Բարսելոնան ավելի շուտ ևս մեկ կարմիր քարտ կստանա, քան կհաղթի Ատլետիկոյին


Սպորտ


Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան թերահավատորեն է տրամադրված Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ատլետիկոյի» արգելքը հաղթահարելու՝ «Բարսելոնայի» շանսերին։

«Չեմպիոնների լիգայում «Բարսելոնան» ավելի շուտ ևս մեկ կարմիր քարտ կստանան, քան կհաղթի «Ատլետիկոյին»։ Վերջին շրջանում խաղադաշտից հեռացումները նրանց համար սովորություն են դարձել։ Ես լիովին վստահում եմ Դիեգո Սիմեոնեին և նրա խաղացողներին։ Նրանք իսկական մարտիկներ են, գերազանց են նախապատրաստված և պատրաստ են կանգնեցնել «Բարսելոնային»», – Էվրայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը

Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ ապրիլի 14-ին Մադրիդում։ Նախորդ շաբաթ կայացած առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտություն էր կրել:



Կասեցվել է «ԱՄԱ ԷՔՍՊԵՐՏ ԳՐՈՒՊ» ընկերության լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ ՇՎՏՄ


Բիզնես


ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՄԱ ԷՔՍՊԵՐՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (Հասցե՝ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Երևանյան խճուղի 185/1)։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է գազալցակայանի հեղուկացված ածխաջրածնային գազի  վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և գազալցակայանը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։



Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում | Top-News.am


Հայաստան


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 14-ին ժամը 11:00-18:00 կդադարեցվի Նոր գեղի, Նոր Արտամետ, Մրգաշեն գյուղերի և Եղվարդ քաղաքի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի


Հայաստան


Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որի նպատակն է վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն ավելի ճկուն և արդար դարձնելը։

Այսուհետ մեր քաղաքացիների համար տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ Սա հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել գործնական քննությանը պատրաստվելուն, ինչպես նաև կմեղմացնի ժամկետային սահմանափակումների խնդիրը։

Նոր կարգով հստակեցվում է նաև տեսական քննության բովանդակությունը․ թեստերում ընդգրկվելու են միայն այն կարգին կամ ենթակարգին վերաբերելի հարցերը, որի համար քաղաքացին հանձնում է քննությունը։ Փոփոխությունը թույլ կտա` քննությունը դարձնել ավելի նպատակային։

Փոփոխությունները հանդիսանում են Ներքին գործերի նախարարության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման հանձնառության հերթական դրսևորումը։

Կարգավորման ընդունումը կբարձրացնի վարորդական վկայական ստանալու գործընթացի արդյունավետությունը, քննությունները կկազմակերպվեն ավելի արդար և ճկուն, ինչպես նաև կապահովվի իրավական հստակություն։



Իրանը փոխհատուցում է պահանջել արաբական հինգ երկրից


Քաղաքականություն


Իրանը փոխհատուցում է պահանջում Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից, Կատարից, ԱՄԷ-ից և Հորդանանից՝ ամերիկա-իսրայելական գործողությանը նրանց դերի համար` ասվում է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի նամակում, որը ստացել է ՌԻԱ Նովոստին։ Փաստաթուղթը հասցեագրված է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին, որի պաշտոնն այս ամիս զբաղեցնում է Բահրեյնը։

 

«Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, Կատարի Պետությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը պետք է լիարժեք փոխհատուցում տրամադրեն Իրանի Իսլամական Հանրապետությանը, ներառյալ` նրանց միջազգային անօրինական գործողությունների հետևանքով կրած բոլոր նյութական և բարոյական վնասների փոխհատուցումը։

 

Այդ պետությունները ոչ միայն տրամադրել են իրենց տարածքներն Իրանի դեմ ագրեսիայի համար, այլև որոշ դեպքերում անմիջականորեն մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության «քաղաքացիական թիրախների դեմ ուղղված անօրինական զինված հարձակումներին», – ասվում է տեքստում։ 

 

«Այս պետությունների վարքագիծը՝ թույլ տալով, որ ագրեսորներն օգտագործեն իրենց տարածքներն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որակվում է որպես ագրեսիայի ակտ», – հավելել է դիվանագետը։

 

Պարսից ծոցի երկրները և Հորդանանը պաշտոնապես հերքում են իրենց մասնակցությունը Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությանը։



«Ռեալը» փաստացի վետո է դրել Վիկտոր Մունյոսի տրանսֆերի վրա


Սպորտ


Կատալոնական «Բարսելոնան» լուրջ մտադրություն ուներ ձեռք բերելու «Օսասունայի» 22-ամյա վինգեր Վիկտոր Մունյոսին, սակայն Մադրիդի «Ռեալը» փաստացի վետո է դրել այդ տրանսֆերի վրա: Ինչպես հայտնում է իսպանական AS պարբերականը, պատճառը մադրիդյան ակումբի պայմանագրային խորամանկությունն է։

Մունյոսը ծնվել է Բարսելոնայում և հանդիսանում է «Լա Մասիայի» սան, սակայն 2017-ին հեռանալուց հետո հայտնվել էր «Ռեալի» համակարգում: Նախորդ ամռանը նա 5 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Օսասունա», որտեղ այս մրցաշրջանում անցկացրած 33 խաղում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Սրընթաց առաջընթացի շնորհիվ վինգերը նորամուտն է նշել Իսպանիայի հավաքականում՝ գոլ խփելով Սերբիային, և դարձել առաջիկա աշխարհի առաջնությանը մեկնող հավանական թեկնածուներից մեկը։

Ինչու՞ է «Բարսելոնան» անզոր այս իրավիճակում. բանն այն է, որ «Ռեալը» վաճառքի ժամանակ պահպանել է խաղացողին ընդամենը 8 միլիոն եվրոյով հետ գնելու իրավունքը։ Բացի այդ, չնայած Մունյոսի պարտադիր հրաժարագինը 40 միլիոն եվրո է, մադրիդցիներին է պատկանում վերավաճառքի գումարի 50 տոկոսը և առաջնահերթ գնման իրավունքը։

Փաստացի, չնայած անգլիական, իտալական ակումբների և կատալոնացիների մեծ հետաքրքրությանը, «Ռեալը» կարող է ցանկացած պահի միջամտել գործարքին: Մադրիդյան գրանդն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը՝ թույլ չտալով, որ իր գլխավոր մրցակիցն ուժեղանա։




«Ռեալը» փաստացի վետո է դրել Վիկտոր Մունյոսի տրանսֆերի վրա


Սպորտ


Կատալոնական «Բարսելոնան» լուրջ մտադրություն ուներ ձեռք բերելու «Օսասունայի» 22-ամյա վինգեր Վիկտոր Մունյոսին, սակայն Մադրիդի «Ռեալը» փաստացի վետո է դրել այդ տրանսֆերի վրա: Ինչպես հայտնում է իսպանական AS պարբերականը, պատճառը մադրիդյան ակումբի պայմանագրային խորամանկությունն է։

Մունյոսը ծնվել է Բարսելոնայում և հանդիսանում է «Լա Մասիայի» սան, սակայն 2017-ին հեռանալուց հետո հայտնվել էր «Ռեալի» համակարգում: Նախորդ ամռանը նա 5 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Օսասունա», որտեղ այս մրցաշրջանում անցկացրած 33 խաղում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Սրընթաց առաջընթացի շնորհիվ վինգերը նորամուտն է նշել Իսպանիայի հավաքականում՝ գոլ խփելով Սերբիային, և դարձել առաջիկա աշխարհի առաջնությանը մեկնող հավանական թեկնածուներից մեկը։

Ինչու՞ է «Բարսելոնան» անզոր այս իրավիճակում. բանն այն է, որ «Ռեալը» վաճառքի ժամանակ պահպանել է խաղացողին ընդամենը 8 միլիոն եվրոյով հետ գնելու իրավունքը։ Բացի այդ, չնայած Մունյոսի պարտադիր հրաժարագինը 40 միլիոն եվրո է, մադրիդցիներին է պատկանում վերավաճառքի գումարի 50 տոկոսը և առաջնահերթ գնման իրավունքը։

Փաստացի, չնայած անգլիական, իտալական ակումբների և կատալոնացիների մեծ հետաքրքրությանը, «Ռեալը» կարող է ցանկացած պահի միջամտել գործարքին: Մադրիդյան գրանդն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը՝ թույլ չտալով, որ իր գլխավոր մրցակիցն ուժեղանա։




Մադյարը խոստացել է չարգելափակել Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը


Քաղաքականություն


Հունգարիայի ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը խոստացել է չարգելափակել Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի ԵՄ վարկը՝ հավելելով, որ Բուդապեշտն ինքը չի պլանավորում մասնակցել միջոցների բաշխմանը:

Մադյարը այսօր կայացած մամուլի ասուլիսում ընդգծել է, որ ԵՄ-ի կողմից Ուկրաինային վարկ տրամադրելու որոշումը կայացվել է դեռևս դեկտեմբերին, և որ նոր կառավարությունը «կցանկանար հետևողականորեն գործել նախկինում ստանձնած պարտավորությունների համաձայն»:

Նախորդ ընտրություններում պարտված Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 2025 թվականի վերջին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում հաստատել է Ուկրաինային տրամադրվող վարկը, բայց հետո հրաժարվել է համաձայնագրից:

Նա հայտարարել է, որ թույլ չի տա, որ միջոցները տրամադրվեն քանի դեռ Ուկրաինան չվերանորոգի ռուսական նավթը Հունգարիա տեղափոխող խողովակաշարը:

Օրբանը մեղադրել է Կիևին վերանորոգումը միտումնավոր հետաձգելու մեջ: Նույնիսկ եթե Հունգարիան հաստատի վարկը, այն դեռևս չի մասնակցի միջոցների բաշխմանը, հավելել է Մադյարը:

«Ես սա կքննարկեմ եվրոպացի առաջնորդների հետ, բայց կարծում եմ Հունգարիան պետք է հրաժարվի մասնակցելուց: Հունգարիան շատ դժվարին իրավիճակում է: Մենք այլևս վարկեր չենք կարող վերցնել. Հունգարիայի բյուջեի դեֆիցիտը 2010 թվականից ի վեր եռապատկվել է»,-բացատրել է նա:



Կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի 2-րդ հանրապետական օլիմպիադան


Մշակույթ


ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ մայիս-հունիս ամիսներին կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի 2-րդ հանրապետական օլիմպիադան:

Օլիմպիադային կարող են մասնակցել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների 7-ամյա և 5-ամյա կրթության շրջանավարտները:

Օլիմպիադայի մասնակցության հայտերն ընդունվում են ապրիլի 15-30-ը: Հայտերն առձեռն տարբերակով ընդունվում են Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում (Երևան, Մաշտոցի 46ա), իսկ առցանց տարբերակով՝ [email protected] էլ. փոստով