Ապրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. Սուրենյան

Հայաստան

Մեր երկիրն այս պահին Միջերկրական ծովից ներթափանցած և բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում է, որն ակտիվ է հանրապետության ամբողջ տարածքում: Այդ ցիկլոնը Հայաստանի վրա պտտվելու է մինչև ապրիլի 13-ը ներառյալ, այսինքն՝ մինչև ապրիլի 13-ը ներառյալ հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումները շարունակվելու են: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Տավուշի նախալեռնային հատվածներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում առաջիկա օրերին դիտվելու են ձյան տեսքով տեղումներ: «Ապրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն: Փոփոխությունը կլինի այն, որ հյուսիսարևելյան ցուրտ օդային հոսանքները կնահանջեն, և ապրիլի 15-ից իրենց տեղը կզիջեն հարավ-արևմուտքից, Մերձավոր Արևելքից ներթափանցող արևադարձային տաք հոսանքներին, որոնք կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում:

Բայց օդի ջերմաստիճանը դեռ նվազելու է: Ապրիլի 13-ին հանրապետության տարածքում և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին կունենանք 5-7 աստիճանով ջերմաստիճանի նվազում, բայց ապրիլի 15-18-ն ընկած ժամանակահատվածում արևադարձային տաք օդի բուռն ներթափանցման արդյունքում Հայաստանի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով»,- ասաց նա:

Սուրենյանը նաև տեղեկացրեց, որ ապրիլի 18-ին տաք օդային հոսանքները կպահպանվեն, բայց օդային նոր ցիկլոն կգա հանրապետության տարածք, և տեղումները կվերսկսեն:

Այս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. Սուրենյան

Հայաստան

2026 թվականի հունվար-մարտ ամիսներին հանրապետության որոշ տարածքներում թափվել է նորմայի քառապատիկի չափ տեղումներ: Արագած լեռան հարավային լանջերին՝ Ամբերդ-Արագած հատվածում, ունեցել ենք  նորմայի քառապատիկի չափով տեղումներ, թափվել են նորմայի 468 տոկոսի չափով տեղումներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Վերջին օրերը կրկին տեղումնառատ են: Հայաստանը հզոր ցիկլոնի ազդեցության գոտում է, մասնավորապես վերջին օրերին բավականին առատ տեղումներ են գրանցվել, ունենք հատվածներ, որտեղ երկու օրվա ընթացքում արդեն թափվել է ապրիլի տեղումների քանակի՝ 50-60 տոկոսի չափ տեղում:

Ձյան ծածկը հանրապետության տարածքում բավականին բարձր է: Ձյան ծածկ ունենք նույնիսկ Լոռու և Տավուշի մարզերում: Այս պահին էլ ձյուն է տեղում Լոռիում, Տավուշում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքի առանձին հատվածներում: Ձյան ծածկը ամենաբարձրը «Արագած» բարձրլեռնային օդերևութաբանական կայանում է, կազմում է 311 սմ»,- ասաց նա:

Մինչև այսօր Արարատյան դաշտում և Երևանում 20 աստիճան և 20 աստիճանից բարձր ջերմաստիճան չի գրանցվել, մինչդեռ անցած տարի այս շրջանում 20-25 աստիճան տաքություն է եղել: Բայց սա էլ, ըստ Սուրենյանի, ունի իր դրական կողմը, քանի որ այս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը:

Հայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ ապագա գործունեության ընթացքում։ ԱԽ քարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության իրականացրած աշխատանքի համար և ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը։

Սատու Կոյվուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր փորձն ու գիտելիքները ներդնելու է առաքելության գործունեության արդյունավետության առավել բարձրացման գործում։

Քասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվել

Հայաստան

Ապրիլի 9-ին` ժամը 17։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ չգործող բժշկական կենտրոնի շենքում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սաֆարյան փողոցում գտնվող չգործող հիվանդանոցի 2-րդ հարկում և տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։44-ին, մարվել՝ 19։10-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 60 քմ և կուտակած աղբ:

Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը՝ ավտոերթով

Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է։ Այս մասին գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Իրանը հերքում է իր պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար

Քաղաքականություն

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը չեն լքել Իսլամական Հանրապետությունը, երկուսն էլ Թեհրանում են և ակտիվ կատարում են իրենց պաշտոնական պարտականությունները, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Իրանական Fars լրատվական գործակալությունը նույնպես հերքել է իրանական պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ նշելով, որ Թեհրանը «չի նախատեսում մասնակցել ամերիկյան կողմի հետ խաղաղության բանակցություններին, մինչև Լիբանանում հրադադար չհաստատվի»։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ իրանական պատվիրակությունը հինգշաբթի ուշ երեկոյան ժամանել է Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար։

Պարբերականի համաձայն՝ պատվիրակությունը գլխավորում են Իրանի ԱԳ նախարարը և խորհրդարանի խոսնակը։

Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացում

Հայաստան

2026 թվականի հուլիսի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 40-45 սանտիմետրով: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը: «2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ լճի մակարդակը կանխատեսվում է 1900,30-1900,35 մետրի սահմաններում, որը 2026 թվականի հունվարի 1-ի համեմատությամբ բարձր կլինի 8-13 սմ սահմաններում»,- ասաց նա:

Նա ներկայացրեց նաև 5 խոշոր ջրամբարների՝ 2026 թվականի առավելագույն ջրալցվածության աստիճանը: Ըստ այդմ՝ Ախուրյանի ջրամբարում կանխատեսվում է 100 տոկոս ջրալցվածություն, Արփիի ջրամբարում՝ 80-85 տոկոս, Ապարանի ջրամբարում՝ 82-88 տոկոս, Ազատի և Մամարիկի ջրամբարներում նույնպես կանխատեսվում է 100 տոկոս ջրալցվածություն: Ըստ Ազիզյանի՝ այս կանխատեսման արդարացման դեպքում ջրամբարների լցվածությունը կլինի վերջին 15 տարիների ամենաբարձր ցուցանիշը՝ սկսած 2011 թվականից:

Շարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները

Բիզնես

Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին՝ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում շինարարությունն ընթանում է արագ տեմպերով։

Շարունակվում են արդեն իսկ հորատված երկու թունելների բետոնապատման, հենապատերի, կամուրջների, արհեստական կառուցվածքների, ապագա մայրուղու հողային պաստառի կառուցման աշխատանքները։ Շինարարության որակը տեխնիկական հսկողություն իրականացնող թիմի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների մշտական հսկողության ներքո է։

Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Կանադայի Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելու համար

Աշխարհ

Շարունակվում է Կանադայի Քվեբեկ նահանգի համալսարաններում կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների դիմումների ընդունումը։

Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ՝ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելու համար: Ըստ կանադական կողմի՝ դիմորդները հատուկ պայմաններով կազատվեն օտարերկրացիների համար նախատեսվող ուսման լրացուցիչ վարձը վճարելու պահանջից:

2026 թվականի աշնանը մեկնարկող ուսումնական ծրագրերի համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի ապրիլի 30-ն է, իսկ 2027 թվականի ձմռանը մեկնարկող ուսումնական ծրագրերի համար անհրաժեշտ է դիմել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը:

Համապատասխան համալսարանների ցանկը հասանելի է Քվեբեկի կառավարության պաշտոնական կայքում՝ https://tinyurl.com/4kakdu52։

Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին (Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ +37410-599-699, ներքին՝ 646):

Փաստաթղթերի փաթեթը՝ կից։