Քասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվել


Հայաստան


Ապրիլի 9-ին` ժամը 17։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ չգործող բժշկական կենտրոնի շենքում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սաֆարյան փողոցում գտնվող չգործող հիվանդանոցի 2-րդ հարկում և տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։44-ին, մարվել՝ 19։10-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 60 քմ և կուտակած աղբ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *