Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն


Տեսանյութեր


ՆԳՆ քրեական ոստիկանները կասեցրել են օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը / Gambling Scam։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։



Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի


Հարեվաններ


Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից այսօր ցորեն կուղարկվի Հայաստան։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկիր կհասցվի 977 տոննա ընդհանուր քաշով 14 վագոն ցորեն։

Գնացքը կմեկնի «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բիլաջարի կայարանից, Բոյուք-Քյասիք կայարանով կանցնի Վրաստան, իսկ այնտեղից կուղևորվի Հայաստան։



Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի


Հարեվաններ


Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից այսօր ցորեն կուղարկվի Հայաստան։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկիր կհասցվի 977 տոննա ընդհանուր քաշով 14 վագոն ցորեն։

Գնացքը կմեկնի «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բիլաջարի կայարանից, Բոյուք-Քյասիք կայարանով կանցնի Վրաստան, իսկ այնտեղից կուղևորվի Հայաստան։



Կապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներին


Մշակույթ


Կապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներին: Թանգարանների գիշերը՝ մայիսի 16-ին, և Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, այցելուները կարող են ծանոթանալ հեռահաղորդակցության հայաստանյան ողջ պատմությանը:

Թանգարանում ցուցադրված են տարբեր ժամանակներում օգտագործված կապի սարքավորումներ՝ տելեգրաֆ, ռադիոկապի սարք, Մորզեի սարք, տաքսաֆոններ և այլ սարքեր: Այցելուները կարող են տեսնել՝ ինչպիսին էր կապը հարյուրամյակներ առաջ, և ինչ ճանապարհ է եղել դեպի ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի թվային ժամանակակից միջոցներ:

«Team-ը՝ որպես ազգային օպերատոր և Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդ՝ սիրով է կրում կապի պատմությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը: Հեռահաղորդակցությունը մեր երկրում իսկապես հետաքրքիր ու բազմաշերտ ճանապարհ է անցել՝ նշանակալի դերակատարում ունենալով Հայաստանում տեխնոլոգիաների զարգացման համար: Այդ ողջ ճանապարհը ներկայացնում ենք թանգարանում՝ պարբերաբար համալրելով նմուշները անհավանական արագությամբ զարգացող ոլորտին բնորոշ նոր սարքավորումներով և սիրով հրավիրում ենք բոլորին ծանոթանալու հեռահաղորդակցության էվոլյուցիային»,-ասում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը:

Տարվա ամենաթանգարանային օրերին Կապի թանգարանը խոստանում է ապահովել ինտերակտիվ ու հիշարժան փորձառություն. այցելուները կարող են պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ուղեկցությամբ ոչ միայն ուսումնասիրել, այլև փորձարկել տասնամյակների վաղեմության տարբեր սարքավորումների աշխատանքը՝ զգալով տեխնոլոգիական առաջընթացը:

Թանգարանը Երևանի Կապի շենքում է՝ Ազատության 24/1 հասցեում, մայիսի 16-ին կգործի 15:00-21:00-ն, մայիսի 18-ին՝ 15:00-18:00-ն:

Տոնական օրերից բացի մյուս օրերին ևս թանգարանը սպասում է կապի պատմությամբ հետաքրքրված այցելուներին: Անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 99 000811 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին: Մուտքն ազատ է:




Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն


Աշխարհ


Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027 թվականի անցկացման իրավունքը տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն։

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Մոնակոյում անցկացվող Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) գլխավոր ասամբլեային և կոնգրեսին։ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը Միջազգային օլիմպիական կոմիտեից հետո աշխարհի խոշորագույն բազմամարզական կազմակերպությունն է, որին անդամակցում է 142 երկիր։

Կոնգրեսի շրջանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՌՍՄԽ շրջանակում Հայաստանի զինված ուժերի իրականացրած գործունեությունը։ Նշենք, որ 2019 թվականին Հայաստանում անցկացվել էր ՌՍՄԽ Եվրոպական համաժողովը, իսկ 2024 թվականին՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունը։

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027 թվականի անցկացման իրավունքը տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը։ ՌՍՄԽ նախագահի հետ արդեն պաշտոնապես ստորագրվել է համապատասխան համաձայնագիր։ 2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի աշխարհի 142 երկրների զինված ուժերի սպորտի և ֆիզիկական պատրաստության ղեկավարների գլխավորած պատվիրակություններին։ Գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի անցկացմամբ Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն։



Ռուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններ


Քաղաքականություն


Ռուսաստանը անօդաչու սարքերով և հրթիռներով համակցված հարված է հասցրել Կիևին: Ուկրաինայի մայրաքաղաքի Դարնիցկի շրջանում ավերվել է բնակելի շենքի մի ամբողջ հատված: Փրկարարների տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, այդ թվում՝ երեք երեխա:

Տուժել է առնվազն 47 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Իշխանությունները հայտնում են, որ փլատակների տակ կարող են մարդիկ լինել. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Չորեքշաբթի ցերեկը տեղի ունեցած անօդաչուների զանգվածային հարվածներից հետո, հինգշաբթի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 600 անօդաչու սարք և 56 հրթիռ՝ ըստ Ուկրաինայի Զինված ուժերի Ռազմաօդային ուժերի հաշվարկների: Հարձակման հիմնական թիրախը եղել է Կիևը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում գրել է, որ մայրաքաղաքում ավերածություններ կան 20 վայրերում, ներառյալ՝ դպրոց, անասնաբուժական կլինիկա և բնակելի շենքեր: «Սա հաստատ նրանց գործողությունները չեն, ովքեր կարծում են, թե պատերազմը մոտենում է ավարտին: Կարևոր է, որ գործընկերները չլռեն այս հարվածի մասին»,- ասել է Զելենսկին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է հեռահար զենքերով, այդ թվում՝ «Կինժալ» գերձայնային հրթիռներով, ինչպես նաև հարվածային անօդաչուներով: Գերատեսչությունը պնդում է, որ հարվածները հասցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ռազմական օդանավակայաններին և «վառելիքային ու տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին»:



Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ Թրամփ


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համբերությունը Իրանի հարցում սպառվում է։ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը և Սին Պեկինում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության ուղին բաց պահելու անհրաժեշտության շուրջ: «Ես այլևս այնքան էլ համբերատար չեմ լինելու»,- ասել է Թրամփը հինգշաբթի երեկոյան Fox News-ի «Hannity» հաղորդաշարին տված հարցազրույցում: «Նրանք պետք է համաձայնության գան»:

Իրանի հարստացված ուրանի թաքնված պաշարների առանցքային հարցի վերաբերյալ Թրամփը նշել է, որ այն անհրաժեշտ է ԱՄՆ-ի կողմից վերահսկողության տակ առնել միայն PR նպատակներով:

«Չեմ կարծում, թե դա անհրաժեշտ է, բացառությամբ հասարակայնության հետ կապերի տեսանկյունից»,- ասել է Թրամփը հարցազրույցում: «Իրականում ես ինձ ավելի լավ կզգամ, եթե այն իմ ձեռքում լինի: Բայց կարծում եմ, որ դա ավելի շատ PR-ի համար է, քան որևէ այլ բանի»:

Հինգշաբթի Թրամփի և Սիի բանակցություններից հետո Սպիտակ տունը հայտարարեց, որ առաջնորդները համաձայնել են, որ նեղուցը պետք է բաց լինի, և որ Սին հստակ արտահայտել է Չինաստանի դեմ լինելը նեղուցի ռազմականացմանը կամ դրա օգտագործման համար վճար գանձելու ցանկացած փորձի:

Թրամփն ասել է, որ Սին նաև խոստացել է Իրանին ռազմական տեխնիկա չուղարկել: «Նա ասաց, որ ռազմական տեխնիկա չի տալու, դա մեծ հայտարարություն է»,- ասել է Թրամփը «Hannity»-ի եթերում:

Սի Ցզինպինը նաև հետաքրքրություն է հայտնել ավելի շատ ամերիկյան նավթ գնելու հարցում՝ ապագայում նեղուցից Չինաստանի կախվածությունը նվազեցնելու համար: Առաջնորդները համաձայնել են, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստանա, ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Թեհրանը հերքում է նման զենք ստեղծելու ձգտումները:



Թրամփն ու Ծինպինը Թայվանի թեման չեն քննարկել. ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. Ռուբիո


Քաղաքականություն


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքականությունը Թայվանի նկատմամբ չի փոխվել Դոնալդ Թրամփի եւ Սն Ծինպինի հանդիպումից հետո։

«ԱՄՆ-ի քաղաքականությունը Թայվանի հարցում մնում է անփոփոխ՝ ինչպես այսօրվա դրությամբ, այնպես էլ այն հանդիպման պահին, որը մենք անցկացրել ենք այսօր»,- NBC News-ին տված հարցազրույցում ասել է Ռուբիոն։

Նա նշել է, որ չինական կողմը բարձրացրել է թեման, սակայն այն «նշանակալի տեղ» չի զբաղեցրել քննարկումներում։ Նրա խոսքով՝ նման դեպքերում ԱՄՆ-ը «հստակ արտահայտում է իր դիրքորոշումը եւ անցնում այլ թեմաների»։

ԱՄՆ-ի եւ Չինաստանի առաջնորդների միջեւ բանակցությունների արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ Թայվանին առնչվող հարցերը չեն հիշատակվում։

Ծինպինը բանակցությունների ընթացքում Թայվանի հարցը անվանել է երկու երկրների հարաբերություններում ամենակարեւորը։ Նրա խոսքով՝ այդ հարցին գրագետ մոտեցումը երաշխավորում է երկրների միջեւ կայունությունը։ Մինչեւ Դոնալդ Թրամփի Պեկին այցը չինական կողմը նշել էր, որ Թայվանի խնդիրը այն չորս կարեւոր թեմաներից է,  որոնք քննարկման ենթակա չեն։

Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի անբաժանելի մասը։ ԱՄՆ-ը չի ճանաչում Թայվանի անկախությունը, սակայն շարունակում է մնալ կղզու հիմնական զենք մատակարարողը ու անվտանգության երաշխավորողը։



Սպասվում են կարճատեւ տեղումներ | Top-News.am


Հայաստան


Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` մայիսի 15-ին, հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը այսօր եւ վաղն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, 17-18-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Ցերեկը կլինի 19-21, երեկոյան`16-18, գիշերը` 9-11 աստիճան։

Մայրաքաղաքում ամենատաք մայիսի 15-ը գրանցվել է 1961 թվականին` 31.8°C, ամենացուրտը` 1957 թվականին` 3.8°C։



Հորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. Արաղչի


Քաղաքականություն


Հորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նա ԲՐԻԿՍ-ի երկրներին կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Թեհրանի դեմ պատերազմը։ Արաղչին դաշինքի անդամներին և այլ երկրներին հորդորել է «ձեռնարկել գործնական քայլեր՝ պատերազմ հրահրելու դադարեցման համար» և վերջ դնել ՄԱԿ-ի կանոնադրության խախտումների անպատժելիությանը։ Նախարարի խոսքով՝ դաշինքի անդամները պետք է դադարեցնեն միջազգային ինստիտուտների քաղաքականացումը։

ԲՐԻԿՍ-ի երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի, ինչպես նաև նոր անդամ երկրների ներկայացուցիչները մայիսի 14-ից երկօրյա բանակցություններ են վարում Նյու Դելիում։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը նշել է, որ բանակցությունները կկենտրոնանան գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների և անդամ երկրների միջև համագործակցության խորացման ուղիների վրա։