազմաթիվ չհանրայնացված հարվածներ է հասցրել Իրանին։

Հիշեցնենք, որ Իրանի դեմ պատերազմը սկսվել է փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներով, ինչին Թեհրանը պատասխանել է Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան բազաների թիրախավորմամբ։

Իրանի և ԱՄԷ-ի միջև սրված հարաբերությունների պատճառով կասկածի տակ է հայտնվել Հնդկաստանում ընթացող BRICS-ի նիստի վերջնական հաղորդագրության ընդունումը։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին նշել է, որ Էմիրությունների ներկայության պատճառով առաջացել են լուրջ «հաղորդակցային խնդիրներ», ինչը խոչընդոտում է ընդհանուր հայտարարի գալուն։



Ֆրանսիայի իշխանությունները 42-օրյա կարանտինային միջոցառումներ են սահմանել՝


Աշխարհ


Ֆրանսիայի իշխանությունները 42-օրյա կարանտինային միջոցառումներ են սահմանել՝ «Անդես» հանտավիրուսի հնարավոր տարածման վտանգի ֆոնին։ Հիվանդության կասկածով հինգ ուղևոր անմիջապես մեկուսացվել են և գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։

Վիրուսն անհանգստություն է առաջացրել այն պատճառով, որ, ի տարբերություն հանտավիրուսի շատ տեսակների, «Անդես» շտամը հազվադեպ դեպքերում կարող է փոխանցվել նաև մարդուց մարդուն։ Ֆրանսիան հատուկ արտակարգ հրամանագիր է ընդունել, որը թույլ է տալիս մեկուսացնել ոչ միայն նավի ուղևորներին, այլև նրանց հետ շփված անձանց։ Որոշ միջազգային չվերթների ուղևորների ևս կոչ է արվել դիմել առողջապահական մարմիններին և բուժզննում անցնել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հանրության համար ռիսկը դեռ գնահատվում է ցածր, սակայն ֆրանսիական կողմը խիստ կանխարգելիչ քայլերի է դիմել այն բանից հետո, երբ ուղևորներից մեկի մոտ ախտանշաններ են հայտնվել արդեն թռիչքի ընթացքում։ Վիրուսի սկզբնական ախտանշանները նման են գրիպի՝ բարձր ջերմություն, մկանային ցավեր, թուլություն, գլխացավ, սրտխառնոց և փսխում։ Ծանր դեպքերում այն կարող է լուրջ վնաս հասցնել շնչառական համակարգին։



Հայաստանը Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում է


Քաղաքականություն


Ռուսաստանի քաղաքացիներն արտասահման մեկնելիս պետք է հիշեն երրորդ երկրներում ձերբակալվելու և ԱՄՆ-ին արտահանձնվելու վտանգի մասին՝ ասել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների բազմակողմ համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Լուկյանցևը:

«Շատ պետություններ ոչ միայն Եվրոպական Միությունում, այլև ավելի լայն համատեքստում ունեն ձերբակալման, արտահանձնման որոշակի պարտավորություններ։ Այս ամենը պետք է հաշվի առնել այն ռիսկերը գնահատելիս, որոնց մարդիկ կարող են բախվել արտասահման մեկնելու դեպքում»,- ասել է Լուկյանցևը:

Նա հստակեցրել է, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են ձերբակալվել Եվրոպայի և Լատինական Ամերիկայի շատ երկրներում ԱՄՆ-ի խնդրանքով: Բացի դրանից՝ նման վտանգ կա Ավստրալիայում, Կանադայում, Հայաստանում, Իսրայելում, Մալդիվներում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Թաիլանդում, Ֆիջիում, Շրի Լանկայում, Լիբերիայում և Մարոկկոյում:



Ձերբակալվել են մի շարք անձինք. ընտրակաշառքի գործով «Հայաստան» դաշինքի աջակիցների ձայնագրություն է հրապարակվել


Քաղաքականություն


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակից և նույն դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը ՀՀ նախագահի՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝  բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրող հանդիսացող ՀՀ Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։

«Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ընտրական գործընթացների օրինականության ապահովումը շարունակում է մնալ որպես առաջնահերթություն, և ընտրական բնույթի բոլոր իրավախախտումները գտնվում են Կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ հիշեցնելով, որ ընտրակաշառք տալու և ստանալու համար նախատեսված  է 7-ից մինչև 8 տարվա ազատազրկում։ Հորդորում ենք զերծ մնալ ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի ներգործությունից՝ ապահովելով քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը»,- ասվում է հաղորդագրությունում։