«Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխա

Հայաստան

Մայիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի, կրծքավանդակի, որովայնի և զույգ վերին վերջույթների շրջանում 2, 3 աստիճան, մոտավոր 20 տոկոս մարմնի մակերեսի այրվածքներ» ախտորոշմամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Արագածոտնի մարզի բնակիչ 5-ամյա Կ․ Մ․-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 19։30-ի սահմաններում Կ. Մ․-ն իրենց տան բակում խաղալիս խորովածի համար նախատեսված մանղալի վրա բենզին է լցրել և հրկիզել, որի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքները։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Ապահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը. Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվ

Հայաստան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ուղերձ է հղել Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվ:
 
«Սիրելի՛ բուժքույրեր, քույրական գործի նվիրյալներ,
 
Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Դուք առանցքային դեր ունեք բուժօգնության կազմակերպման ու տրամադրման գործում:
 
Թե՛ առողջության առաջնային պահպանման, թե՛ հիվանդանոցային օղակում դուք եք հոգ տանում բուժառուներին, աջակցում նրանց այն պահին, երբ դրա կարիքը կա՝ ստեղծելով վստահության ու ջերմ մթնոլորտ:
 
Ապահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը, աշխատանքը, ջանքը, ինչի համար երախտիքի խոսքերս եմ ուզում ձեզ հայտնել՝ փոխանցելով նաև մեր քաղաքացիների գոհունակ ու շնորհակալ խոսքերը:
 
Ապահովագրության շրջանակում ձեր կատարած աշխատանքի դիմաց փոխհատուցումները որոշ մասով վերանայված են, սակայն դրանով, վստահաբար, չենք սահմանափակվելու:
 
Գիտեմ, որ այսօր բոլոր բուժհաստատություններում լինելու են միջոցառումներ, Երևանում` կրթական ու պարգևատրման միջոցառում, որին հարգելի պատճառով, չեմ կարող ներկա լինել:
 
Շնորհավորում և ջերմ գրկում եմ յուրաքանչյուրիդ անհատապես»,- ասվում է ուղերձում:

Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է ՀՀ-ԻԻՀ սահմանային Նորդուզ անցակետ, որտեղ հանդիպել է Ջուլֆայի կուսակալ Յահյա Դաշթիի, Նորդուզ սահմանային անցակետի ղեկավար Մոհամմադ Էբրահիմ Նուշիրանզադեի, ինչպես նաև Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ: Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանը, բեռնատարների տարանցման դյուրացմանը, առկա խոչընդոտների վերացմանը, քաղաքացիներին պատշաճ սպասարկմանն առնչվող հարցեր:
 
Դեսպան Հակոբյանը կարևորել է ռազմական գործողությունների ընթացքում Մեղրի և Նորդուզ սահմանային անցակետերի գործունեությունը, որոնք ստեղծված պայմաններում հիմնականում առանց էական խոչընդոտների սպասարկել են բազմաթիվ քաղաքացիների:
 
ՀՀ դեսպանն իր խոսքում նշել է, որ Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցումը և սահմանային երկրորդ կամրջի կառուցումը հնարավորություն կտան մեծացնել տրանսպորտային թողունակության ծավալներն ու խթանել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները:

ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը

Ավտո

ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Հ-10, /Հ-8/ (Ոսկետափ)-Վեդի-Լանջառ-/Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+450 – կմ9+250 հատվածը՝ 3.9կմ երկարությամբ։ Նորոգվող ճանապարհահատվածն անցնում է Արարատի մարզի Վեդի քաղաքով։

Աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի։ 2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Մյուս հատվածի շինարարությունը շարունակվում է ընթացիկ տարում։ Ներկա պահին իրականացվում են մայթերի, ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներ։

Նորոգվելու են նաև իջատեղերն ու մուտքերը, ճանապարհին առկա կամուրջները։ Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը

Մամուլ

Հաշվի առնելով լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել:

Միաժամանակ պարզաբանվում է, որ համայնքի ղեկավարի գործառույթները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով:

Անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից կամ որևէ այլ հանգամանքներից՝ պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում համայնքի ղեկավար հանդիսացող անձն ունի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքից և այլ իրավական ակտերից բխող լիազորություններ, որոնք չեն դադարում՝ Ազգային ժողովի ընտրություններում ընտրական ցուցակում՝ որպես թեկնածու ներգրավված լինելու հանգամանքով պայմանավորված:

Քննարկվող դեպքում Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը: Այդ կերպ Տավրոս Սափեյանը սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացրել է ոչ թե որպես կուսակցության անդամ կամ պատգամավորի թեկնածու, այլ որպես համայնքի ղեկավար:

Ավելին՝ որոշումները կայացնելու հիմքում դրվել են ոչ թե անձնական դրդապատճառները կամ կուսակցական շահերը, այլ օրենքով սահմանված ընթացակարգերը, այն է՝ քաղաքացիներից ստացված սոցիալական աջակցության վերաբերյալ դիմումները, սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի և կամավոր խնդիրների լուծման նախաձեռնությունն ուսումնասիրող հանձնաժողովի դրական եզրակացությունները, որոնք իրենց հերթին բխել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և Թալին համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ հաստատված կարգի պահանջներից:

Բացի այդ, հաղորդման և կից նյութերի մեջ, այդ թվում՝ ԶԼՄ հրապարակումներում առկա չէ որևէ տվյալ այն մասին, որ սոցիալական աջակցությունը զուգորդվել է քարոզչությամբ կամ պայմանավորված է եղել ընտրողների կամքի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու հանգամանքով կամ կատարվել է հանրությունից գաղտնի, քողարկված եղանակներով:

Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի | Top-News.am

Հայաստան

Մայիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ալափարս բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Ռուսաստանը բացատրել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վերաբերյալ իրեն անհանգստացնող բոլոր պահերը

Ռուսաստանը Հայաստանին բացատրել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վերաբերյալ իրեն անհանգստացնող բոլոր պահերը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:

«Այս թեման (ՀԿԵ – ի կոնցեսիայի) մանրամասն քննարկվել է ապրիլի 1-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների բանակցություններում։ Պարզաբանումներ տրվեցին հայկական կողմին անհանգստացնող բոլոր պահերի վերաբերյալ, փոխըմբռնում ձեռք բերվեց հետագա աշխատանքի եղանակների վերաբերյալ, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ռուսական կողմի մասնակցության համատեքստում», – ասել է դիվանագետը։

Նա ընդգծել է, որ Մոսկվայում ֆիքսել են Փաշինյանի այն արտահայտությունը, որ հանրապետությունում մտադիր չեն քննարկել կոնցեսիայի հետ կապված հարցերը Ռուսաստանի թիկունքում։

«Չենք կարող համաձայնել այն պնդմանը, որ ռուսական ընկերության կողմից Հայկական երկաթուղիների կառավարումը որեւէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները, ընդհակառակը, համոզված ենք, որ այն ստեղծում է դրանք։ Չէ որ եթե չլիներ ռուսական կողմի քրտնաջան աշխատանքը երկաթուղային ցանցի ֆունկցիոնալության վերականգնման և պահպանման կոնցեսիայի շրջանակներում, այսօր ավելի դժվար կլիներ խոսել Հարավային Կովկասում տրանսպորտային զարկերակների վերագործարկմանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին»,- ընդգծել է Կալուգինը։

ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի տնօրենը հիշեցրել է, որ իբր «2008 թվականից հայկական երկաթուղիներում ներդրումները կազմել են մոտ 30 մլրդ ռուբլի, բացի այդ, Հայաստանի բյուջե է վճարվել մոտ 15 մլրդ ռուբլի, ներդրված միջոցների մի մասն ուղղվել է շարժակազմի նորացմանը»:

«Ի դեպ, նոր գնացքներից մեկը՝ Երևան – Գյումրի երթուղու համար, փորձարկել է անմիջապես վարչապետը՝ Հայաստանի ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ», – նշել է Կալուգինը:

Նա վստահ է, որ ՀԿԵ-ն շարունակում է մնալ հանրապետության ամենախոշոր գործատուներից մեկը՝ ապահովելով շուրջ 2,5 հազար աշխատատեղ։

«Մեր կողմից տեսնում ենք համատեղ փոխշահավետ աշխատանքի մեծ ներուժ, որի գրավականներից մեկը ռուս մասնագետների կողմից հայկական երկաթուղային ցանցի գրագետ կառավարումն է», – նշել Է դիվանագետը: