Ապրիլի 23-ի գիշերը Դնեպրոպետրովսկի մարզը ենթարկվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել, իսկ վիրավորների թիվը հասել է 8-ի: Վիրավորների թվում կա երկու երեխա՝ 9 և 14 տարեկան աղջիկներ, որոնք հոսպիտալացվել են: ԱԹՍ-ներից մեկը հարվածել է բազմաբնակարան շենքի, որի հետևանքով հրդեհ է բռնկվել 4-րդ և 5-րդ հարկերում:
Ապրիլի 23-ի վաղ առավոտյան Սամարայում ուկրաինական անօդաչու թռչող սարքը բախվել է բնակելի բազմահարկ շենքի վերին հարկերին, իսկ բեկորներն ընկել են հարակից տարածքի վրա:
Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, որոնցից մեկը հոսպիտալացվել է:
Սամարայի մարզի մեկ այլ քաղաքում՝ Սիզրանում, նախորդ օրն անօդաչուի հարվածից փլուզվել էր բնակելի շենքի մուտքը, զոհվել էին մի կին և 12-ամյա երեխա: