Իրանը միջոցներ է ձեռնարկել իր անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համար

Քաղաքականություն

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում հանդիպել է Հարավային Կորեայի ԱԳՆ հատուկ բանագնաց Չանգ Բյոնգ-հանի հետ։ Ինչպես ասվում է Իրանի կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, ԱԳ նախարարը բանագնացին է ներկայացրել «ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի հանցագործություններն Իրանի դեմ 40-օրյա ագրեսիայի ընթացքում և կոչ է արել երկրներին հստակ ու վճռական դիրքորոշում ընդունել՝ դատապարտելու այս հարձակումները»։

Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում «անապահովության արմատն են»։

«Իրանը, որպես ափամերձ պետություն, միջազգային իրավունքի համաձայն միջոցներ է ձեռնարկել իր անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համար. հետևանքների պատասխանատվությունը կրում են ագրեսորները»,- ասվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի որոշ արտադրատեսակների արտադրությունը

Բիզնես

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք․ Երևան, Սաֆարյան 6/4) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ որոշ արտադրատեսակների արտադրությունը:

Որոշման հիմքը լաբորատոր հետազոտությամբ արձանագրված անհամապատասխանություններն են։ Փորձաքննության ներկայացված «տավարի մսից պատրաստված ֆարշ քյաբաբի» արտադրատեսակի նմուշը՝ «մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակ (ՄԱՖԱնՄՔ)», «աղիքային ցուպիկների խմբի մանրէներ (ԱՑԽՄ)», «ախտածին ա/թ սալմոնելաներ», «Լիստերիա (Listeria monocytogenes)» ցուցանիշներով, իսկ «խոզի շաուրմա լավաշով», «հավի շաուրմա լավաշով», «հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների նմուշները՝ «ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ», «ոսկեգույն ստաֆիլակոկ (S. Aureus)» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «տավարի մսից պատրաստված ֆարշ քյաբաբի», «խոզի շաուրմա լավաշով», «հավի շաուրմա լավաշով», «հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Ստորգետնյա հորանից փրկարարները դուրս են բերել 46 քաղաքացու

Հայաստան

Ապրիլի 22-ին՝ ժամը 12։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանի բուժական կենտրոններից մեկի տարածքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով ստորգետնյա հորանում մնացել են աշխատակիցներ և բուժառուներ։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ ստորգետնյա հորանում՝ մոտ 230 մետր խորության վրա, գտնվում է 46 քաղաքացի։

Փրկարարները գործարկված գեներատորի միջոցով հորանի վերելակով բոլոր 46 քաղաքացիներին հաջողությամբ դուրս են բերել։

Ֆիզիկայի բանավանում կվերահիմնվի նոր այգի

Սիրելի երևանցիներ,

Ապրիլի 23-ին՝ ժամը 13:00-ին, Ֆիզիկայի բանավանում կվերահիմնվի նոր այգի:

Տնկվելու են 200 հասուն և արժեքավոր ծառեր, ինչպես նաև 1500 թփեր:

Սիրով հրավիրում ենք մասնակցել

Ֆրանսիայի նախագահի այցի ընթացքում ռազմավարական փաստաթուղթ կստորագրվի․ Վահան Կոստանյան

Քաղաքականություն

Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Մակրոնի այցի օրակարգը հագեցած է լինելու։ Ուզում եմ մի կարևոր կետ նշել: Կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, որը երկար ժամանակ քննարկվել է»,- ասել է Կոստանյանը։

Մայիսի 4-ին Էմանուել Մակրոնը Երևանում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, իսկ հաջորդ օրը տեղի կունենա Ֆրանսիայի ղեկավարի պետական այցը: Մայիսի 5-ին նախատեսված է նաև Հայաստան-Եվրոպական միություն անդրանիկ գագաթնաժողովը։

Դնեպրոպետրովսկի մարզը ենթարկվել է ռուսական անօդաչուների զանգվածային հարձակման

Քաղաքականություն

Ապրիլի 23-ի գիշերը Դնեպրոպետրովսկի մարզը ենթարկվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել, իսկ վիրավորների թիվը հասել է 8-ի: Վիրավորների թվում կա երկու երեխա՝ 9 և 14 տարեկան աղջիկներ, որոնք հոսպիտալացվել են: ԱԹՍ-ներից մեկը հարվածել է բազմաբնակարան շենքի, որի հետևանքով հրդեհ է բռնկվել 4-րդ և 5-րդ հարկերում:

Ապրիլի 23-ի վաղ առավոտյան Սամարայում ուկրաինական անօդաչու թռչող սարքը բախվել է բնակելի բազմահարկ շենքի վերին հարկերին, իսկ բեկորներն ընկել են հարակից տարածքի վրա:

Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, որոնցից մեկը հոսպիտալացվել է:

Սամարայի մարզի մեկ այլ քաղաքում՝ Սիզրանում, նախորդ օրն անօդաչուի հարվածից փլուզվել էր բնակելի շենքի մուտքը, զոհվել էին մի կին և 12-ամյա երեխա: 

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին. ամփոփվել է անգլերենի վերապատրաստման դասընթացը

Աշխարհ

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլ 22-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Կարևորելով Միացյալ Թագավորության հետ ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները՝ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ ՆԳՆ բարեփոխումների օրակարգում բրիտանական առաջադեմ փորձի կիրառումն ու մեթոդական աջակցությունը չափազանց կարևոր են։

Նախարարի տեղակալը նշել է, որ միջազգային հարաբերությունների սերտացմանը զուգընթաց, վերափոխվում է նաև հանցավորության բնույթը՝ դառնալով անդրսահմանային, ինչը պահանջում է իրավապահ համակարգի կարողությունների շարունակական արդիականացում։ Նա ընդգծել է, որ այդ համատեքստում օտար լեզուների իմացությունը միջազգային գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցման և փորձի փոխանակման գլխավոր նախապայմաններից է։

Դեսպան Ալեքսանդրա Քոուլը, բարձր գնահատելով երկկողմ փոխգործակցությունը, վերահաստատել է Միացյալ Թագավորության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՆԳՆ բարեփոխումներին։

Հանդիպման ընթացքում ամփոփվել է ՆԳ նախարարության և Միացյալ Թագավորության դեսպանատան համագործակցությամբ անցկացված անգլերենի վեցամսյա վերապատրաստումը։ Դասընթացը հաջողությամբ ավարտած ծառայողներին հանձնվել են հավաստագրեր։