ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել Nvidia ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգի հետ՝ կից գրելով․
«Այսօր Սպիտակ տան միջոցառմանը հրավիրված էր նաև Ջենսեն Հուանգը՝ Nvidia ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենը։ Նրա հետ շփվելու հնարավորությունը լավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia ընկերության և ՀՀ միջև ձևավորված համագործակցության համար։
Իսկ նկարի ֆոնում երևացող փոքր-ինչ շփոթված անձը Թիմ Կուկն է՝ Apple ընկերության գլխավոր տնօրենը»։