Հօգուտ Դիլիջան համայնքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ


Հայաստան


Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հուլիսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի՝ 1368 քմ մակերեսով հողամասի՝ 2008 թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցած աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Դատարանը 2026 թվականի մարտի 31-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը:

Նկատի ունենալով, որ առկա է հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հողամասը ձեռք բերող ֆիզիկական անձից հօգուտ Դիլիջան համայնքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ (հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ ձեռքբերման պահի դրությամբ):



«Մեկ առողջություն». Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետ


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Լիոնում մասնակցում է Ֆրանսիայի կառավարության կողմից կազմակերպված բարձր մակարդակի «Մեկ առողջություն» միջազգային գագաթնաժողովին: Միջազգային փորձի փոխանակմանն ու ջանքերի մեկտեղմանն ուղղված գագաթնաժողովի նպատակն է խթանել մարդու, կենդանիների և էկոհամակարգերի առողջության փոխկապակցվածությունը:

 

«Կենսաբազմազանության պաշտպանությունը մեր ապագայի կայունության և առողջության հիմնարար նախապայմանն է։ Առողջությունն ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է, և մեր պարտքն է ներկա և ապագա սերունդների համար ապահովել կայուն և անվտանգ միջավայր։ Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետ՝ այս սկզբունքները վերածելու չափելի և գլոբալ արդյունքների»,- ելույթում նշել է Անահիտ Ավանեսյանը: Նախարարը ներկայացրել է հանրային առողջության ոլորտում Հայաստանի մոտեցումներն ու իրականացվող բարեփոխումները:

 

Գագաթնաժողովին քննարկվել է կենսաբազմազանության պաշտպանության, հակամանրէային դիմադրության, կայուն սննդային համակարգերի զարգացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը: Գագաթնաժողովի շրջանակում նախարարը մասնակցել է երկկողմ և բազմակողմ ձևաչափով մի շարք հանդիպումների, որոնք կնպաստեն համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանն ու ընդլայնմանը։

 

«Մեկ առողջություն» խորագրով գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է վերաձևակերպելու գլոբալ ինստիտուցիոնալ համակարգերը և ձևավորելու միասնական «մեկ առողջության» մշակույթ։ Հայաստանն այս հարթակը դիտարկում է որպես գործողություններին ուղղված բազմակողմ համագործակցության կարևոր խթան և լիովին հանձնառու է այս օրակարգին:


Ավելի քան 4 մլրդ դրամի հատկացում մարզերում մանկապարտեզների նորոգմանը և նախակրթարանների ստեղծմանը

Կառավարության որոշմամբ 4 մլրդ 52 մլն դրամ ֆինանսավորում է հատկացվել մարզերում 37 մանկապարտեզի հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները մեկնարկելու և 5 դպրոցում նախակրթարաններ հիմնելու նպատակով։ Որոշո

Նախատեսվում է ներդրումների մասին նոր օրենք ընդունել


Հայաստան


Նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների արդի պահանջներին համապատասխանեցված, պարզ, թափանցիկ և կանխատեսելի իրավական հիմքեր՝ ապահովելու ներդրողների իրավունքների պաշտպանությունը, ներդրումների ազատությունը և խթանումը, ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի հերթական  նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ նախագծի ընդունմամբ կձևավորվի ներդրումային հստակ և կանխատեսելի իրավական միջավայր, որը Հայաստանին հնարավորություն կտա բարձրացնել իր միջազգային ներդրումային վարկանիշը և մրցունակությունը, ներդրումային գրավչությունը և խթանել կայուն ու ներառական տնտեսական աճը:

 Փոխնախարարի տեղեկացմամբ՝ ներկայում գործում է  «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը, որն ընդունվել է 1994 թվականին, սակայն չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համարժեք ամբողջական  կարգավորում: Զեկուցողի խոսքով՝ նախագծով սահմանված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա, այլև տեղացի ներդրողների և ներդրումների վրա:

Օրենքը կարգավորելու է Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրավական հիմքերը, ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող ազատությունները, երաշխիքները, ներդրողների իրավունքներն ու այդ իրավունքների պաշտպանության կառուցակարգերը, ներդրողների պարտականությունները, ներդրումային խթանների՝ արտոնությունների, իրավական հիմքերը, տրամադրման սկզբունքներն ու վարչարարությունը: Կարգավորվելու է  նաև ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը քննարկվել է երկար ժամանակ, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ գործարարների մասնակցությամբ:

Նշվել է, որ նախագծի ընդունումից հետո ուժը կորցրած կճանաչվի «Օտարերկրյա ներդրումների մասին» գործող օրենքը:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:



Արմավիրի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել


Տեսանյութեր


Բնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի 16-ի գիշերը։ Հայտնել էին, որ հարսանիքից վերադարձել են Մրգաշատ գյուղի իրենց տուն և տեսել, որ պատուհանից մուտք գործելու միջոցով գողացել են ոսկեղեն ու 10 հազար դոլլար։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Մարտի 22-ի գիշերը բնակարանային գողության վերաբերյալ ևս երկու հաղորդում ստացվեց նույն գյուղի երկու այլ բնակիչներից։ Երկու դեպքում էլ, օգտվելով տանտերերի բացակայելու հանգամանքից, բացել էին եվրոպատուհանը և գողացել մի դեպքում գումար, մյուս դեպքում՝ ոսկեղեն։

Կասկածելիների շրջանակը նեղացավ, և Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումները հասան տրամաբանական ավարտի։

Հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով ապրիլի 6-ին ձերբակալվեցին ու վարչություն տեղափոխվեցին նույն գյուղի բնակիչ 30-ամյա մի տղամարդ ու նրա համագյուղացի ընկերուհին։
Նրանք ներկայացվեցին նախաքննական մարմին։
30-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Ձեռնարկվում են միջոցներ երեք դեպքով գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։



Անդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵՆ-ից:

 

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում իրականացվող ծրագրերը, մասնավորապես անդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին։ Քրիստինե Ղալեչյանը ընդգծել է, որ ծրագրում գործադրված ջանքերի և իրանական ընկերության ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետներում՝ 2027 թ․։

Պարի սեն-ժերմենը մտադիր է պայմանագիր կնքել Ռեալի կիսապաշտպանի հետ


Սպորտ


Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հետ։ Այս մասին հայտնում է The Touchline-ը:

Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը երիտասարդ կիսապաշտպանի տրանսֆերը գնելու հնարավորությունը կդիտարկի ընթացիկ մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո։ Հատկանշական է, որ ավելի վաղ Կամավինգայի թեկնածությունն առաջարկվել էր նաև Լոնդոնի «Արսենալին»:

Այս մրցաշրջանում Կամավինգան բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ:

Transfermarkt-ը ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:



Ավանդույթ դարձած միջոցառում․ ՆԳՆ-ն «Հուսո տանը» տոնական համերգ էր կազմակերպել


Տեսանյութեր


Ապրիլի 6-ը առանձնահատուկ օր էր «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի շահառուների համար․ Ներքին գործերի նախարարությունը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել։

«Նման նախաձեռնությունները մշտական են, մենք միշտ համագործակցում ենք «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի հետ։ Շատ կարևորում ենք մարդկանց ժպիտները, այն մեկ ժամը, երբ նրանք կտրվելով առօրյայից՝ սրտանց ուրախանում են»,-ասում է ՆԳՆ մշակույթի կենտրոնի պետ Կարինե Ոսկանյանը։

«Հուսո տան» աշխատակիցների խոսքով՝ սա պարզապես միջոցառում չէր․ այն շահառուների նկատմամբ հոգատարության և ուշադրության յուրահատուկ դրսևորում էր։

«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանի խոսքով՝ «Նման միջոցառումները ոգևորում, գոտեպնդում են՝ հատկապես ընդգծելով գարունը, գալիքը, հույսը։ Ամենակարևորն այն է, որ կենտրոնի շահառուներն ապրում են այդ պահով»։

Միջոցառումը հաջողվեց՝ դրական լիցքեր պարգևելով «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի շահառուներին։



Իրանական ժողովրդին ուղղված սպառնալիքներն անընդունելի են․ Հռոմի Պապ


Աշխարհ


ԱՄՆ վերջնագրից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ն անընդունելի է համարել Իրանի ամբողջ ժողովրդին ուղղված սպառնալիքները։

 

«Այսօր, ինչպես բոլորս գիտենք, սպառնալիք է հնչել ամբողջ իրանական ժողովրդի դեմ։ Սա բացարձակապես անընդունելի է։ Այստեղ, անշուշտ, կան միջազգային իրավունքի հարցեր, բայց ավելի կարևոր է, որ սա բարոյական հարց է, որը վերաբերում է ամբողջ ժողովրդի բարօրությանը», – ասել է նա լրագրողներին։

 

«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և  երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», – ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։ Թեհրանը շեշտել է, որ վճռականորեն կպատասխանի, եթե Վաշինգտոնը կատարի իր սպառնալիքները։



Պակիստանը Թրամփին առաջարկ է ներկայացրել


Քաղաքականություն


Պակիստանի վարչապետը դիմել է Միացյալ Նահանգներին և Իրանին՝ հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման հույսով։ Պակիստանը խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկու շաբաթով երկարաձգել Իրանին տրված վերջնագիրը, Թեհրանը պետք է այս ժամանակահատվածում բացի Հորմուզի նեղուցը՝ որպես բարի կամքի դրսևորում: Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը X-ի հրապարակման մեջ։ «Մենք նաև կոչ ենք անում բոլոր պատերազմող կողմերին երկու շաբաթվա ընթացքում պահպանել հրադադարը ամենուրեք, որպեսզի դիվանագիտությունը կարողանա վերջնականապես դադարեցնել պատերազմը», – գրել է Շարիֆը։

 

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը «Ռոյթերս»-ին ասել է, որ «նախագահը տեղեկացել է առաջարկի մասին, և պատասխան կտրվի»։ Պակիստանը գլխավոր միջնորդն է եղել Իրանի և Միացյալ Նահանգների  ներկայացրած առաջարկների քննարկման գործում, սակայն դեռևս փոխզիջման նշաններ չկան` հաղորդում է Reuters-ը։

 

«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և  երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», – ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։ «Այնուամենայնիվ, քանի որ տեղի է ունեցել ռեժիմի ամբողջական և լիարժեք փոփոխություն, և այժմ այնտեղ գերիշխում են այլ, ավելի խելացի և պակաս արմատական ​​մտքեր, գուցե ինչ-որ հեղափոխական և հրաշալի բան կարող է տեղի ունենալ։ Ո՞վ գիտի», – հավելել էր նա։