Իրանը պետք է հարևան երկրներին փոխհատուցում տրամադրի պատճառված վնասի համար. ԱՄԷ նախագահի խորհրդական


Քաղաքականություն


Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Իրանը պետք է հարևան երկրներին փոխհատուցում տրամադրի հարվածների ընթացքում պատճառված վնասի համար:

Անվար Գագաշի խոսքով՝ հակամարտությունը լուծելու համար հրադադարը բավարար չի լինի. հարկավոր է տարածաշրջանի ավելի լայն անվտանգության ճարտարապետություն, ինչպես նաև Հորմուզի նեղուցով նավարկության համար անվտանգության կայուն մեխանիզմ:

Կատարի ԱԳՆ խոսնակն էլ հայտնել է, որ հակամարտության դիվանագիտական կարգավորման պատուհանն արագ փակվում է:



Վենսը Ուկրաինային մեղադրել է ԱՄՆ-ի և Հունգարիայի ընտրություններին միջամտելու համար


Քաղաքականություն


Ուկրաինական հատուկ ծառայություններում կան տարրեր, որոնք փորձել են ազդել Ամերիկայում և Հունգարիայում ընտրությունների արդյունքի վրա՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բուդապեշտում Վիկտոր Օրբանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Դա պարզապես իրենց ոճով է: Գիտեք, օրինակ՝ ուկրաինական համակարգում կային մարդիկ, ովքեր բառացիորեն նախագահի ընտրությունից մի քանի շաբաթ առաջ, որոնցում Դոնալդ Թրամփը շատ վստահ հաղթանակ տարավ 2024 թվականի նոյեմբերին, քարոզարշավ էին վարում դեմոկրատների հետ»,- նշել է Վենսը:

Նա կարծիք է հայտնել, որ Հունգարիայի վարչապետը նման իրավիճակ թույլ չի տա:



Քրեական ու համայնքային ոստիկանները կանխել են հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից


Հայաստան


Ապրիլի 7-ին՝ ժամը 16․14-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 48-ամյա մի բնակիչ, որը մահացել է։

ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, ըստ նախնական տվյալների, մեքենան անկանոն վարելու հետ կապված վիճաբանություն է ծագել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նույն համայնքի 41-ամյա բնակիչը իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ։

ՆԳՆ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների և ՆԳՆ համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի աշխատակիցների անհետաձգելի օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է 41-ամյա տղամարդու փախուստը հանրապետությունից։ Ոստիկանները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հայտնաբերել և ձերբակալել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 41-ամյա բնակչին։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Ձերբակալված անձն ու կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Հրապարակվել է ԱՄՆ-ին ներկայացված Իրանի՝ 10 կետից բաղկացած ծրագիրը


Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ ԱՄՆ-ն ընդունել է Թեհրանի 10-կետանոց առաջարկը։

Իրանի պետական հեռուստատեսությունը հրապարակել է 10 կետից բաղկացած ծրագիրը։

 

1․ Պատերազմի լիակատար ավարտ Իրաքում, Լիբանանում և Եմենում։

 

2․ Իրանի դեմ պատերազմի լիակատար և վերջնական ավարտ՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման։

 

3․ Տարածաշրջանում բոլոր հակամարտությունների լիակատար դադարեցում։

 

4․ Հորմուզի նեղուցի վերաբացում։

 

5․ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար ընթացակարգի և պայմանների սահմանում։

 

6․ Իրանին վերակառուցման ծախսերի լրիվ փոխհատուցում։

 

7․ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման լիակատար հանձնառություն։

 

8․ Միացյալ Նահանգների կողմից պահվող իրանական միջոցների և սառեցված ակտիվների բացում։

 

9․ Իրանը վճռականորեն հանձնառու է լինում չփորձելու ձեռք բերել որևէ միջուկային զենք։

 

10․ Վերոնշյալ պայմանների հաստատումից անմիջապես հետո բոլոր ճակատներում ուժի մեջ կմտնի անհապաղ հրադադարը։

 

«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և  երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», – ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ վճռականորեն կպատասխանի, եթե Վաշինգտոնը կատարի իր սպառնալիքները։

 

Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։

 

ԱՄՆ վերջնագրից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ն անընդունելի էր համարել Իրանի ամբողջ ժողովրդին ուղղված սպառնալիքները։

 

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը դիմել է Միացյալ Նահանգներին և Իրանին՝ հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման հույսով։ Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել էր երկու շաբաթով երկարաձգել Իրանին տրված վերջնագիրը։


Զենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերվել, չորս անձ ձերբակալվել է


Հայաստան


ՆԳՆ քրեական ոստիկանության և ՔԿ ծառայողները հերթական խուզարկությունների արդյունքում զենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերել, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

4 անձ ձերբակալվել է։

ՆԳՆ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել։



Նավթի գները նվազել են Իրանում երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրություններից հետո


Քաղաքականություն


Համաշխարհային շուկաներն Իրանում երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրություններին արձագանքել են նավթի գների անկմամբ: Չորեքշաբթի՝ ապրիլի 8-ի առավոտյան, Brent նավթի ֆյուչերսները տատանվել են մեկ բարելի համար 95 դոլարի սահմաններում․ նախորդ օրը դրանք վաճառվել են 110 դոլարով։

Trading Economics հարթակի տվյալներով՝ հում նավթի գինը մեկ օրվա ընթացքում համաշխարհային շուկաներում նվազել է 14%-ով և վաճառվել է մեկ բարելի համար 96 դոլարով: ԱՄՆ-ում մազութի գինը մեկ օրվա ընթացքում նվազել է 17%-ով, բենզինինը՝ գրեթե 10%-ով:



Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

 

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

 

11:00-17:00 Պարոնյան փողոց 40՝ «Շտապ օգնություն», Բուզանդի փողոց 1 շենք, Ֆիրդուսի փողոց 52-80 առանձնատներ, Չայկովսկու փողոց 15, 30, 34 առանձնատներ, Խանջյան փողոց 7, 7ա շենքեր, Հարկային տեսչության շենք միակողմանի, Ամիրյան փողոց 18, 13/1 շենքեր, Սարյան փողոց 27, 29, 31, 33, 35 շենքեր, Մայիսյան փողոց 22, 26, 33ա շենքեր,

 

Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

 

11:00-17:00 Հյուսիսային ճառագայթ 1-17 առանձնատներ, Արաբկիր 39 փողոց 25-30; 47 փողոց 4/1; 49 փողոց 2-22/5 շենքեր, Ն. Տիգրանյան փողոց 9, 27/4 շենքեր, Գրիբոյեդովի փողոց 48, 52 շենք, Կոմիտասի պողոտա 51-51/18 շենքեր, Կոմիտասի շուկա, Շահսուվարյան փողոց 7 շենք, Պռոշյան փողոց 1 նրբանցք 2-62/3 առանձնատներ, Դեմիրճյան փողոց 1/2-10, 12-60 առանձնատներ, Պռոշյան փողոց 1 նրբանցք 27-74 առանձնատներ, Այգեկցու փողոց 6-34 առանձնատներ, Բաղրամյան պողոտա 1-20 շենքեր, Բաղրամյան պողոտա 1 փակուղի 1-7, 5-14 առանձնատներ, Սարյան փողոց 4 շենք, Մոսկովյան փողոց 36-40 շենքեր, Սևաստոպոլյան փողոց 8-26 շենքեր, Սևաստոպոլյան նրբանցք 40-51 առանձնատներ,

 

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝

 

11:00-17:00 Սարկավագի փողոց 106/1-151/2, 126-128/2, 131/1-131/2, 145-147/1, 147-151, 151-151/4 շենքեր և 79-98, 84/2-106/11 առաձնատներ, Սարկավագի 3 փողոց և 2 փողոց 3-40 առանձնատներ, Սարկավագի փողոց 4 նրբանցք և 5 նրբանցք 3-126 առանձնատներ, Սարկավագի փողոց 6 նրբանցք 1-21 առանձնատներ, Թբիլիսյան խճուղի 33-37 շենքեր, Աճառյան փողոց 43/21-43/35 առանձնատներ, Մելիքյան փողոց 5-9 շենքեր, Մելիքյան փողոց 13-32 առանձնատներ, թիվ 161 և 182 մանկապարտեզներ, Պարույր Սևակի փողոց 9-11/1 շենքեր, Մելիքյան փողոց 13-17 շենքեր, Թբիլիսյան խճուղի 14/8-22/150 առանձնատներ, Ռուբինյանց փողոց 5/14 շենք, Գերցենի փողոց 25 առանձնատուն, Ռուբինյանց փողոց 27/15 առանձնատուն,

 

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

 

11:00-17:00 Նոր Նորք 3-րդ զանգված՝ 19, 19ա, 21, 22, 23, 34, 26, 27, 28, 29շենքեր, «Բարի Սվիթ», «Գլաձոր», «Մամիկոն», «Գեա», «Էդուարդ-91», «Լիլիթ-97», «Նաղաշ» «ՍՊԸ»-ներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, «Էկո Սիֆուդ» «ՍՊԸ», հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Բաղյան փողոց 7, 3/3 շենքեր, Բաղյան 2-րդ նրբանցք 1 շենք, թիվ 143 դպրոց, թիվ 1 մարզադպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

 

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

 

10:00-16:00 Հասրաթյան փողոց 9, 11, 15/1, 15/2, 15/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սպորտի փողոց մասնակի, Մազմանյան փողոց 1/1, 5 շենքեր, «ՀայԷկոնոմԲանկ» ԲԲԸ, Նորաշեն թաղամաս 37 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ և Մուշ թաղամաս մասնակի, Շինարարների փողոց 10, 12, 14, 16, 18 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

 

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

 

10:00-16:00 ՀԱ Բ-4 թաղամաս 1, 2, 3, 4, 5, 6, 11, 20 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

 

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

 

11:00-17:00 Նոր Արեշ 48, 50 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

 

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

 

10:00-16:00 Նորագավիթ 2, 3 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

 

Արմավիրի մարզ՝

 

11:00-17:00 Մուսալեռ գյուղ մասնակի,

 

Արագածոտնի մարզ՝

 

10:30-16:30 Աշտարակ քաղաք՝ Նարեկ թաղամաս և Արա 1 թաղամաս,

 

11:00-15:00 Պարտիզակ, Ներքին Սասնաշեն և Վերին Սասնաշեն գյուղեր,

 

11:00-17:00 Արագածոտն, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա և Կոշ գյուղեր,

 

Արարատի մարզ՝

 

11:00-12:30 Այգեզարդ գյուղ մասնակի,

 

11:00-13:00 Վեդի քաղաք՝ Կասյան, Արարատյան, Սարիբեկ Վարդանյան, Սարոյան, Գայի, Թումանյան, Նելսոն Ստեփանյան փողոցներ՝ մասնակի, Գետազատ, Աբովյան, Վարդաշեն, Արևշատ, Լանջազատ, Դեղձուտ, Մրգանուշ գյուղեր մասնակի, Դարակերտ գյուղ մասնակի,

 

11:00-14:00 Վեդի քաղաք՝ Կամոյի, Արարատյան, Խանջյան, Մարատ Խաչատրյան, Ներսիկ Մկրտչյան, Իսահակյան, Արամ Խաչատրյան փողոցներ մասնակի, Արմաշ և Երասխ գյուղեր մասնակի,

 

11:00-15:30 Մրգավան գյուղ մասնակի,

 

11:00-16:00 Լանջազատ գյուղ մասնակի,

 

14:00-16:00 Վեդի քաղաք՝ Արարատյան, Սարիբեկ Վարդանյան, Խանջյան, Ներսիկ Մկրտչյան փողոցներ մասնակի, Արարատ գյուղ մասնակի

 

Վայոց Ձորի մարզ՝

 

11:00-13:30 Ագարակաձոր գյուղ մասնակի,

 

11:00-14:00 Վայք քաղաք՝ Ջերմուկի խճուղի մասնակի և հարակից առանձնատներ,

 

Կոտայքի մարզ՝

 

11:00-16:00 Ձորաղբյուր գյուղ մասնակի, Ձորաղբյուրի գյուղի հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

 

11։00-17։00 Առինջ գյուղ մասնակի,

 

13:00-15:00 Աղվերան համանք մասնակի, «Վիվա Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

 

Գեղարքունիքի մարզ՝

 

11:00-13:00 Մեծ Մասրիկ գյուղ՝ 8 փողոց 3, 8 նրբանցնքեր մասնակի,

 

14:00-16:50 Մեծ Մասրիկ գյուղ՝ 1 փողոց 6, 8 մասնակի,

 

10:00-12:00 Ակունք գյուղ՝ 13 փողոց 3, 6 նրբանցնքեր մասնակի,

 

12:20-14:20 Ակունք գյուղ՝ 1 փողոց 1, 2, 3 նրբանցքներ մասնակի,

 

14:20-16:10 Ակունք գյուղ՝ 4 փողոց 1 փակուղի մասնակի և 1 փողոց 5 փողոց մասնակի,

 

11:00-12:30 Կարմիր գյուղ՝ թիվ 1 և թիվ 2 դպրոցներ, «հորթերի դոշ» կոչվող տարածք, «գորգ-արտել» կոչվող տարածք, ոռոգման պոմպակայան, «Յուքոմ» ընկերության բջջային կայան, եկեղեցու և բաղնիքի հարակից տարածքների առանձնատներ,

 

11:00-14:00 Ճամբարակ քաղաք մասնակի, Մարտունի գյուղ մասնակի,

 

13:00-15:00 Մադինա և Լեռնակերտ գյուղերն ամբողջությամբ, Նոր Գետաշեն գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աղվերան համայնք մասնակի, «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

 

14:30-17:30 Կարմիր գյուղ՝ Բուժամբուլատորիա, հացի գործարան, «Ուսուցչի տուն» կոչվող տարածք, Սերգո Ավետիսյան և Զոհրաբ Շհոյան փողոցների առանձնատներ,

 

Տավուշի մարզ՝

 

10:00-12:00 Իջևան քաղաք՝ Մայիսի 28, Աղայան, Ս․ Օհանյան և Տերյան փողոցներ մասնակի,

 

12:30-14:30 Իջևան քաղաք՝ Ասլանյան, Իջևանյան, Բլբուլյան և Մայիսյի 28 փողոցներ մասնակի,

 

13:00-15:00 Բերդ քաղաք՝ մասնակի, «ԱԿԲԱ բանկ» ընկերություն, Ոստիկանություն, զինմաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

 

15:00-17:00 Բերդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերին Կարմիր Աղբյուր գյուղ մասնակի, Մովսես և Նորաշեն գյուղեր,

 

11:00-13:00 Նավուր, Իծաքար, Չինչին գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

 

Լոռու մարզ՝

 

11:00-15:00 Ալավերդի քաղաք՝ Սարահարթ թաղամասն ամբողջությամբ, Էնգելս, Թբիլիսյան, Թումանյան, Փիրուզյան փողոցներ մասնակի, Սանահին, Ակներ, Հաղպատ, Ծաղկաշատ գյուղեր և Սանահին կայարան,

 

12:00-14:00 Ստեփանավան քաղաք՝ Բաղրամյան, Կամոյի, Երիտասարդական, Տերյան և Րաֆֆու փողոցներ մասնակի,

 

Շիրակի մարզ՝

 

11։00-14։30 Աշոցքի տարածաշրջան, Փոքր Սարիար գյուղ 1-ին և 2-րդ փողոցներ մասնակի,

 

11։00-1600 Ախուրյանի տարածաշրջան՝ Կամո, Ջաջուռ, Ջաջուռավան, Սարիար, Կրաշեն և Լեռնուտ գյուղեր,

 

Սյունիքի մարզ՝

 

10:30-12:00 Սիսիան քաղաք՝ Գ. Լուսավորիչ մասնակի, Նիկողայոս Ադոնցի նրբանցք մասնակի, Տ. Ղազարյան փողոց, Նիկողայոս Ադոնցի փողոց 3, 6 շենքեր, Սիսական փողոց 19 շենք,

 

12:15-14:30 Սիսիան քաղաք՝ Նիկողայոս Ադոնցի և Շահումյան փողոցներ մասնակի, Ա. Մանուկյան, Լալայան, Արցախի և Աբովյան փողոցներ,

 

14:15-16:00 Սիսիան քաղաք՝ Իշխան Գավիթի փողոց, Սիսական 39, 41, 43, 45, 46, 47, 49 շենքեր, Ադամյան փողոց 11 շենք Ա. Մանուկյան փողոց,

 

10:00-12:00 Առաջաձոր և Ձորաստան գյուղեր,

 

11:00-16:00 Գետաթաղ գյուղ:

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Թուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. Զելենսկի


Քաղաքականություն


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Ռեջեփ Էրդողանի հետ վերջին բանակցություններին, ընդգծել՝ դա ամենադրական հանդիպումներից մեկն էր: Զելենսկին շեշտել է Անկարայի հետ գործընկերության կարևորությունը: Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն։

Զելենսկին Ստամբուլ էր մեկնել ապրիլի 4-ին: Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին: Նա նշել էր, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Սև ծովում նավագնացության անվտանգությանը և կարևոր էր համարել Էներգամատակարարման հուսալիության ապահովումը:



Ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ


Քաղաքականություն


Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքում ուղևորատար ավտոբուսի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, կան վիրավորներ։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։

РБК-Украина-ն հայտնում է, որ դատախազության վերջին տվյալների համաձայն՝ վիրավորների թիվը հասել է 15-ի։ Նշվում է նաև, որ զոհերը եղել են ինչպես ավտոբուսում գտնվող, այնպես էլ կանգառում սպասող մարդիկ։



ՑԱՀԱԼ-ը հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրին


Քաղաքականություն


Տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակվում են: Պայթյուններ են լսվել Թեհրանում: Հարվածի տակ են հայտնվել Իրանի Շահրիար և Փարդիս քաղաքները, կան զոհեր: ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրին, որտեղ ազոտական թթու էր արտադրվում պայթուցիկ նյութերի և բալիստիկ հրթիռների համար: 

Իսրայելը նույնպես հարվածների է ենթարկվել: Սաուդյան Արաբիան Բահրեյնին կապող կարևոր կամուրջը փակվել է իրանական հարձակման վտանգի պատճառով: 

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ին ռազմական գործողության մեկնարկից ի վեր Իրանում ոչնչացրել է ավելի քան 13 000 թիրախ: Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի խոսքով՝ ապրիլի 6-ին Իրանին հասցվել են ամենամեծ թվով հարվածները: 

Իսրայելն Իրանի քաղաքացիներին հորդորել է մինչև երեկոյան ժամը ինը չօգտվել գնացքներից և չմոտենալ երկաթգծերին, քանի որ դա կարող է վտանգել նրանց կյանքը: 

Իրանի պետական հեռուստատեսությունն էլ հայտնել է, որ 14 միլիոն մարդ կամավորագրվել է կռվելու: