Կեսօրից հետո` կարճատեւ անձրեւ | Top-News.am


Հայաստան


Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` օգոստոսի 11-ին, կեսօրից հետո հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում անձրեւները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին`հյուսիսարեւելյան եւ արեւելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։

Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Երեւանում երեկոյան սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։

Ցերեկը կլինի 30- 32, երեկոյան` 23- 25, գիշերը` 17- 19 աստիճան։

Մայրաքաղաքում ամենաշոգ օգոստոսի 11-ն արձանագրվել է 2023 թվականին` 40.8°C, ամենազովը` 2009 թվականին` 13.5°C։



Փոխարինվում են մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի շարժասանդուղքները


Տեսանյութեր


Կառավարության ֆինանսավորմամբ Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում մեկնարկել են շարժասանդուղքների փոխարինման և տեղադրման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացնում են Երևանի մետրոպոլիտենի Էլեկտրամեխանիկական ծառայության մասնագետները։ Նոր շարժասանդուղքների տեղադրումը կայարանի արդիականացման կարևոր փուլերից է՝ ուղղված ուղևորների հարմարավետության և սպասարկման որակի բարձրացմանը։



Կիեւն ուսումնասիրում է 44-օրյա պատերազմի ադրբեջանական փորձը, Բաքվում Ուկրաինայի դեսպան


Հարեվաններ


Ուկրաինան եւ Ադրբեջանն ընդլայնում են ռազմավարական գործընկերությունը՝ շեշտը դնելով լոգիստիկայի, էներգետիկայի, ներդրումների եւ ժամանակակից տեխնոլոգիաների վրա, «Ուկրինֆորմ»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսեւը։

Նրա խոսքով՝ Կիեւի համար առանձնահատուկ նշանակություն ունի Միջին միջանցքի զարգացումը, որը Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպային Հարավային Կովկասի եւ Սեւ ծովի միջոցով։

«TRIPP միջանցքի նախաձեռնության մեկնարկը նշանակալի է ողջ Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի վերափոխման համար»,- նշել է դիվանագետը։

Գուսեւն ընդգծել է, որ Ուկրաինան շահագրգռված է տրանսպորտային եւ լոգիստիկ երթուղիների ընդլայնմամբ, ինչպես նաեւ էներգետիկ համագործակցության զարգացմամբ։ Անցյալ տարի ադրբեջանական գազն առաջին անգամ Ուկրաինա է մատակարարվել Տրանսբալկանյան միջանցքով։

Այժմ Կիեւն ու Բաքուն նաեւ քննարկում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու նպատակով Ուկրաինայի ստորգետնյա գազապահեստարանների օգտագործման հնարավորությունը։

Առանձին ուղղություն է ռազմատեխնիկական համագործակցությունը։ Նա նշել է, որ Ուկրաինան ուշադիր ուսումնասիրել է Ադրբեջանի փորձը 44-օրյա պատերազմի ընթացքում։ «Այս օրինակը պետք է մեզ ոգեշնչի այն մտքով, որ մի օր մենք ուկրաինական պետական դրոշները կվերադարձնենք Սեւաստոպոլի, Սիմֆերոպոլի, Դոնեցկի, Լուգանսկի եւ Ռուսաստանի կողմից առայժմ ժամանակավորապես օկուպացված մյուս քաղաքների ու շրջանների վարչական շենքերի վրա»,- ասել է դեսպանը։

Գուսեւի խոսքով՝ Ուկրաինային հետաքրքրում է նաեւ Ղարաբաղի վերականգնման փորձը։ Նա նշել է ենթակառուցվածքների կառուցման եւ բնակչության վերադարձի արագ տեմպերը՝ ընդգծելով, որ այդ փորձը կարող է օգտակար լինել Ուկրաինայի քաղաքների հետագա վերականգնման համար։

Դիվանագետն առանձին անդրադարձել է նաեւ հումանիտար համագործակցությանը։ Ավելի քան 700 ուկրաինացի երեխաներ արդեն այցելել են Ադրբեջան՝ հանգստի եւ վերականգնման նպատակով, իսկ տասը ուկրաինացի զինծառայողներ եւ վետերաններ երկրում ստացել են բժշկական օգնություն եւ անցել վերականգնում՝ ռուսական գերությունից հետո։



«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան


Քաղաքականություն


«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 11-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների քննադատություններին:

«Սերժ Սարգսյանի օրոք հայտնի գեներալներից մեկի ասած միտքը, արած հայտարարությունը մինչև այսօր ուղեղս է ծակում: Ասում էր՝ ԱԹՍ-մաթս, դրանք ծիտիկներ են: Մեր ինչի՞ն է պետք ԱԹՍ-ն, «Գուգլի» քարտեզը կբացենք, կտեսնեք՝ ինչ է կատարվում: Ու սա այն ժամանակ, երբ Ադրբեջանում 10 և ավելի տարիներ սկսվել էր ԱԹՍ-ների արտադրությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քննադատությանը՝ կապված ՀՀ սպառազինության հետ, Տարոն Չախոյանն ասաց. «Հայաստանի և Ադրբեջանի իշխանության միջև ռազմական բալանսը խախտվել է ձեր առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, այն իշխանության օրոք, երբ հարստահարվում էր ՀՀ-ն, պետական բյուջեն, ու ռազմական բալանսի դիսբալանսը երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, գնալով ավելի էր խորանում»:



Իտալիայի և Դանիայի ղեկավարները համատեղ փաստաթղթով կոչ են արել խստացնել միգրացիոն հոսքերի նկատմամբ վերահսկողությունը

«Մենք չենք ընդունում դեպի Եվրոպա անվերահսկելի ներգաղթը և վարում ենք միգրացիոն խիստ քաղաքականություն։ Ոչ ոք չի կարող հերքել անօրինական ներգաղթի բացասական ազդեցությունը մեր հասարակության վրա, այն է՝ հանցավորության մակարդակի աճը, հանրային ծառայությունների վրա ծանրաբեռնվածության մեծացումը և հանրային վստահության խարխլումը», — ասված է հայտարարության մեջ։

Դեպի Եվրոպա միգրանտների մուտքի հարցը վերջերս հայտնվեց քաղաքական բանավեճերի կենտրոնում՝ նախ իսպանական Սեուտա քաղաքում տեղի ունեցած ճգնաժամի և դրան հաջորդած՝ Մադրիդի ու Հռոմի միջև սահմանային լարվածության, իսկ այնուհետև՝ Գերմանիայի կառավարության պահանջի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով, որով Իտալիայից պահանջվում էր հետ ընդունել այն միգրանտներին, ովքեր թերակղզին օգտագործել էին որպես «ցատկահարթակ»՝ դեպի եվրոպական այլ երկրներ հասնելու համար։

Կալանավորվել է Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը


Հայաստան


Կալանավորվել է Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՔԿ-ից:

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Մ․-ն 1996-2021 թվականներին հանդիսանալով Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը և վերջինիս եղբորորդին՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ն․Մ․-ն, համայնքապետարանի աշխատակիցների և աճուրդային հանձնաժողովի անդամների հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, 2016-2019 թվականների ընթացքում փաստացի չիրականացված աճուրդների վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր կազմելով՝ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի և գյուղատնտեսական բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր՝ շուրջ 228 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով 28 միավոր հողերն օտարել են իբր այդ աճուրդներում հաղթող ճանաչված անձանց, ինչի հետևանքով՝ առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառվել Քասախ համայնքին, խաթարվել է համայնքային սեփականության օրինական կառավարման և հողերի օտարման օրինական գործընթացը, Քասախ համայնքին պատկանող հիշյալ հողամասերն ապօրինի կերպով դուրս են եկել համայնքային ֆոնդից և համայնքը զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողերը ՀՀ օրենսդրության պահպանմամբ՝ օրինական եղանակով օտարելու իրական հնարավորությունից։ 

Ա․Մ․-ի և համայնքապետարանի նախկին 5 աշխատակցի նկատմամբ 28 դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Վերջիններս ձերբակալվել են՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով:



Թուրքիայի խորհրդարանը 12- ժամյա քննարկումից հետո սահմանափակ համաներում է նախատեսել PKK-ի համար


Թուրքիայի խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է պատմական օրինագիծ, որը սահմանափակ համաներում է նախատեսում Քրդստանի աշխատավորական կուսակցության` PKK- ի անդամների համար։ Սա Անկարայի առաջին օրենսդրական քայլն է քրդերի հետ շուրջ չորս տասնամյակ շարունակվող հակամարտությանը վերջ դնելու ճանապարհին։ Հակամարտության հետեւանքով տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։

Օրենքն ընդունվել է PKK-ի բանտարկված հիմնադիր Աբդուլլահ Օջալանի՝ իր կողմնակիցներին կուսակցությունը լուծարելու եւ զենքը վայր դնելու կոչից գրեթե մեկուկես տարի անց։

Օրինագիծը խորհրդարանում շուրջ 12 ժամ տեւած քննարկումներից հետո ստացել է անհրաժեշտ ձայները։ 600 պատգամավորներից 468-ը քվեարկել է կողմ, 88-ը՝ դեմ, 6-ը` ձեռնպահ, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Փաստաթղթին աջակցել են նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, նրա դաշնակից՝ ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, ինչպես նաեւ քրդամետ ընդդիմադիր Ժողովրդավարության կուսակցությունը։

Financial Times-ը գրում է, որ 12 հոդված ունեցող օրենքը սահմանում է PKK-ի հազարավոր անդամների զինաթափման ու հասարակության մեջ վերաինտեգրման կարգը։

Փաստաթղթով կասեցվում է որոշ դատավճիռների կատարումը, իսկ ընթացիկ հետաքննությունները սառեցվում են հինգ կամ տասը տարով՝ կախված ենթադրյալ հանցագործության ծանրությունից։ Եթե նման արտոնություն ստացած անձինք նոր «իրավախախտումնե չկատարեն, նրանց նկատմամբ քրեական գործերը կկարճվեն, իսկ արդեն կայացված դատավճիռները կչեղարկվեն։

Միեւնույն ժամանակ, համաներումը չի տարածվի PKK-ի այն անդամների վրա, որոնք դատապարտվել են դիտավորյալ սպանության համար, ինչպես նաեւ նրանց վրա, ովքեր մինչեւ 2005 թվականը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Այս սահմանափակումը վերաբերում է նաեւ Աբդուլլահ Օջալանին եւ PKK-ի մյուս բարձրաստիճան անդամներին։ Թուրքիայի իշխանությունները առայժմ միայն խոստանում են, որ նրանց մասին ապագայում կարող է նման օրենսդրական ակտ ընդունվել, հայտնում է BBC- ին։

Խաղաղության նախկին փորձերը

Սա Թուրքիայի եւ PKK-ի միջեւ խաղաղության հասնելու առաջին փորձը չէ։ Սակայն մեծ հույսեր կան, որ 1984 թվականին սկսված զինված պայքարը վերջնականապես կդադարեցվի։

Հակամարտության սկսվելուց ի վեր զոհվել է մոտ 40 հազար մարդ։ PKK-ն ներառված է Թուրքիայի, ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի ահաբեկչական կազմակերպությունների ցանկերում։

Որպես մարքսիստական կուսակցություն ստեղծված PKK-ն 1993 թվականից պայքարում էր Թուրքիայի կազմում ազգային-տարածքային ինքնավարություն ստեղծելու համար։

2013 թվականին Աբդուլլահ Օջալանը հայտարարեց PKK-ի կողմից հրադադար հաստատելու մասին, որից հետո կողմերը նստեցին բանակցությունների սեղանի շուրջ։ Նրանք մշակեցին խաղաղ կարգավորման ընդհանուր սկզբունքներ, որոնք հայտնի ստացան «Դոլմաբահչեի փոխհամաձայնություն» անունը։

2015 թվականին Օջալանը կրկին կոչ արեց հրաժարվել զինված պայքարից, սակայն Էրդողանն անսպասելիորեն դուրս եկավ բանակցություններից։ Դա հանգեցրեց նոր բախումների, հատկապես Թուրքիայի հարավարեւելյան՝ հիմնականում քրդերով բնակեցված քաղաքներում։

2024 թվականի հոկտեմբերին աջ ծայրահեղական «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարեց կառավարության նախաձեռնության մասին, որը նախատեսում էր PKK-ի զինաթափում։

Թուրքիայի կառավարությունը քրդամետ Ժողովրդավարության կուսակցության միջոցով բանակցություններ սկսեց Օջալանի հետ։ 2025 թվականի փետրվարին PKK-ի հիմնադիրը հանդես եկավ իր կողմնակիցներին ուղղված պատմական կոչով՝ լուծարել PKK-ն։

Կուսակցության առաջնորդի այդ կոչը Ժողովրդավարության կուսակցության երկու պատգամավոր հրապարակեցին Օջալանի հետ Իմրալի կղզու բանտում հանդիպումից հետո։

2025 թվականի մայիսին PKK-ն հայտարարեց զինված պայքարը դադարեցնելու եւ լուծարվելու մասին։ Եվս երկու ամիս անց կուսակցության անդամների մի փոքր խումբ խորհրդանշականորեն այրեց իր զենքերը Հյուսիսային Իրաքում անցկացված հատուկ արարողության ժամանակ։

Օրենքը չի լուծում բոլոր հարցերը

Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենքն ինքնին չի լուծում քրդերի՝ քաղաքական եւ մշակութային իրավունքների ընդլայնման պահանջների, երկրի հակաահաբեկչական օրենսդրության փոփոխության կամ Աբդուլլահ Օջալանի կարգավիճակի հետ կապված ավելի լայն հարցերը։ Օջալանը 1999 թվականից բանտարկված է Իմրալի կղզում։

Կառավարությունը ընդունված փաստաթուղթն անվանել է «Ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» ստեղծման նպատակին ընդառաջ արված քայլ։ Քուրդ քաղաքական գործիչները, սակայն, հայտարարել են, որ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են ավելի լայն ժողովրդավարական եւ իրավական բարեփոխումներ, նշում է Reuters-ը։

Այս նախաձեռնությունը կարող է Էրդողանին քաղաքական եւ ընտրական դիվիդենտներ բերել։ Եթե գործընթացը հաջողությամբ ավարտվի, այն առնվազն կամրապնդի նրա համբավը, որին հաջողվել է լուծել արյունալի հակամարտությունը։ Financial Times-ը գրում է, որ այս հակամարտությունը Թուրքիայի համար արժեցել է  2 տրիլիոն դոլար։

radar armenia


Իրանի ԱԳՆ-ն պատժամիջոցների խստացման ԱՄՆ քաղաքականությունն անվանել է վտանգավոր «կախվածություն»

Բաղային նաև հիշատակել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի վերջին հայտարարությունը տնտեսական պատժամիջոցների միջոցով Իրանին «խեղդելու» մասին։ Ըստ Իրանի ԱԳՆ խոսնակի՝ սա «պատժամիջոցներից Ամերիկայի անհաղթահարելի կախվածության ակնհայտ վկայությունն է»։

«Իրական վտանգն այն է, որ ամերիկացի քաղաքական գործիչները, կառչելով այս վատ սովորությունից, փոխարենը կխեղդեն մնացած հնարավորությունները՝ իրենց իսկ ստեղծած ճգնաժամից ավելի քիչ նվաստացուցիչ կերպով դուրս գալու համար», – եզրափակել է Բաղային։  

Օգոստոսի 7-ին Սքոթ Բեսենթը 12News-ի եթերում պնդել էր, որ ԱՄՆ-ին հաջողվել է «խեղդել» Իրանին։ Նրա խոսքով՝ Իրանում «սննդամթերքի գնաճը հասնում է 150-180%-ի, և նրանք չեն կարողանում վճարել իրենց զինվորականներին»։

2027 թվականի հունվարի 1-ից արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունը

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կազմակերպություններում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա առևտրի ընթացքում արգելվում է՝

–       պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու առկայությունը,

–       պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման հետևյալ արտադրատեսակների վաճառքն ու առկայությունը՝

տարաներ,

ափսեներ,

բաժակներ,

բաժակի կափարիչներ,

գդալներ,

պատառաքաղներ,

դանակներ,

ըմպելու և խառնելու ձողիկներ։

Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։ 

Օրենքով բացառություն է սահմանվել՝

–       կշռափաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային պարկերի,

–       երկրորդային հումքից պատրաստված աղբի պարկերի,

–       ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված կափարիչով պլաստիկ տարաների համար։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն՝ նախատեսվում է վարչական պատասխանատվություն։

Հորդորում ենք նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Ձեր գործունեությունը 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։

Անհրաժեշտ տեղեկատվությունն առավել մանրամասն կարող եք ստանալ՝ այցելելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պաշտոնական կայքէջ կամ զանգահարելով 85 20 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մոսկվան 12 ժամում ենթարկվել է 237 ԱԹՍ-ի հարձակման. ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են հարվածները

Զապորոժիեում ռուսական ուժերի գիշերվա հարձակումից 6 մարդ զոհվել է, 19 մարդ՝ վիրավորվել։ Կիևում կա 1 վիրավոր։

Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական հարվածների մասին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Մաքս»-ում գրել է, որ օգոստոսի 10-ի ժամը 20։30-ից մինչև օգոստոսի 11-ի ժամը 8։30-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ուղղությամբ արձակվել է 237 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը ոչնչացվել է մայրաքաղաքից հեռու։ 13 ԱԹՍ ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս։

Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևն էլ Telegram-ում գրել է, որ ուկրաինական ԱԹՍ-ների բեկորների ընկնելու պատճառով 1 մարդ է զոհվել, ևս 2-ը՝ վիրավորվել։ Նա հավելել է, որ վիրավորներից մեկը եղել է խոշոր լոգիստիկ կենտրոնի տարածքում, սակայն չի հստակեցրել ընկերության անվանումը։ Գուսևը նաև հայտնել է, որ խոշոր ընկերության երկու պահեստում ԱԹՍ-ների հարվածներից հրդեհներ են բռնկվել։

Միևնույն ժամանակ Wildberries ընկերությունը հայտնել է, որ Վորոնեժի մարզում գտնվող իր լոգիստիկ օբյեկտներից բոլոր աշխատակիցները տարհանվել են՝ անվտանգության պահանջներին համապատասխան։  

ՏԱՍՍ գործակալությունն էլ հաղորդում է, որ Խաբարովսկի երկրամասի Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, որն արդեն մեկուսացվել է։ Հրդեհի պատճառը չի նշվում։