Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի


Աշխարհ


Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի. սա կլինի տապի արդեն հինգերորդ ալիքը 2026 թվականի ամռան ընթացքում: Որոշ շրջաններում, մասնավորապես՝ հանրապետության հարավում, օդը կտաքանա առնվազն մինչև 40 աստիճան Ցելսիուս:

Ջերմաստիճանը կբարձրանա օգոստոսի 11-ից: Օգոստոսի 12-ից օդի ջերմաստիճանը գրեթե ամբողջ երկրում կգերազանցի 30 աստիճանը, բացառությամբ Բրետանի, Լա Մանշի ափի (արևմուտք) և Ակվիտանիայի (հարավ-արևմուտք) հարավի մի մասի: Օգոստոսի 13-ին Ֆրանսիայի արևելյան տարածաշրջաններում սպասվում է մինչև 40 աստիճան Ցելսիուս: Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է 32 աստիճան Փարիզում, 35 աստիճան Լիոնում, 36 աստիճան Թուլուզում և մինչև 39 աստիճան Մոնտելիմարում:

Տապը չի նահանջի առնվազն մինչև օգոստոսի 15-ը:

Հունիսի երկրորդ կեսին Եվրոպայում հաստատվել էր չափազանց շոգ եղանակ: Արևմտյան Եվրոպայի երկրներում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը:

Հուլիսի 9-ին եվրոպական «Կոպեռնիկոս» Երկրի հետազոտության ծառայությունը հաստատել է, որ հունիսը դարձել է ամենաշոգն օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ Երկրի մակերևույթի մոտ օդի 20,74 աստիճան միջին ջերմաստիճանով։

Financial Times թերթի տվյալներով՝ Ֆրանսիայում, Իսպանիայում և Եվրոպայի այլ մասերում մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարի համար ԵՄ երկրների ծախսերն այս տարի արդեն զգալիորեն գերազանցել են 3 միլիարդ եվրոն:



Կոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարը


Աշխարհ


Կոնգոյում Էբոլա վիրուսով վարակման լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 4053-ի՝ մեկ օրում ավելանալով 80-ով։։ Էբոլայից մահացածների թիվը կազմում է 1850։ Մահացության ցուցանիշը՝ 45,6 տոկոս։ Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում գտնվում է 694 մարդ։ Էբոլայով վարակվածների հետ շփում ունեցած անձանց հայտնաբերման և վերահսկման ցուցանիշը կազմում է 77,7 տոկոս։

Հիշեցնենք, որ Էբոլայի բռնկումը սկսվել էր մայիսի 15-ին՝ ԿԴՀ-ի արևելյան հատվածում և Ուգանդայում։ Վարակման օջախը գտնվում է Կոնգոյի Իտուրի նահանգում, որտեղ գրանցվել է հիվանդության բոլոր դեպքերի 86,9 տոկոսը։

Ուգանդայի առողջապահական իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել էին, որ երկրում Էբոլայի բռնկումն ավարտվել է։



Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին


Հարեվաններ


Գերմանական DW-ն գրում է, որ «Սոցիս» կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցման համաձայն՝ եթե Ուկրաինայում մոտ ժամանակներս անցկացվեին նախագահական ընտրություններ, ապա երկրորդ փուլ դուրս կգային գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին և Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, ԶՈՒ նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։

Մասնավորապես, առաջին փուլում Զելենսկու օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 22,3 տոկոսը, իսկ Զալուժնիի օգտին՝ 21,4 տոկոսը։ Հարցման արդյունքներով՝ երկրորդ փուլում Զալուժնին կհաղթեր Զելենսկիին՝ հավաքելով ձայների 66,2 տոկոսը։

Բացի այդ, խորհրդարանական ընտրությունների դեպքում առաջատար դիրքերում կլինեն Վալերի Զալուժնիի և նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի բլոկները, մինչդեռ Զելենսկու կուսակցությունը կզբաղեցնի երրորդ տեղը։

Հարցումը նաև ցույց է տվել, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 62,5 տոկոսը, բացասաբար է գնահատում Ֆեդորովի պաշտոնանկությունը պաշտպանության նախարարի պաշտոնից։ Հետազոտությունն անցկացվել է հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ 2000 քաղաքացիների շրջանում։

radar armenia



Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից


Տեսանյութեր


Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ փրկարարների օպերատիվ արձագանքը կանխել է հնարավոր ծանր հետևանքները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։



ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում


Հայաստան


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը  հուլիսի 24-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձոր՝ ծանոթանալու հրշեջ-փրկարարական ջոկատի վարչական նոր շենքի շինաշխատանքների ընթացքին։

Նախարարը վարչական նոր շենքում ծանոթացել է հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմաններին և ծառայության արդյունավետ կազմակերպման համար ստեղծված հնարավորություններին՝ կարևորելով անձնակազմի համար պատշաճ աշխատանքային միջավայրի ապահովումը։

Արփինե Սարգսյանին ներկայացվել է, որ շուտով կավարտվեն շինաշխատանքները, ինչի արդյունքում հրշեջ-փրկարարական ջոկատը կունենա ժամանակակից, անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած վարչական նոր շենք։

ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար՝ կարևորելով հետևողական և արդյունավետ աշխատանքների շարունակականությունը։ Մի շարք ուղղություններով տալով հանձնարարականներ՝ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ավարտին հասցնել մնացած աշխատանքները և հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ պայմանները, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան ծառայությունը շարունակել պատշաճ պայմաններում




Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»


Սպորտ


Օգոստոսի 8-ից 15-ը Իտալիայում անցկացվում է «24th Spilimbergo International 2026» շախմատի միջազգային մրցաշարը:
 
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մրցաշարի «Master» խմբում հանդես են գալիս Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը։



Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ


Հայաստան


Հանրապետության տարածքում oգոստոսի 9-ի, 13-ի երեկոյան ժամերին, 10-12-ը և 14-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ն առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։ Օգոստոսի 9-14-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում ogոստոսի 9-ի և 14-ի երեկոյան, 10-12-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ։ Օգոստոսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

 



ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս


Աշխարհ


Ուկրաինայի վրա յուրաքանչյուր նոր հարձակում Եվրոպայի համար ևս մեկ պատճառ է Ռուսաստանի նկատմամբ ճնշումներն առավելագույնս խստացնելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը՝ նշելով, որ ռուսական ավիահարվածների վերջին ալիքին ի պատասխան՝ Եվրամիությունն այսօր նոր պատժամիջոցներ է սահմանել։ 

Սահմանափակումներն ուղղված են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված հինգ անձանց դեմ։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ մարտի դաշտում բանակի անհաջողության ֆոնին Մոսկվան խստացնում է քաղաքացիական անձանց դեմ իր ահաբեկչական արշավը, ուստի Եվրամիությունը պետք է շարունակի ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի դադարեցրել պատերազմը։



Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը


Հայաստան


Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։ Գարեգին Բ-ն ներկա է նիստին։

Մեղադրյալների թվում են արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը, արքեպիսկոպոս Հայկազուն Նաջարյանը, եպիսկոպոսներ Մուշեղ Բաբայանը, Հովնան Հակոբյանը, Մակար Հակոբյանը, Վահան Հովհաննիսյանը։

Գործը քննում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը։ Դատալսման այս փուլը կանցկացվի դռնփակ, քանի որ, ըստ դատավոր Հակոբ Մանուկյանի, կան մասնավոր կյանքին վերաբերող հանգամանքներ։



Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

10:00-13:00 Եր. Քոչարի փողոց 8/1, 9, 11, 13, 17 շենքեր, Քաջազնունու փողոց 2, 4, 4ա, 6 շենքեր, Կորի փողոց 12-60 առանձնատներ, Արհեստավորների փողոց 10-67 առանձնատներ,

13:00-16:00 Սարի Թաղ՝ 3-8-րդ փողոցներ մասնակի, 5-10-րդ շարքեր մասնակի, Սարի Թաղ՝ 2-6-րդ փողոցներ մասնակի, Սարի Թաղ՝ 8-րդ փողոց 3-8 և 9-րդ փողոց 1-27 առանձնատներ; 9-րդ նրբանցք 1-26 և 10-րդ փողոց 1-9 առանձնատներ,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

11:00-12:00 Սպորտի, Թերլեմեզյան փողոցներ մասնակի, Հասրաթյան փողոց 2, 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

12:00-13:00 Լենինականի փողոց 9 շենք, Հասրաթյան փողոց 15/1, 15/2, 15/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

11:00-12:00 Անդրանիկի փողոց 19, 21, 23, 25, 27, 29, 31 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

12:00-13:00 Անդրանիկի փողոց 43, 45, 47, 49, 51, 53 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝

11:00-17:00 Թբիլիսյան խճուղի 22/9 շենք,

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

10:00-12:00 Արցախի փողոց 18, 14ա, 14, 24, 24/1, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

10:00-12:00 Մանթաշյան փողոց 4/1, 4/3, 4/4, 4/5, 4/6, 4/7 շենքեր, Մանթաշյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

12:00-15:00 Շիրակի փողոց 20, Արտաշիսյան փողոց 88 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզ՝

11:00-14:00 Աշտարակ քաղաք, Մուղնի թաղամաս՝ Տիգրանավան փողոց,

11:00-17:00 Ապարան քաղաք մասնակի, Նիգավան գյուղն ամբողջությամբ,

Արարատի մարզ՝

11:00-12:00 Նոր Կյուրին գյուղ մասնակի,

11:00-12:30 Նշավան գյուղ մասնակի,

11:00-13:00 Նոր Խարբերդ և Ռանչպար գյուղեր մասնակի,

11:00-14:00 Արմաշ, Նոր Ուղի, Ուրցաձոր և Երասխ գյուղեր մասնակի,

14:00-16:30 Վեդի քաղաք՝ Կասյան, 26 կոմիսարների, Խանջյան, Խաչատրյան, Խորենացի, Գագիկ Բարսեղյան, Լոլա Վարդանովա, Ղահրամանյան, Հ. Ներսիսյան, Մկրտչյան, Մանուկ Սահակյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Վայոց ձորի մարզ՝

11:00-13:30 Աղավնաձոր և Արենի գյուղեր մասնակի,

11:00-15:00 Վայք քաղաք՝ Երկրաբանների փողոց, Ջերմուկի խճուղին և Չայքենդի թաղամաս մասնակի, Սարավան գյուղ՝ «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, «Լիդիան Արմենիա» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արտավան, Սարավան, Սարալանջ և Ուղեձոր գյուղեր,

Կոտայքի մարզ՝

10:30-15:30 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամասի 2-50, 72-95, 104-134, 201-265 շենքեր, թիվ 10 և 11 դպրոցներ, թիվ 12 մսուր-մանկապարտեզ, Տնակներ թաղամաս, դատարան, Հրազդանի երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն (ԵՄՈՒԿ), «Գոռման», «Կրիստալ», «Ոսկե գահ», «Բելլովո Հոլ» ռեստորանային համալիրներ, «Պռոֆ տեստ» ՍՊԸ, հիվանդանոց, «Մ. Հովակիմյան», «Վ. Ավետիսյան» հացի փռեր, «Լիլոյի տորթեր» ՍՊԸ, «ՏԻՎԱ» սուպերմարկետ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

13:00-16:00 Աբովյան քաղաք՝ «Ապաչի գրուպ» ՍՊ ընկերություն, հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզ՝

11:00-11:45 Գեղհովիտ գյուղ՝ 8-րդ փողոց մասնակիԿառավ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

12:00-12:45 Գեղհովիտ գյուղ՝ 18-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

13:15-14:00 Գեղհովիտ գյուղ՝ 7-րդ փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

14:15-15:00 Գեղհովիտ գյուղ՝ 5-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

15:15-16:00 Գեղհովիտ գյուղ՝ Մթնաձոր թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

16:15-17:00 Գեղհովիտ գյուղ՝ 5-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:30-15:30 Ներքին Ճամբարակ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, Գարդմանի փողոցներ, Թթուջուր գյուղ՝ 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 15-րդ, 16-րդ փողոցներ,

11:30-13:30 Մեծ Մասրիկ գյուղ՝ 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

13:30-14:20 Մեծ Մասրիկ գյուղ՝ 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցներ՝ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

14:30-16:30 Կուտական գյուղ՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Տավուշի մարզ՝

11:00-13:00 Իջևան քաղաք՝ Ակադեմիկոս Ասլանյան և Այգեստան փողոցներ մասնակի,

11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Պարզ լճի փողոց, Դիլիջան-Իջևան մայրուղին մասնակի, Թեղուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Նավուր, Իծաքար, Չինչին գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

13:30-15:30 Գանձաքար գյուղ՝ 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ փողոցներ մասնակի,

Լոռու մարզ՝

11:00-11:30 Սպիտակ քաղաք՝ Օդկայան և Փյունիկ թաղամասեր, Ս. Ավետիսյան փողոց՝ մասնակի, Արջահովիտ, Քարաձոր գյուղեր, «Բեսթ Գազ» ՍՊԸ,

11:00-16:00 Եղեգնուտ, Դեբեդ, Ձորագյուղ, Ձորագետավան, Անտառամուտ, Վահագնի գյուղեր,

Շիրակի մարզ՝

11։00-15։00 Ամասիայի տարածաշրջան՝ Մեղրաշատ, Բյուրակն և Ողջի գյուղեր,

11:00-16:00 Մարալիկ քաղաք՝ Գագարինի, Թումանյան, Երիտասարդական և Մաշտոցի փողոցներ մասնակի, Լանջիկ, Քարաբերդ և Ձիթհանքով գյուղեր,

Սյունիքի մարզ՝

10:00-12:00 Ագարակ (Կապանի շրջան), Եղվարդ և Ուժանիս գյուղեր,

12:00-15:00 Սիսան քաղաք՝ Տերյան և Թումանյան փողոցներ, Տերյան 47 հասցե, Րաֆֆու և Կամոյի փողոցներ մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: