«Էմիրեյթս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ հաշվով


Սպորտ


Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց Լիսաբոնի «Սպորտինգին»: «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:

Թիմերի միջև կայացած առաջին խաղում լոնդոնյան ակումբը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել: Այսպիսով, երկու խաղերի ընդհանուր 1-0 արդյունքի շնորհիվ Միկել Արտետայի գլխավորած թիմը պահպանեց առավելությունը և նվաճեց մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչում «զինագործները» ուժերը կչափեն Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 5-ին:




«Էմիրեյթս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ հաշվով


Սպորտ


Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց Լիսաբոնի «Սպորտինգին»: «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:

Թիմերի միջև կայացած առաջին խաղում լոնդոնյան ակումբը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել: Այսպիսով, երկու խաղերի ընդհանուր 1-0 արդյունքի շնորհիվ Միկել Արտետայի գլխավորած թիմը պահպանեց առավելությունը և նվաճեց մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչում «զինագործները» ուժերը կչափեն Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 5-ին:




Ավարտվել է շախմատի հավակնորդների մրցաշարը

Կիպրոսի Պեյա քաղաքում ավարտվել է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարը։

Տղամարդկանց մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ շախմատիստ Ջավոխիր Սինդարովը, իսկ կանանց մրցաշարում հաղթող է դարձել հնդիկ շախմատիստուհի Ռամեշբաբու Վայշալին:

Ջավոխիր Սինդարովը հնարավորություն է ստացել այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցել գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ, իսկ Ռամեշբաբու Վայշալին՝ կանանց գործող չեմպիոն Ցզյու Վենցզյունի հետ:

Տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ աղյուսակ.
Ջավոխիր Սինդարով՝ 10 միավոր
Անիշ Գիրի՝ 8.5 միավոր
Ֆաբիանո Կարուանա՝ 7.5 միավոր
Վեյ Ի՝ 7 միավոր
Հիկարու Նակամուրա՝ 6.5 միավոր
Մաթիաս Բլյուբաում՝ 6 միավոր
Ռամեշբաբու Պրագնանանդհա՝ 6 միավոր
Անդրեյ Եսիպենկո՝ 4.5 միավոր

Կանանց մրցաշարի եզրափակիչ աղյուսակ.
Ռամեշբաբու Վայշալի՝ 8.5 միավոր
Բիբիսարա Ասաուբաևա՝ 8 միավոր
Չժու Ջիներ՝ 7.5 միավոր
Ալեքսանդրա Գորյաչկինա՝ 7.5 միավոր
Աննա Մուզիչուկ՝ 7 միավոր
Եկատերինա Լահնո՝ 6.5 միավոր
Թան Չժունյի՝ 5.5 միավոր
Դիվյա Դեշմուխ՝ 5.5 միավոր

Հատուկ վիճակ, որը հայտնի է որպես «հիվանդ շենքի» համախտանիշ.


Գիտություն


Հաճախ գրասենյակային աշխատողները սեփական անհանգստությունը, գլխացավն ու մշտական հոգնածությունը վերագրում են սթրեսին կամ ծանրաբեռնվածությանը, սակայն իրականում պատճառը կարող է լինել բուն շինությունը։ Ինչպես հաղորդում է New York Post-ը, մասնագետներն առանձնացնում են հատուկ վիճակ, որը հայտնի է որպես «հիվանդ շենքի» համախտանիշ։ Սա յուրօրինակ «ալերգիա» է գրասենյակային միջավայրի նկատմամբ, որտեղ մարդու առողջական վիճակը վատթարանում է հենց կոնկրետ տարածքում գտնվելիս։

Այս երևույթի հիմքում ընկած են միանգամայն տեսանելի և շոշափելի գործոններ։ Վատ օդափոխությունը, կուտակված փոշին, անտեսանելի բորբոսը կամ մաքրող միջոցների մեջ պարունակվող սուր քիմիկատները կարող են առաջացնել օրգանիզմի բուռն հակազդեցություն։ Հիմնական ախտանշանների թվում են աչքերի գրգռվածությունը, հազը, ընդհանուր թուլությունն ու գլխապտույտը, որոնք սովորաբար անհետանում են աշխատանքային օրվա ավարտից հետո։

Առողջական խնդիրներից խուսափելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախ օդափոխել աշխատասենյակը և ժամանակ գտնել մաքուր օդին զբոսնելու համար։ Եթե ինքնազգացողությունը շարունակում է մնալ վատ, ապա լավագույն լուծումը տարածքը լքելն ու տանը հանգստանալն է, քանի որ օրգանիզմի նման ազդակները չի կարելի անտեսել կամ համարել սովորական «ինքնաներշնչանք»։



Հունգարիայի վարչապետի նստավայրը կտեղափոխվի Դանուբի մի ափից մյուսը՝ Բուդայից Պեշտ


Քաղաքականություն


Հունգարիայի վարչապետի նստավայրը Բուդապեշտում նոր կառավարության օրոք, որը կձևավորի «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, կտեղափոխվի երկրի խորհրդարանի հարևանությամբ գտնվող կառավարական շենքերից մեկը, Դանուբի մի ափից մյուսը՝ Բուդայից Պեշտ:

«Կառավարությունը լքում է ամրոցներն ու պալատները։ «Տիսայի» կառավարության օրոք վարչապետի գրասենյակը կգտնվի ոչ թե Կարմելիտի պալատում, այլ խորհրդարանի մոտ գտնվող նախարարության շենքում»,- գրել է Մադյարը  Ֆեյսբուքում։

Կարմելիտի վանքը կառուցվել է XVIII դարում Ամրոցի թաղամասում, 2019 թվականից այն Հունգարիայի վարչապետ Օրբանի պաշտոնական նստավայրն է։ Օրբանի հակառակորդների համար այն ինքնասիրահարված, փառասեր իշխանության խորհրդանիշ է:



Ալեն Սիմոնյանը Ստամբուլում մասնակցում է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին

Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

 

ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաև այլ երկրների գործընկերների հետ:

Խամենեիի խորհրդականը սպառնում է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի բոլոր նավերը


Քաղաքականություն


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային սպառնացել է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի բոլոր նավերը, որոնք գտնվում են Հորմուզի նեղուցի մոտակայքում՝ ամերիկյան շրջափակման շրջանակներում՝ հաղորդում Է CNN հեռուստաալիքը:

Խորհրդականը զգուշացրել է, որ ամերիկյան ռազմանավերը գտնվում են իրանական բալիստիկ հրթիռների հասանելիության գոտում։ «Ամերիկյան ռազմածովային ուժերն այժմ գտնվում են մեր հրթիռային կայանքների նշանառության տակ, և դրանք բոլորը կխորտակենք, թույլ չենք տա, որ դրանցից որևէ մեկը փախչի»,- ասել է նա։

«Ամենայն հավանականությամբ, մեր եղբայրները տեղաշարժել են կայանքները, և հիմա դրանք թիրախավորում են ավիակիր «Աբրահամ Լինքոլնը» և բոլոր ամերիկյան ռազմանավերը»,- նշել է Ռեզային։



Նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային


Մշակույթ


Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային: Մարման արարողությունը տեղի է ունեցել Ագարակ քաղաքի մշակույթի տանը՝ «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացման միջոցառումների շրջանակում։

Մարումն իրականացրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը, ԱՊՀ գործկոմի քաղաքական, հումանիտար և սոցիալական համագործակցության վարչության փոխտնօրեն Շամսիդդին Կոզիևը։

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» լոգոտիպը, իսկ նամականիշի ներքևի հատվածում առկա է «ՄԵՂՐԻՆ՝ ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» գրառումը:





Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններում առկա է հագեցած և դինամիկ օրակարգ. Մհեր Գրիգորյանը՝ դեսպանին


Քաղաքականություն


ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյիին:

Փոխվարչապետը հանդիպման սկզբում ընդգծել է, որ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններում առկա է հագեցած և դինամիկ օրակարգ, որն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցերով։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին և դրա շրջանակներում Ֆրանսիայի նախագահի այցին:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները, առանձնակի շեշտվել է համագործակցության նշանակությունը պաշտպանական ոլորտում: Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներգրավվածությունը և երկու երկրների առևտրատնտեսական կապերի ընդլայնումը:



Օման մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայական


Բիզնես


2027թ. հունիսի 1-ից մսամթերքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող հայաստանյան տնտեսվարողները Օմանի Սուլթանություն մսամթերքի ներկրման համար պետք է ունենան Օմանի սննդամթերքի անվտանգության և որակի կենտրոնի հավատարմագրած մարմինների կողմից տրված «HALAL» մակնշման վկայականներ: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։

Վկայականների անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև առևտրաշրջանառության խթանման կարևորությամբ, ինչպես նաև հայկական  գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում՝ մսամթերքի ներկրման նկատմամբ օմանական կողմի ցուցաբերված հետաքրքրությամբ։