Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինի հետ բանակցությունների

Քաղաքականություն

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ։

«Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին երկուշաբթի առավոտյան ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու և բանակցություններ վարելու համար»,- հաղորդում է IRNA-ն։

Ավելի վաղ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ Արաղչին կայցելի Սանկտ Պետերբուրգ: Իրանի արտաքին գործերի նախարարի այցը, ըստ դիվանագետի, նպատակ ունի «առաջ մղելու Իրանի շահերը արտաքին սպառնալիքների պայմաններում»:

Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը

Դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 14-ի վճռով, հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը, որով Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի 51,9 քմ ընդհանուր մակերեսով թիվ 97 նկուղային տարածքը և 0,082262 հա մակերեսով հողամասը:

Անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ․ ՀՀ վարչապետը՝ Թուրքիայի դրոշն այրելու մասին

Հարեվաններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին` ապրիլի 23-ին, Երևանում ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։ 

Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ 

– Տիկին Բաղդասարյան, ինչպե՞ս է վարչապետ Փաշինյանը գնահատում այն հանգամանքը, որ ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի ընթացքում մասնակիցները կրկին այրել են Թուրքիայի դրոշը։

– Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է։

Եվրախորհրդարանում Հայաստանի դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվի

Աշխարհ

Եվրոպական խորհրդարանում ապրիլի 28-30-ը կանցկացվի քննարկում, ապա նաև՝ քվեարկություն՝ ԵՄ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու բանաձևի ընդունման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Եվրոպական խորհրդարանի կայքում տարածված հաղորդագրության մեջ։

Մատնանշվում է, որ սույն բանաձևի քննարկումն անցկացվելու է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին։

«Ապրիլի 28-ին ԵՄ հանձնաժողովի և խորհրդի ներկայացուցիչների հետ լիագումար քննարկման ժամանակ, ինչպես նաև ապրիլի 30-ի ուղեկցող բանաձևում, Եվրախորհրդարանի պատգամավորները կշեշտեն արտաքին միջամտությունից զերծ քվեարկության անհրաժեշտությունը և կբարձրացնեն մտահոգություններ Մոսկվայի կողմից ապատեղեկատվություն տարածելու և քվեարկության արդյունքների վրա ազդելու փորձերի վերաբերյալ»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Նաև նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը կոչ կանի ավելի շատ ջանքեր գործադրել Հայաստանի ընդհանուր ժողովրդավարական դիմակայունությունն ամրապնդելու համար։

ԵԽ-ն նաև հիշեցրել է, որ ԵՄ-ն վերջերս մեկնարկել է նոր քաղաքացիական առաքելություն՝ աջակցելու Հայաստանի իշխանություններին` կարողությունների զարգացման և բազմաշերտ սպառնալիքների, արտաքին տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության (FIMI), կիբեռհարձակումների և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարելու համար։

Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Աշխարհ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված գրառում է կատարել։

Ֆրանսիայի դեսպանն X-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է․ «Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 111 տարի առաջ»։

Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպան

Աշխարհ

Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այս մասին դեսպանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից տարածելով նաև լուսանկար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից։ 

«Այցելեցի Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեցի սարսափելի իրադարձությունների անմեղ զոհերի հիշատակին։ Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը։ Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին»,-գրել է Չեխիայի դեսպանը։  

ԱՄՆ-ն մտադիր է Պուտինին հրավիրել G20 գագաթնաժողովին. WP

Քաղաքականություն

ԱՄՆ կառավարությունը ծրագրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել G20 գագաթնաժողովին, որը նախատեսված է անցկացնել 2026 թվականի վերջին Ֆլորիդայում՝ Մայամիում նախագահ Թրամփի «Դորալ» գոլֆի ակումբում, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյաներին։

Պարբերականը մեջբերում է նաև պետքարտուղարության հայտարարությունը, որում նշվում է, որ Ռուսաստանը «կարող է մասնակցել G20-ի բոլոր հանդիպումներին, քանի որ ԱՄՆ-ն կենտրոնացած է, որ գագաթնաժողովը լինի հաջող և արդյունավետ»։

«Ռուսաստանը G20-ի անդամ է և, հետևաբար, կհրավիրվի նախարարական հանդիպումներին, ինչպես նաև պետությունների ղեկավարների մակարդակով գագաթնաժողովին»,- անանունության պայմանով թերթին բացատրել է Սպիտակ տան պաշտոնյան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինին դեռևս չի հրավիրել դեկտեմբերին Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովին, բայց նշել է, որ նրա ներկայությունը կարող է շատ օգտակար լինել։

AFP գործակալությունն էլ պարզաբանում է, որ այս կերպ Միացյալ Նահանգների նախագահը մտադիր է շարունակել ջանքերը՝ «թուլացնելու Ռուսաստանի միջազգային մեկուսացումը, որում այդ երկիրը հայտնվել է 2022 թվականին Ուկրաինա ներխուժման պատճառով»:

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուզբեկստանի և Ղազախստանի առաջնորդներին էլ է հրավիրել մասնակցելու Մայամիում կայանալիք գագաթնաժողովին։

Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

Հայաստան

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-16:00-ն, կդադարեցվի Արցախի 4-րդ նրբանցքի., Թեյշեբաինի, Նորագավիթի 1-14-րդ փողոցների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: