Մայիսի 3-5-ը նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆ

Հայաստան

Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։

ՆԳՆ ոստիկանությունից խնդրում են հետևել ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը։

Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 324 միլիոն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ. Դատախազություն

Հայաստան

2026 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ: Գույքի միջին շուկայական արժեքը 323 միլիոն 800 հազար դրամ է (շուրջ 871 հազար ԱՄՆ դոլար):

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանձնելու նպատակով կնքել էր հաշտության համաձայնություն, որը 2026 թվականի մարտի 5-ին հաստատվել էր դատարանի վճռով:

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ:

Հայցապահանջում ներառված մյուս գույքերի բռնագանձման պահանջի մասով քաղաքացիական գործի քննությունը շարունակվում է:

Վարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացված ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել մարզում իրականացված ծրագրերին: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Բերդ համայնքը, որտեղ ծանոթացել է ճանապարհաշինարարական աշխատանքներին:

Վարչապետին զեկուցվել է, որ հիմնանորոգվել է Հ38,/Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության 40 կմ ավտոճանապարհը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 2 մլրդ դրամ: Նշվել է, որ այն էապես կրճատել է Երևան-Բերդ ճանապարհի ժամանակահատվածը և համարվում է գործող ճանապարհին այլընտրանք, ունի նաև զբոսաշրջային մեծ ներուժ՝ հաշվի առնելով առկա տեղանքը։

Տ-10-9, /Հ-36/ – Չինչին (Տ-10-38) ավտոճանապարհի 9,8 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 1 մլրդ դրամ: 2024 թ.-ին իրականացվել է 6,9 կմ, 2025թ.-ին՝ 2,9 կմ ճանապարհային պատվածք, տեղադրվել է երկշերտ բետոնե պատվածք, կառուցվել են մայթեր, ճանապարհը կահավորվել է անվտանգության էլեմենտներով։ Հիմնանորոգվել է նաև դեպի Չինչին գյուղի դպրոց տանող հատվածը։

Վարչապետին են ներկայացվել Հախում գետի վրա՝ Իջևան տանող և արդեն իսկ հիմնանորոգված Իծաքար-Գանձաքար ճանապարհին գտնվող 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջի վերականգնման աշխատանքները։ Դրանք նախատեսվում է մեկնարկել առաջիկայում։ Կամուրջը լինելու է հետիոտնային։ Վարչապետը կարևորել է պատմական կամրջի վերականգնումը, ինչը ևս կնպաստի այս տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը։ Միաժամանակ, վարչապետին են ներկայացվել «Քարակարմունջ»-ի հարակից հատվածում կառուցված պողպատե ֆերմաներով կամուրջը՝ նախատեսված մեքենաների համար։

Հաջորդիվ վարչապետին են ներկայացվել Հ-36, /Մ-4/ Նավուր – Բերդ – Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 35 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 3 մլրդ 928 մլն դրամ: Տեղադրվել է երկշերտ բետոնե պատվածք, կառուցվել են մայթեր, ճանապարհը կահավորվել է անվտանգության էլեմենտներով։

Իջևան համայնքում երկրի ղեկավարը ծանոթացել է Տ-10-26, /Մ-4/ – Խաշթառակ – Լուսահովիտ ավտոճանապարհի 1-ին կմ-ում կամուրջների կառուցման աշխատանքներին, որոնք արդեն իսկ ավարտվել են։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 396 մլն դրամ: Նշվել է, որ վթարային վիճակում գտնվող կամրջի փոխարեն կառուցվել են 2 միմյանց կից պողպատե ֆերմաներով կամուրջներ։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոյեմբերյան համայնք և Բագրատաշեն բնակավայրում ներկա գտնվել «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը: 1293քմ ընդհանուր մակերեսով մսուր-մանկապարտեզի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 919 մլն դրամ: Իրականացվել է նաև տարածքի բարեկարգում, տեղադրվել են 20 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան և արևային ջրատաքացուցիչ։ Կառուցվել է ապաստարան, ոռոգման համակարգ, մոտ 1000 քմ խաղահրապարակ՝ արհեստական խոտածածկույթով։

Երկրի ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Դիլիջան համայնքում, որտեղ ներկայացվել են Թեղուտ բնակավայրից Հաղարծին տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքները: Արդյունքում հիմնանորոգվել են շուրջ 2,5 կմ ավտոճանապարհ, հենապատեր, երկկողմանի մայթեր: Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է 662 մլն 800 հազար դրամ:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Դիլիջան բնակավայրի թիվ 5 մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներին: Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 67 մլն 925 հազար դրամ, որի 67%-ը՝ 45 մլն 509 հազար դրամը հատկացրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, որը կառուցվել է 1950-ականներին։ Շինության մակերեսը՝ 150,6 քմ է, նախատեսված է 25 սանի համար։

Վարչապետը Դիլիջան համայնքում այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղ: Կառավարությունը թանգարանի 582 քմ տարածքի վերականգման աշխատանքների համար հատկացրել է ավելի քան 146 մլն դրամ:

Նշվել է, որ մինչ վերանորոգումը թանգարանն ունեցել է տարեկան կտրվածքով միջինում 1000-1200 այցելու, իսկ վերանորոգումից հետո՝ 2026 թ. առաջին եռամսյակում այցելությունների թիվը արդեն 600 է:

Հիմնանորոգվում է Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետյան փողոցը

Տեսանյութեր

Երևանում շարունակվում են փողոցների հիմնանորոգման աշխատանքները՝ երթևեկությունը երևանցիների համար ավելի անվտանգ և հարմարավետ կազմակերպելու նպատակով, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան փողոցում Խորրհրդային միության տարիներին կառուցված հին խրամուղիների պատճառով առաջացել էր փլուզման վտանգ: Նախագծի շրջանակում կլուծվի տարիներ շարունակ ձգձգված խնդիրը:

Ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվում են առկա ենթակառուցվածքները:

Կառուցվում է նաև անձրևատար համակարգ, որը երբեք չի եղել»:

Խորհրդակցություններ՝ ուղղված Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների կարգավորմանը

Քաղաքականություն

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստան կատարած այցից հետո մեկնել է Ռուսաստան՝ շարունակելու դիվանագիտական խորհրդակցությունները, որոնք ուղղված են Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների կարգավորմանը, գրում է Aljazeera-ն։ Իրանի ԱԳ նախարարության հաղորդմամբ՝ Արաղչին Իսլամաբադից ուղևորվել է Մոսկվա՝ նախօրեին նաև այցելելով Մասկատ։ Նա Մոսկվայում կհանդիպի «բարձրաստիճան պաշտոնյաների» հետ, հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

Չնայած տարածաշրջանային ակտիվ շփումներին, Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հստակ նշաններ դեռևս չկան։

Fars News Agency-ի հաղորդմամբ Իրանական կողմը Պակիստանի միջոցով ամերիկացիներին է փոխանցել Իրանի «կարմիր գծերին»՝ միջուկային ծրագրին և Հորմուզի նեղուցին առնչվող հարցերի վերաբերյալ «գրավոր հաղորդագրություններ»։

Նշվում է, որ այդ հաղորդագրությունները դեռևս պաշտոնական բանակցային գործընթացի մաս չեն կազմում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ անորոշ ժամանակով երկարաձգեց Վաշինգտոնի և Թեհրանի միջև ապրիլի 7-ին հաստատված հրադադարը։

Այդ համաձայնությունը ժամանակավորապես դադարեցրել էր փետրվարի 28-ին սկսված ռազմական գործողությունները։ Այնուամենայնիվ, հակամարտության վերջնական կարգավորումը դեռևս մնում է անորոշ, իսկ դրա տնտեսական հետևանքները շարունակվում են զգացվել ամբողջ աշխարհում։

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փաստացի փակումը լրջորեն ազդել է համաշխարհային շուկաների վրա՝ սահմանափակելով նավթի, գազի և այլ կարևոր ռեսուրսների մատակարարումը և բարձրացնելով գները։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ն ուժեղացրել է ճնշումը՝ շրջափակելով իրանական նավահանգիստները։

Շաբաթ օրը բանակցությունների նոր փուլի հույսեր կային, քանի որ ԱՄՆ դեսպաններ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները պետք է այցելեին Իսլամաբադ, սակայն Թրամփը ավելի ուշ Fox News-ին տեղեկացրել էր, որ չեղարկել է ուղևորությունը՝ ասելով, որ իմաստ չունի «նստել և ոչնչի մասին չխոսել»։

ԼՂ-ից տեղահանված Մովսեսյանների բազմանդամ ընտանիքը պետական ծրագրով սեփական տուն է գնել Հրազդանում

Տեսանյութեր

Վարձով տարբեր բնակարաններում ապրելուց հետո Ղարաբաղից տեղահանված Մովսեսյանների բազմանդամ ընտանիքը պետական ծրագրով սեփական տուն է գնել Հրազդանում։

Նախատեսում են գյուղատնտեսությամբ զբաղվել, փոքր բիզնես սկսել։

Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

Բուսաբանական այգին բարեկարգվում է | Top-News.am

Տեսանյութեր

ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել Բուսաբանական այգուց։ Թորոսյանը տեսանյութին կից՝ գրել է․ «Բուսաբանական այգին բարեկարգվում է»։

Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑ

Ս.թ. ապրիլի 22-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախաձեռնությամբ, ընդունել է որոշում, համաձայն որի՝ նոր սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման վճարները նվազեցվում են մինչև 40%-ով, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55%-ով։ Այդ մասին հայտնում են ՀԷՑ-ից:

Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ՝ փոփոխություններն ուժի մեջ են մտնում այսօրվանից։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Այսօրվանից սկսած, սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները՝ նախապես հայտարարված չափերով։

Տեղեկացնում ենք, որ 27.04.2026 թվականից հետո ներկայացված միացման հայտերի նկատմամբ կիրառվելու են բացառապես նոր՝ սահմանված միացման վճարները, որոնք ամրագրվելու են միացման պայմանագրերում։

Միաժամանակ հայտնում ենք, որ մինչև 27.04.2026 թվականը ներկայացված միացման հայտերի դեպքում սպառման համակարգի՝ բաշխման ցանցին միացման վճարները կհաշվարկվեն նախկին՝ փոփոխությունից առաջ գործող սակագներով՝ անկախ այն հանգամանքից, թե միացման պայմանագիրը երբ է ձևավորվում և ներկայացվում սպառողին։

_____________________________________________

Հիշեցնենք, որ Որոշման արդյունքում ունենք հետևալ փոփոխությունները.

Առանձնատների և 0.22 կՎ լարման առևտրային սպառողների միացման վճարներ.

  • Միաֆազ (0.22 կՎ)՝

Ստանդարտ միացման վճարը 10 կՎԱ հզորության դեպքում՝

Երևան

գործող միացման վճարը՝ 277 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման վճարը կկազմի՝ 166 հազ. ՀՀ դրամ

ՀՀ այլ տարածքներ

գործող միացման վճարը՝ 229 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման վճարը կկազմի՝ 124 հազ. ՀՀ դրամ

  • 14 կՎԱ հզորության դեպքում՝

Երևան

գործող միացման վճարը՝ 300 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման վճարը կկազմի՝ 199 հազ. ՀՀ դրամ

ՀՀ այլ տարածքներ

գործող միացման վճարը՝ 234 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման վճարը կկազմի՝ 140 հազ. ՀՀ դրամ

Նվազեցում՝ միջինը 40%

________________________________________

Բազմաբնակարան շենքերի բնակարանների և առևտրային սպառողների միացման վճարներ.

Մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի միացման վճարը՝

  • Միաֆազ (0.22 կՎ) հզորության դեպքում՝

10 կՎԱ հզորություն

Երևան

գործող միացման վճարը՝ 672 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման վճարը կկազմի՝ 406 հազ. ՀՀ դրամ

ՀՀ այլ տարածքներ

գործող միացման վճարը՝ 448 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման վճարը կկազմի՝ 275 հազ. ՀՀ դրամ

14 կՎԱ հզորություն

Երևան

գործող միացման վճարը՝ 769 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման վճարը կկազմի՝ 424 հազ. ՀՀ դրամ

ՀՀ այլ տարածքներ

գործող միացման վճարը՝ 520 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման վճարը կկազմի՝ 318 հազ. ՀՀ դրամ

Նվազեցում՝ միջինը 41%

________________________________________

  • Բազմաբնակարան շենքերի 0.4 կՎ լարման առևտրային սպառողների միացման վճարներ

Երևան

գործող միացման վճարը՝

Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 300 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 89 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման վճարը կկազմի՝

Հաստատուն ծախսերի մեծությունը ՝ 229 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 61 հազ. ՀՀ դրամ

ՀՀ այլ տարածքներ

գործող միացման վճարը՝

Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 300 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 42 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման վճարը կկազմի ՝

Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 229 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 28 հազ. ՀՀ դրամ

Նվազեցում՝ միջինը 30%

________________________________________

  • 0.4 կՎ լարման առևտրային սպառողների միացման վճարներ.

Երևան

գործող միացման վճարը՝

Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 300 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 46 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման վճարը կկազմի ՝

Հաստատուն ծախսերի մեծությունը ՝ 229 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 16 հազ. ՀՀ դրամ

ՀՀ այլ տարածքներ

գործող միացման վճարը՝

Հաստատուն ծախսերի մեծությունը ՝ 300 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 20 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման վճարը կկազմի՝

Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 229 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 9 հազ. ՀՀ դրամ

Նվազեցում՝ միջինը 55%»,- նշում են ՀԷՑ-ից: