Մայիսի գլխավոր իրադարձություններից մեկը կլինի այսպես կոչված «Կապույտ Լուսինը»


Գիտություն


Մայիսը խոստանում է իսկական «տիեզերական շոու»՝ հազվագյուտ երևույթներով, որոնք կարելի է դիտել նույնիսկ անզեն աչքով։ Աստղագիտության ոլորտի մասնագետի խոսքով՝ ամսվա գլխավոր իրադարձություններից մեկը կլինի այսպես կոչված «Կապույտ Լուսինը»։ Չնայած անվանմանը՝ Լուսինը իր գույնը չի փոխի․ խոսքը հազվադեպ երևույթի մասին է, երբ մեկ ամսում լինում է երկու լիալուսին։

Սա տեղի է ունենում այն պատճառով, որ լուսնային ցիկլը տևում է մոտ 29,5 օր, իսկ մայիսը՝ 31 օր, ինչի արդյունքում երկրորդ լիալուսինը հայտնվում է հենց ամսվա վերջին։Մայիսին երկինքը կդառնա նաև «աստղաթափի» բեմ։ Մայիսի 5–6-ը սպասվում է «Eta Aquarids» մետեորային հոսքի առավելագույն ակտիվությունը։ Այն կարող է ժամում ապահովել մինչև 70 ընկնող աստղ։ Այս հոսքը կապված է Հալլեյի գիսաստղի հետ, և լավագույն դիտումը հնարավոր է քաղաքային լույսերից հեռու վայրերում։ Հստակ տեսանելի կլինի նաև Յուպիտերը, իսկ գիշերային երկնքում կշարունակեն փայլել գարնանային համաստեղությունները՝ Առյուծը, Կույսը, Վոլոպասը և այլք։



Դավիթ Խուդաթյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը


Աշխարհ


ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են նախարարությունից։

 

Նախարարը ողջունել և կարևորել է ՎԶԵԲ-ի հետ արդյունավետ համագործակցությունը, որը մեծապես ուղղված է Հայաստանում ենթակառուցվածքների բարելավմանը։ 

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Հյուսիս-հարավ» ծրագրին, ջրային և տրանսպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին։ 

 

Խոսվել է նաև «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրից, որը գործնականում արդեն աշխատում է։ Քննարկվել է այդ մոդելը այլ մարզերում ներդնելու հնարավորությունը։



Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կվերաբերի ռուսական էներգակիրներին


Քաղաքականություն


Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, որի մշակումն արդեն սկսել են ԵՄ-ում, կոշտ կլինի և կվերաբերի ռուսական էներգակիրներին:

«Առավել կրիտիկական են, անշուշտ, պատժամիջոցների ապագա փաթեթները։ Պատժամիջոցների 20-րդ փաթեթն ընդունվել է, 21-րդը նախապատրաստվում է, և այն բավականին կոշտ կլինի, հատկապես էներգակիրների նկատմամբ»,- ասել է պաշտոնյան։

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ապագա փաթեթի վերաբերյալ նախարարի մեկնաբանությունը հնչել է Հունգարիայում իշխանափոխության համատեքստում, որտեղ Վիկտոր Օրբանի երկարամյա կառավարությանը փոխարինելու կգա Պետեր Մադյարի գլխավորած ուժը: Ինչպես նշել է Ցահքնան, Եվրոպան պետք է օգտվի Հունգարիայի քաղաքական փոփոխություններից, որպեսզի հասնի Ուկրաինային աջակցելու համար անհրաժեշտ որոշումների ընդունմանը:



Քննարկվել են թափոնների կառավարման բարելավման նպատակով իրականացվող աշխատանքները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում «Երևանի քաղաքային փոփոխությունների ծրագիր» նախագծի եզրափակիչ աշխատանքային փաթեթի շրջանակում հյուրընկալել են Փարիզի տարածաշրջանային ինստիուտի պատվիրակությանը։

 

Քննարկվել են թափոնների կառավարման բարելավման նպատակով իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ Դավթաշեն վարչական շրջանում իրականացվող օրգանական թափոնների հավաքման աշխատանքների արդյունքները:

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Ֆիոլետովո բնակավայրում


Բիզնես


Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին՝ ժամը 9։00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ֆիոլետովո բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները



Լոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում


Տեսանյութեր


Հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ տվյալը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 22-ին։

Ժամը 10:45-ին Ստեփանավանի բնակիչ 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց Երևանի Մարգարյան փողոցում և տեղափոխվեց մարզային վարչություն։ 2024 թվականի սեպտեմբերից նա հետախուզվում էր խոշոր չափերով ավազակության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։



Ակնալիճ գյուղի 27-ամյա բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերվել


Հայաստան


Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ապրիլի 27-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 27-ամյա բնակիչը տանը և հարակից շինությունում կանեփից պատրաստած թմրամիջոց է պահում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

 

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 27-ամյա երիտասարդի տան նկուղում հայտնաբերվել է ընդհանուր 122 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ։ Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերված թմրամիջոցը պատրաստել է իր աճեցրած կանեփից։ Նա ձերբակալվել, տեղափոխվել է Արմավիրի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

 

Ակնալիճ գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։



Լավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia-ի և ՀՀ համագործակցության համար


Աշխարհ


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել Nvidia ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգի հետ՝ կից գրելով․

«Այսօր Սպիտակ տան միջոցառմանը հրավիրված էր նաև Ջենսեն Հուանգը՝ Nvidia ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենը։ Նրա հետ շփվելու հնարավորությունը լավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia ընկերության և ՀՀ միջև ձևավորված համագործակցության համար։

Իսկ նկարի ֆոնում երևացող փոքր-ինչ շփոթված անձը Թիմ Կուկն է՝ Apple ընկերության գլխավոր տնօրենը»։



ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովը քննարկել է նաեւ Հայաստանին տրամադրվող աջակցությունը


Աշխարհ


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է ազգային անվտանգության, պետդեպարտամենտի եւ հարակից ծրագրերի ֆինանսավորման 2027 ֆինանսական տարվա օրինագիծը, որը նախատեսում է նաեւ ավելացնել Հայաստանին եւ Հարավային Կովկասին տրամադրվող աջակցությունը, հայտնում են Ամերիկայի հայկական խորհրդից։

Հարավային Կովկասի երկրների համար նախատեսված աջակցությունը, ըստ հատկացումների հանձնաժողովի, բխում է Միացյալ Նահանգների ռազմավարական շահերից՝ տարածաշրջանային խաղաղության, կայունության, ինտեգրման եւ կապակցվածության ամրապնդման միջոցով։ Այդ գումարների շրջանակում հանձնաժողովը հանձնարարում է, որ Միջազգային ռազմական կրթության եւ ուսուցման (IMET) եւ Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման (FMF) ծրագրերի շրջանակում Հայաստանի համար տրամադրվող միջոցները նախորդ տարվա համեմատ ավելացվեն։



Երկու արքաներ. Սպիտակ տունն այսպես է անվանել Կառլոս III-ի եւ Թրամփի համատեղ լուսանկարը


Ոճ և դեմքեր


X-ում` Սպիտակ տան պաշտոնական էջում, հրապարակվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլոս III-ի եւ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը «ԵՐԿՈՒ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ» մակագրությամբ։ Լուսանկարն արվել է Կառլոս թագավորի եւ Կամիլա թագուհու պաշտոնական ընդունելության ժամանակ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ չէ, որ դիմում է միապետության խորհրդանիշներին, գրում է Reuters-ը։

2025 թվականին նա իր սոցիալական հարթակում հրապարակել էր արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութ, որտեղ թագը գլխին` կործանիչով անցնում է «Ոչ թագավորներին» պաստառներ կրող ցուցարարների վրայով եւ նրանց «ռմբակոծում» արտաթորանքով։

Մեկ այլ տեսանյութում նա ներկայանում էր թագավորական թիկնոցով եւ թագով, իսկ նրա ոտքերի մոտ ծնկի եկած դեմոկրատ կոնգրեսականներն էին։

Վերջերս Թրամփը հրապարակել էր նաեւ իր Քրիստոսի կերպարում ԱԲ գեներացրած լուսանկարը, որը հեռացրեց, երբ դա քննադատեցին անգամ իր աջակիցները։

Մեծ Բրիտանիայի թագավորը պետական քառօրյա այցով ԱՄՆ-ում է։