Հայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիր

Աշխարհ

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ասիական զարգացման բանկի (ADB) միջև այսօր կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպմանն աջակցող տեխնիկական աջակցության ծրագրի իրականացմանը։
 
Հուշագրով նախատեսվում է դրամաշնորհային աջակցություն, որը կուղղվի COP17-ի կազմակերպչական և համակարգման կարողությունների զարգացմանը, կենսաբազմազանության ոլորտում գիտելիքահենք հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև միջազգային համագործակցության և փորձի փոխանակման խթանմանը։ «Այս համագործակցությունը կարևոր քայլ է Հայաստանի՝ COP17-ը բարձր մակարդակով կազմակերպելու ճանապարհին։ Այն հնարավորություն կտա ոչ միայն ապահովել համաժողովի արդյունավետ անցկացումը, այլև միջազգային հարթակում ներկայացնել Հայաստանի կենսաբազմազանությունը, բնապահպանական քաղաքականությունը և բնության պահպանության ուղղությամբ մեր երկրի հանձնառությունը։
 
Շնորհակալություն եմ հայտնել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լյազիզա Սաբիրովային՝ Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար։
 
Հիշեցնեմ, որ COP17-ը կկայանա 2026 թվականի հոկտեմբերին Երևանում և կլինի մինչ օրս Հայաստանում անցկացվող ամենախոշոր բազմակողմ միջազգային միջոցառումը»,- գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Առաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունը

Գիտություն

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ԲՏԱ նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։

Ըստ հիմնավորումների՝ նախարարության անվանումը փոխելու առաջարկը միտված է համահունչ դարձնելուն այն գերատեսչությանը վերապահված նոր գործառույթին՝ Արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացմանը։

Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Քաղաքականություն

1lurer.am-ի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կաշառք տալու, ստանալու և դրան օժանդակելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնցից երկուսը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք են:

Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը

Քաղաքականություն

Ազգային ժողովի՝ մայիսի 11-ի արտահերթ նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր:

Երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որով նախատեսվում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժների խստացում: Այն ընդունվեց 65 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայներով:

Ըստ այդմ՝ խոշոր չափերով կամ ՏՏ-ի միջոցով թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկվում է սահմանել մինչև 10 տարվա պատիժ: Առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի՝ թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկվում է սահմանել մինչև 15 տարվա պատիժ: Եթե գործող օրենքով Տելեգրամ կանալի միջոցով թմրամիջոց իրացնելու համար սահմանվում է ընդամենը 3-6 տարվա պատիժ, ապա այս նախագծով պատիժը խստացվում է՝ դառնալով 5-10 տարվա պատիժ: Եթե գործող օրենքով անչափահասին թմրամիջոց վաճառելու համար սահմանվում է ընդամենը 3-6 տարվա պատիժ, ապա այս նախագծով խստացվում է՝ դառնալով 8-15 տարվա պատիժ:

Առաջին ընթերցմամբ քննարկվեցին նաև 5 նախագծեր, որոնք ԱԺ-ն հատուկ ընթացակարգով է քննարկելու. նախատեսվում է վերջիններիս երկրորդ ընթերցումները մայիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի շրջանակում իրականացնել:

ԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցում

Աշխարհ

Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու նրա ցանկության մեջ։ Այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը՝ մեկնաբանելով Հայաստանի՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով վերջին հայտարարությունները։

«Եվրոպական քաղաքական հանրության հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեցին, թե ինչ ուղով են նրանք (Հայաստանը) ցանկանում գնալ, և Եվրոպան կաջակցի նրանց»,- ասել է նա Բրյուսելում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցյալ շաբաթ Եվրասիական տնտեսական միության հերթական գագաթնաժողովում առաջարկել է քննարկել ԵՄ հարցով Հայաստանի ծրագրերը։

Ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի

Մամուլ

Մայիսի 1-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին գործող «Զուռնա» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Շիրակի մարզի քրեական ոստիկանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ֆիշյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Վահրամ Ոսկանյանը։Տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված վայրում ինչ-որ միջոցառում է տեղի ունեցել, որի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։

Դեպքի փաստով Ոստիկանության Ախուրյանի բաժնում խուլիգանության հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու մասնակիցների ամբողջական ինքնությունները ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։Գ. Շամշյանի տեղեկություններով՝  կասկածյալները Հայաստանում հայտնի մարզիկներ են, նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։

Հայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա Մոդի

Աշխարհ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին զգուշացրել է գալիք դժվարին ժամանակների մասին և Հնդկաստանի ժողովրդին պատասխանատվության կոչ արել գլոբալ տնտեսական անկայունության պայմաններում: «Հայրենասիրությունը ոչ միայն երկրի համար կյանք տալու պատրաստակամությունն է, այլև կարգապահ ապրելակերպը դժվարին ժամանակներում»,- ընդգծել է նա: Ինչպես հաղորդում է Navbharat Times-ը, Մոդին մի քանի խորհուրդ է տվել, որոնք կօգնեն երկրին տնտեսել վառելիքի ծախսերն ու զարգացնել տնտեսությունը:

Նարենդրա Մոդին առաջարկել է հնարավորության դեպքում օգտվել հասարակական տրանսպորտից, առաջնահերթություն տալ մետրոյին և երկաթուղիներին, և եթե հնարավոր է, տեղաշարժվել էլեկտրական մեքենաներով՝ բենզին և դիզելային վառելիք խնայելու համար: Վարչապետը խոստացել է, որ ինքն էլ է մետրոյով երթևեկելու:

Նա խորհուրդ է տվել արձակուրդ չգնալ արտերկիր, առաջնահերթություն տալ ներքին զբոսաշրջությանը, ընտրել հայրենական արտադրության ապրանքներ, ինչը երկրում կստեղծի աշխատատեղեր և կնվազեցնի կախվածությունը ներմուծումից, այս տարի ոսկի գնել խիստ անհրաժեշտության դեպքում, ինչը, ըստ Մոդիի՝ կօգնի խուսափելու արժութային պահուստների անհարկի ծախսերից: Ոսկին հատկապես տարածված է Հնդկաստանում՝ որպես հարսանեկան նվեր:

Հնդկաստանի վարչապետը նաև առաջարկել է բնակչությանը կրճատել բուսայուղի օգտագործումը, իսկ ֆերմերներին՝ կիսով չափ կրճատել պարարտանյութերի օգտագործումը:

Խորհուրդ է տրվում հնարավորինս աշխատել տնից, ինչպես դա եղավ COVID-19 համաճարակի ժամանակ:

Հնդկաստանի վարչապետի կոչը պայմանավորված է համաշխարհային էներգակիրների գների աճով, որն առաջացել է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի և Հորմուզի նեղուցի հետագա շրջափակման պատճառով։ Հնդկաստանում վառելիքի գները կտրուկ աճում են։ The Hindu-ի տվյալներով՝ երկրի հում նավթի պաշարները կարող են բավարարել ընդամենը 25 օր։

Գլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես՝

  • Հրանտ Ներսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնից:
  • Անդրանիկ Շահբազյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնից
  • Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Գուրգեն Գուրգենյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
  • Մերինե Սահակյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
  • Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Արարատի մարզի դատախազի տեղակալ Ռեմ Ռշտունին ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Գագիկ Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արեգ Խաչատրյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին. Արեգ Խաչատրյանին է վերապահվել Արարատի մարզի դատախազի պարտականությունների կատարումը:
  • Ռաֆայել Արսենյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
  • Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Աշոտ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Ալիկ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Կապանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Պետրոս Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: