Կարծում եմ՝ «Արսենալը» կդառնա չեմպիոն. Արսեն Վենգեր


Սպորտ


Անվանի ֆրանսիացի նախկին մարզիչ Արսեն Վենգերը, որը ժամանակին գլխավորում էր Լոնդոնի «Արսենալը», խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի ելքի մասին։

Ներկայումս «զինագործները» 3 միավորով գերազանցում են «Մանչեսթեր Սիթիին», սակայն «քաղաքայինները» մեկ հանդիպում պակաս են անցկացրել։ «Կարծում եմ՝ «Արսենալը» կդառնա չեմպիոն։ Ես դրան խորապես հավատում եմ։ Ըստ իս՝ դա տրամաբանական է։ «Մանչեսթեր Սիթին» չի կարողանա մրցաշրջանի վերջնամասն անցկացնել առանց միավորներ կորցնելու»,- մասնագետի խոսքն է մեջբերում Goal-ը։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ կընդունի «Բարնլիին», իսկ «Արսենալն» առաջիկա շաբաթ օրը կմրցի «Նյուքասլի» հետ։



Եթե ​​Հայաստանը միանա Եվրամիությանը` կարող է կորցնել իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը


Քաղաքականություն


Եթե ​​Հայաստանը միանա Եվրամիությանը, հանրապետությունը կարող է կորցնել իր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 23%-ը, ապրիլի 22-ին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։ «Ընդհանուր առմամբ, ԵՄ-ին միանալը, ամենահամեստ և պահպանողական գնահատականներով, Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը», – ասել է նա։

Շևցովը նաև նշել է, որ ԵՄ-ին միանալը կհանգեցնի աշխատաշուկայի զգալի կրճատման՝ 10.50 տոկոսային կետով և գնաճի՝ 22.60 տոկոսային կետով աճի: Այս փոփոխությունները, ըստ նրա, կհանգեցնեն երկրում կենսամակարդակի զգալի անկման։ Մասնավորապես, Հայաստանում ներքին սպառումը կարող է նվազել ավելի քան 20%-ով՝ ներկայիս մակարդակից: Միևնույն ժամանակ, սպասվում է էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գների հետագա աճ:



Վաշինգտոնը սառեցրել է դոլարի մատակարարումը Իրաքին և դադարեցրել ռազմական համագործակցությունը


Թրամփի վարչակազմը կտրուկ քայլերի է դիմել Բաղդադի նկատմամբ՝ դադարեցնելով կանխիկ դոլարի մատակարարումները և սառեցնելով անվտանգության ոլորտում իրականացվող համագործակցության ծրագրերը։

Ինչպես հաղորդում է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով ամերիկյան և իրաքյան պաշտոնական աղբյուրներին, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վերջերս արգելափակել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկից շուրջ 500 միլիոն դոլար կանխիկ թղթադրամների տեղափոխումը Իրաք։ Այս միջոցները գոյացել էին իրաքյան նավթի վաճառքից և պետք է ուղղվեին երկրի ներքին կարիքներին։

Այս տնտեսական ճնշումն ուղղակիորեն կապված է Վաշինգտոնի պահանջի հետ, ըստ որի՝ Բաղդադը պետք է քայլեր ձեռնարկի երկրում գործող իրանամետ զինված խմբավորումների և միլիցիաների լուծարման ուղղությամբ։ Բացի ֆինանսական սահմանափակումներից, ԱՄՆ-ն իրաքյան կողմին տեղեկացրել է նաև հակաահաբեկչական և ռազմական վերապատրաստման մի շարք ծրագրերի ֆինանսավորման կասեցման մասին։

Այս որոշումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չեն դադարել հարձակումները ամերիկյան օբյեկտների վրա և Իրաքի իշխանությունները գործնական քայլեր չեն ձեռնարկել զինված խմբերի դեմ։



Վաշինգտոնը սառեցրել է դոլարի մատակարարումը Իրաքին և դադարեցրել ռազմական համագործակցությունը


Թրամփի վարչակազմը կտրուկ քայլերի է դիմել Բաղդադի նկատմամբ՝ դադարեցնելով կանխիկ դոլարի մատակարարումները և սառեցնելով անվտանգության ոլորտում իրականացվող համագործակցության ծրագրերը։

Ինչպես հաղորդում է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով ամերիկյան և իրաքյան պաշտոնական աղբյուրներին, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վերջերս արգելափակել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկից շուրջ 500 միլիոն դոլար կանխիկ թղթադրամների տեղափոխումը Իրաք։ Այս միջոցները գոյացել էին իրաքյան նավթի վաճառքից և պետք է ուղղվեին երկրի ներքին կարիքներին։

Այս տնտեսական ճնշումն ուղղակիորեն կապված է Վաշինգտոնի պահանջի հետ, ըստ որի՝ Բաղդադը պետք է քայլեր ձեռնարկի երկրում գործող իրանամետ զինված խմբավորումների և միլիցիաների լուծարման ուղղությամբ։ Բացի ֆինանսական սահմանափակումներից, ԱՄՆ-ն իրաքյան կողմին տեղեկացրել է նաև հակաահաբեկչական և ռազմական վերապատրաստման մի շարք ծրագրերի ֆինանսավորման կասեցման մասին։

Այս որոշումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չեն դադարել հարձակումները ամերիկյան օբյեկտների վրա և Իրաքի իշխանությունները գործնական քայլեր չեն ձեռնարկել զինված խմբերի դեմ։



Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ IATI ինֆորմատիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում


Գիտություն


ՀՀ դպրոցականները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել IATI ինֆորմատիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է Բուլղարիայի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Ընթացիկ ուսումնական տարում օլիմպիադան անցկացվել է առցանց ձևաչափով երկու տարիքային խմբերի համար՝ ավագ (10-12-րդ դասարաններ) և կրտսեր (7-9-րդ դասարաններ)։ Հայաստանից օլիմպիադային մասնակցել է 6 ուսումնական հաստատության (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, «Քվանտ» վարժարան, Այբ դպրոց, Գյումրու Ֆոտոն վարժարան, Գյումրու թիվ 7 և թիվ 41 հիմնական դպրոցներ) 20 աշակերտ։ Հայաստանի մասնակիցներից 11-ն ավագ, իսկ 9-ը՝ կրտսեր տարիքային խմբի 9 աշակերտներ են։

Ավագ տարիքային խմբում Հայաստանի թիմն արժանացել է 1 արծաթե (Գրիգորյան Ալեքս՝ «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան) և 5 բրոնզե (Մացակյան Տիգրան, Գյոզալյան Վահագն՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան, Գրիգորյան Արեն, Մանուկյան Հայկ՝ «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան, Համբարյան Մամիկոն՝ Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց, 9-րդ դասարան) մեդալների։ Վերջին մասնակիցը ցանկություն էր հայտնել մասնակցելու ավագ տարիքային խմբում։

Կրտսեր տարիքային խմբում մեր թիմն արժանացել է 1 ոսկե (Քոչարյան Վաչե՝ «Քվանտ» վարժարան, 8-րդ դասարան) և 2 բրոնզե (Խոնդկարյան Հերբերտ՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 9-րդ դասարան, Ադամյան Հայկ՝ «Քվանտ» վարժարան, 7-րդ դասարան) մեդալների։

Հայաստանի դպրոցականների օլիմպիական թիմերը ղեկավարել են Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ դասախոս), Սամվել Անդրեասյանը և Ռոբերտ Քոչարյանը (ԵՊՀ մագիստրանտներ)։ Աշակերտների առցանց մասնակցությունն իրականացվել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի աջակցությամբ։

Օլիմպիադային մասնակցել է 16 երկրի 440 աշակերտ (ավագ տարիքային խումբ՝ 285 աշակերտ, կրտսեր տարիքային խումբ՝ 155 աշակերտ):



Վրաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն

Ապրիլի 22-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ:

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և տեսանյութ հրապարակել: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

Երկրի օրվա շրջանակում՝ ծառատնկման լայնածավալ ծրագիր


Հայաստան


Բնապահպանական մարտահրավերներին ներդաշնակ դիմակայելու, էկոլոգիական մշակույթի շարունակական զարգացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ #Երկրի_օրվա շրջանակում հանրապետության մարզերում մեկնարկում է գարնանային ծառատնկման գործընթաց։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

ՊՈԱԿ-ի կողմից տնկիներ կտրամադրվեն այն համայնքներին, որոնք ունեն կանաչ տարածքներն ընդլայնելու անհրաժեշտություն, ոռոգման հնարավորություն և պատրաստակամություն՝ տնկիների խնամքն ու պահպանումն ապահովելու համար։

Այս տարի տնկումները կիրականացվեն հիմնականում հացենու, սոճու, ուռենու տեսականիով։ Մարզերից ստացված տվյալների հիման վրա շուրջ 25000 տնկիներ կբաշխվեն ՊՈԱԿ-ի Վանաձորի, Տաշիրի, Հրազդանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից։

Ծառատկման աշխատանքները և հետագա խնամքը ՊՈԱԿ-ի մասնագետների ուշադրության կենտրոնում կլինեն։

Արձանագրված արդյունքի հիման վրա, ըստ անհրաժեշտության, աշնանը կկատարվեն լրացման աշխատանքներ։

Յուրաքանչյուր տնկված և խնամված ծառ փոքր թվացող, բայց կարևոր ներդրում է երկրում՝ որ փոխադարձվում է մաքուր օդի, առողջ միջավայրի և կայուն բնության տեսքով։



Եվրահանձնաժողովից արձագանքել են Թուրքիայի վերաբերյալ ֆոն դեր Լայենի վերջին մեկնաբանություններին. Bloomberg


Քաղաքականություն


Եվրոպական հանձնաժողովը փորձում է արդարացնել իր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից Թուրքիայի մասին արված վիճահարույց արտահայտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Ապրիլի 19-ին Համբուրգում Die Zeit թերթի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթում ֆոն դեր Լայենն ընդգծել էր իր աջակցությունը Եվրամիության ընդլայնմանը և ասել. «Մենք պետք է հաջողության հասնենք Եվրոպական մայրցամաքի ամբողջականացման գործում, որպեսզի այն ազդեցության չենթարկվի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի կողմից»։

Ըստ Bloomberg-ի աղբյուրի՝ Թուրքիան այս մեկնաբանությունից հետո դիմել է Եվրահանձնաժողով՝ պարզաբանում ստանալու, թե որքան հստակ է ֆոն դեր Լայենի հայտարարությունը փոխանցվել ԶԼՄ-ների կողմից։ Եվրահանձնաժողովից էլ հայտնել են, թե նրա խոսքերը կտրված են եղել համատեքստից։

«Թուրքիայի հիշատակումը նրա աշխարհաքաղաքական ազդեցության, չափերի և հավակնությունների ճանաչում էր, մասնավորապես՝ Արևմտյան Բալկաններում, և չէր ենթադրում համեմատություն որևէ այլ երկրի հետ», – Bloomberg-ին ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյուն։

Ֆոն դեր Լայենի վերջին դիտարկումներն ապրիլի 21-ին քննադատել է նաև ԵՄ խորհրդարանում Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը։ Նա նշել է, որ Եվրոպայի վրա ազդեցություն գործելու առումով Թուրքիան Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին ներկայացնելն «աշխարհաքաղաքական առումով սխալ» է։

«Իր վերջին ելույթներից մեկում Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը ներկայացրել է Թուրքիան որպես Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին Եվրոպայի վրա ազդեցություն գործող երկիր։ Սա բացարձակապես անհամատեղելի է անվտանգության և պաշտպանության ոլորտներում ավելի ուժեղ համագործակցության վերաբերյալ կրկնվող ազդանշանների հետ և աշխարհաքաղաքական առումով սխալ վերլուծություն է», – գրել է նա X սոցիալական հարթակում։



Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգեր, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերել


Հայաստան


Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը:

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 17-ին Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ազատամուտ գյուղի հարակից դաշտում գտնվող կիսաքանդ շինության մոտ զենք-զինամթերք է թողել։

Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան, նռնականետի 8 արկ, նռնականետի արկի 17 լիցքավորիչ և տարբեր տրամաչափի 1655 փամփուշտ։ 

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։



Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 21-ից 22-ը

Բացահայտվել է 149  հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

58 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ