Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Մակրոնի այցի օրակարգը հագեցած է լինելու։ Ուզում եմ մի կարևոր կետ նշել: Կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, որը երկար ժամանակ քննարկվել է»,- ասել է Կոստանյանը։
Մայիսի 4-ին Էմանուել Մակրոնը Երևանում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, իսկ հաջորդ օրը տեղի կունենա Ֆրանսիայի ղեկավարի պետական այցը: Մայիսի 5-ին նախատեսված է նաև Հայաստան-Եվրոպական միություն անդրանիկ գագաթնաժողովը։