«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ


Սպորտ


Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում իսրայելական «Հապոել Բեր Շևայից» կրած պարտությունն (0:2) ու մրցաշարից դուրս մնալը լուրջ փոփոխությունների պատճառ են դարձել սերբական «Ցրվենա Զվեզդայում»։ Ըստ սերբական Sportal պարբերականի՝ բելգրադյան ակումբից հեռանալուն ամենամոտ կանգնած ֆուտբոլիստներից մեկը Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա պաշտպան Նաիր Թիկնիզյանն է։


Եվրագավաթային անհաջողությունից հետո, որին հաջորդեց նաև գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի հրաժարականը, «Ցրվենա Զվեզդայի» ղեկավարությունը վերանայել է ակումբի ֆինանսական քաղաքականությունը։ Այժմ սերբական գրանդն այլևս նպատակ չունի ամեն գնով պահել առանցքային խաղացողներին և պատրաստ է քննարկել շահավետ առաջարկներ։


Աղբյուրի տեղեկություններով՝ ստեղծված իրավիճակից շտապել է օգտվել հունական «Օլիմպիակոսը», որն արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ։ Հունական կողմը երկար ժամանակ է՝ իդեալական տարբերակ է փնտրում պաշտպանության ձախ եզրն ուժեղացնելու համար և հայ ֆուտբոլիստին դիտարկում է որպես մեկնարկային կազմի հիմնական խաղացող՝ չեմպիոնական պայքար մղելու ճանապարհին։


Ներկայումս ակումբների միջև բանակցություններն առաջադեմ փուլում են, և ակնկալվում է, որ վերջնական համաձայնությունը ձեռք կբերվի ամենասեղմ ժամկետներում։ Կողմերի միջև ֆինանսական տարբերությունն ընդամենը մեկ միլիոն եվրո է. «Օլիմպիակոսն» առաջարկում է 5 միլիոն, մինչդեռ սերբական կողմը պահանջում է 6 միլիոն եվրո, ինչը միանգամայն հաղթահարելի արգելք է աթենքյան ակումբի համար։

Նշենք, որ Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» էր տեղափոխվել 2025 թվականի հունիսին՝ մոսկովյան «Լոկոմոտիվից»՝ մոտ 2 միլիոն եվրոյի դիմաց։ Նախորդ մրցաշրջանում նա բելգրադյան թիմի հետ դարձել էր Սերբիայի չեմպիոն և գավաթակիր։ Եթե գործարքը կայանա սպասվող 6 միլիոն եվրոյով, ապա «Ցրվենա Զվեզդան» ընդամենը մեկ տարվա ընթացքում եռապատիկ կվերադարձնի հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար արված ներդրումը։

armsport.am



Մարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ


Տավուշի կայազորի զինվորական դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 15 միլիոն 503 հազար դրամ:

Տավուշի կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 13 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 16 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 մեղադրական դատավճիռ:

                                                                     ***

Արարատի կայազորի զինվորական դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 6 միլիոն 700 հազար դրամ:

Արարատի կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 6 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 2 մեղադրական դատավճիռ:

                                                                         ***

Երևանի կայազորի զինվորական դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 5 միլիոն 740 հազար դրամ:

Երևանի կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 23 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 4 մեղադրական դատավճիռ:

                                                                         ***

Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 4 միլիոն 369 հազար դրամ:

Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 9 մեղադրական դատավճիռ:

                                                                      ***

Լոռու կայազորի զինվորական դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 3 միլիոն 459 հազար դրամ:

Լոռու կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 2 քրեական վարույթ:

                                                                            ***

Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 3 միլիոն 135 հազար դրամ:

Սիսիանի կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 3 մեղադրական դատավճիռ:

                                                                         ***

Կապանի կայազորի զինվորական դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 2 միլիոն 386 հազար դրամ:

Կապանի կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 3 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 4 մեղադրական դատավճիռ:

                                                                      ***

Շիրակի կայազորի զինվորական դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 1 միլիոն 912 հազար դրամ:

Շիրակի կայազորի զինվորական դատախազություն կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 2 քրեական վարույթ:

Առանձնապես ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 2 մեղադրական դատավճիռ:


ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան


ԵՄ-ն Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ 2025 թվականի երկրի զեկույցում անդրադարձել է Հայաստանին, մատնանշել արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության եւ հակակոռուպցիոն համակարգի խնդիրները, անելիքներն ու ձեռքբերումները։

ԵՄ գնահատմամբ՝ Հայաստանը 2025-ին շարունակել է առաջընթաց գրանցել արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության եւ հակակոռուպցիոն համակարգի բարեփոխումների ուղղությամբ։ Դրականից ԵՄ-ն առանձնացնում է դատավորների եւ դատախազների բարեվարքության կանոնավոր ստուգումների ներդրումը, նաեւ՝ արդարադատության համակարգի թվայնացումը։ Որ դատական համակարգը պետք է շարունակաբար բարեփոխվի՝ Հայաստանի իշխանություններն էլ են հայտարարել։ 

Զեկույցում նշվում է 2025-ին Արբիտրաժի եւ հաշտարարության կենտրոնի ստեղծումը։ ԵՄ-ն մատնանշում է նաեւ խնդիրներ, մասնավորապես՝ դատական անկախության, ոստիկանության հաշվետվողականության, նախնական կալանքի կիրառման եւ համապարփակ հակախտրական օրենսդրության ընդունման հարցերում։ Հիմք են ընդունվել քաղհասարակությունից հնչած մտահոգությունները, որ ոստիկանության կողմից բռնության վերաբերյալ պնդումների քննությունն արդյունավետ չէ, դատական համակարգը լիարժեք անկախ չէ, իսկ քրեական վարույթներում նախնական կալանքները մեծաթիվ են։

Առանձին նշվում է նաեւ հանրային մասնակցության դեմ դատական հայցերի խնդիրը, երբ դատական գործերը կարող են սահմանափակել լրագրողների, իրավապաշտպանների կամ ակտիվիստների գործունեությունը։ ԵՄ-ի բարձրաձայնած հարցերին զուգահեռ՝ Հայաստանի ՆԳՆ-ն նշում է․ Մեջբերում․ «Հաշվետվողականության մեխանիզմները գործում են։ Միայն առաջին եռամսյակում իրականացվել է 532 ծառայողական քննություն եւ ուսումնասիրություն, որոնց արդյունքում կիրառվել է 90 կարգապահական տույժ, որից 80-ը՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ»։

ԵՄ-ն անդրադառնում է նաեւ հավասարության եւ խտրականության դեմ պայքարին՝  առաջընթացը բավարար չհամարելով։

Զեկույցի մեկ այլ բաժին սոցիալական քաղաքականությունն է։ Դրական է գնահատվել հունվարի 1-ից ուժի մեջ մտած առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Այսինքն՝ զեկույցը գնահատում է 2025-ի աշխատանքը, իսկ համակարգն արդեն գործարկվել է 2026 թվականի հունվարի 1-ից։ Դրա ընդլայնման աշխատանքները շարունակվում են․ վարչապետի մոտ քննարկվել են եկող հունվարի 1-ից մինչեւ 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին համակարգում ներառելու սցենարները։

«2027-ին հնարավոր է կիրառվի հետևյալ մեխանիզմը անհրաժեշտ 10 800 դրամ ծախսից 4 400 դրամը սուբսիդավորի կառավարությունը, 2000 դրամը վճարեն աշխատողները՝ այն գումարի չափովորը նախկինում՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ըվճարում էին Զինապահ հիմնադրամինիսկ մնացած 4 400 դրամը վճարեն գործատուները»։

ԵՄ-ի գնահատմամբ՝ ավելի քան 100 հազար արցախահայերի ինտեգրումը շարունակվում է, սակայն դեռ կան բնակարանի, զբաղվածության եւ սոցիալական ծառայությունների հասանելիության խնդիրներ։ Հայաստանի իշխանությունները շեշտում են՝ շարունակել են արցախահայերի բնակապահովման, զբաղվածության եւ սոցաջակցության ծրագրերը։ 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան․ «Բնակապահովման ծրագիրը, ամսական աջակցությունները՝ 30 հազարները եւ 40 պլյուս 10 հազարները, երկարատեւ վարձակալության ծրագիրը, որը հուլիսի 1-ից սկսելու ենք այն փոքրաթիվ ընտանիքների համար, որոնք դժվարություն են ունենալու սերտիֆիկատով տուն գնելու, ինքնազբաղվածության ծրագիրը՝ Ղարաբաղի մեր հայրենակիցների համար փոքրիկ բիզնեսներ հիմնելու…»

ԵՄ-ն դրական է գնահատում նաեւ հակակոռուպցիոն համակարգը՝ միջազգային չափանիշներին, այդ թվում՝ GRECO-ի չափանիշներին համապատասխանեցնելու քայլերը։ Ըստ գնահատման՝ հակակոռուպցիոն ռազմավարությունը ավելի արդյունավետ կդառնա, եթե հիմնվի կոնկրետ ռիսկերի գնահատման վրա հատկապես պետական գնումների ոլորտում։

Զեկույցի քաղաքական բաժնում առանձնանում է նաեւ 2026-ի ընտրությունների թեման։ ԵՄ-ն որպես խնդիրներ է դիտարկել ապատեղեկատվությունը, տեղեկատվական մանիպուլյացիան եւ արտաքին միջամտության ռիսկերը։

armradio


Գլխավոր դատախազը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել


Հայաստան


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ին կայացված որոշման դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
 
Հիշեցնենք` դատարանի հունիսի 25-ի որոշմամբ Աջապահյանի տնային կալանքը վերացվել է։
 
Երևանի վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի կայացրած որոշումը։



Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում


Շինարարության, մասնավորապես բնակարանաշինության ոլորտում առաջընթացը շարունակվում է։ Կառավարությունում շինարարության տեմպերից գոհ են, բայց կարևորում են նաև որակը։ Անշարժ գույքի շուկայի փոփոխությունները դրական են։ Վիճակագրությունը փաստում է, որ օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի անշարժ գույքի շուկայի նկատմամբ մեծացել է։

Կառավարությունում արձանագրում են՝ կապիտալ ներդրումների ծավալով Հայաստանն այժմ համեմատելի վիճակում է խորհրդային տարիների հետ։ Վստահեցումը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանինն է․ «ՀՀ–ում բնակարանաշինության ամենամեծ ծավալներն իրականացվել են 1985-1986 թվականներին։ Իսկ 2025 թվականին մենք գրեթե 80 տոկոսով գերազանցել ենք ՀՀ-ում բնակարանաշինության ծավալները՝ համեմատած այդ ժամանակաշրջանի հետ։ Եթե 1,2-1,3 մլն քառ․ մ է կատարվել այն ժամանակ շինարարությունը, ապա 2025 թվականին՝ ավելի մեծ ծավալով։ Եվ ոչ միայն բնակարանաշինության մասով. արդեն առաջին կիսամյակի տվյալները կան, և Վիճակագրական կոմիտեի մեր գործընկերների հետ քննարկմամբ ակնկալում ենք, որ այս տարվա ավարտին մենք կգերազանցենք կապիտալ շինարարական ծրագրերի ծավալը՝ 900 մլրդ դրամ և ավելի»։

Բնակարանաշինության ոլորտում ցուցանիշներն ավելի բարձր են, քան Խորհրդային Միության վերջին տասնամյակում՝ արձանագրում է վարչապետը․ «Այստեղ համեմատության մեջ կարող է լինել տեսակետ, թե այն ժամանակ կառավարությունն էր կառուցում, հիմա կառավարությունը չի կառուցում, բայց ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում բնակարանաշինության տեմպերը սկսել են աճել 2020 թվականին մեր կայացրած մի որոշմամբ, երբ մենք որոշեցինք եկամտային հարկի վերադարձի համակարգում որոշակի փոփոխություններ անել, այդ թվում՝ կազմակերպչական, և, ըստ էության, այդ շինարարության մի զգալի հատվածը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից»։

Անշարժ գույքի շուկայի վերլուծության համար նոր գործիքակազմ կներդրվի՝ խոստանում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքում․ «Անշարժ գույքի շուկան ադապտացիայի տիպիկ օրինակ է ցույց տալիս։ 2026 թ․ հունվարի 1–ից եկամտային հարկի վերադարձի հետ կապված ծրագիրը դադարեցվեց, դրա հետ կապված կային որոշ մտահոգություններ։ Բայց մենք տեսնում ենք, որ 2026 թ անշարժ գույքի շուկան առավել, քան ակտիվ է։ Սա ուրախալի փաստ է։ Այսօր ՀՀ–ում և, մասնավորապես, Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային»։

Շինարարությունը Հայաստանի տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկն է՝ ընդգծում է կառավարության ղեկավարը։ Բայց նա կարևորում է նաև շինարարական նորմերի պահպանումը․ «Մենք ունենք բոլոր տվյալները՝ հավակնություն ունենալու, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք էականորեն ավելին կարող ենք անել, քան արել ենք նախորդ 8 տարվա ընթացքում։ Սկսած սուբվենցիոն ծրագրերի ծավալներից։ Այսօր մեր համայնքները, մեկ համայնքը, կարող է սուբվենցիոն այնպիսի ծրագրերի ծավալ ներկայացնել, ինչպես 2019 թվականին 2 մարզ իրար հետ ներկայացրել են։ Մենք որակի վրա ավելի մեծ շեշտ պետք է դնենք»։

Հայաստանում տնտեսական աճի շարժիչ ուժը մնում են շինարարությունն ու ծառայությունների ոլորտը։ Սա արձանագրում են և՛ վիճակագրական տվյալերը, և՛ ԿԲ–ն։ 2026 թ. հունիսին ՀՀ-ում շինարարության ծավալը կազմել է շուրջ 75 մլրդ  դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 25,5 %-ով: Շինարարության ոլորտում տնտեսական գործունեության զգալի մասը անշարժ գույքի հետ է կապված։ Տնտեսագետ Սոս Խաչիկյան․ «Դա նշանակում է, որ բոլոր դեպքերում շինարարության ոլորտում ներդրումները կան, առկա են, թեկուզև անշարժ գույքի տեսքով ուղղակի մնան, չիրացվեն։ Հիմա որոշ դեպքերում այդպես է, որովհետև գործարքները նվազել են, չեն իրացվում, բայց շինարարությունը համենայնդեպս դեռևս տնտեսության մեջ եկամտաբեր ճյուղ է համարվում»։        

Ըստ վիճակագրության ծավալով հաջորդը կրթական հաստատությունների շինարարությունն է՝ ավելի քան 16 տոկոս, ապա փոխադրումները և պահեստային տնտեսությունը:


Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է | Top-News.am


Հայաստան


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք՝ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ավելի վաղ ձերբակալվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մարտուն Գրիգորյանը։



Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը


Գիտություն


Չինացի գիտնականներն առաջարկել են լուսնային ապագա կայանը պահպանել ռոբոտ-շների միջոցով, որոնք կկարողանան կատարել հետախույզների, պահակների և տիեզերագնացների օգնականների գործառույթներ։

Չինաստանի Տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիայի մասնագետների մշակած հայեցակարգի համաձայն՝ լուսնային կայանը կպահպանեն ոչ միայն մարդիկ, այլև ռոբոտները։ Մինչ մեկ տիեզերագնացը կկառավարի երկու նման մեքենա, երկրորդը կզբաղվի նմուշների հավաքմամբ, իսկ երրորդը՝ հերմետիկ ամենագնացից համակարգելով առաքելությունը։

Ռոբոտ-շները կզբաղվեն ամենօրյա և վտանգավոր առաջադրանքներով՝ ամեն օր պարեկություն կանեն կայանի տարածքում, կստուգեն սարքավորումները, կարդյունահանեն օգտակար հանածոներ, կկառուցեն և նույնիսկ կպատրաստեն սնունդ։ Առաջարկվում է ռոբոտներին օժտել նաև հոգեբանական աջակցության գործառույթով։ Նման շները կկարողանան շփվել անձնակազմի հետ և օգնել տիեզերագնացներին հաղթահարել երկարատև մեկուսացման պայմաններում առաջացող սթրեսը։



«Նոան» պարտվեց «Սիոնին» | Top-News.am


Սպորտ


«Նոան» ավարտեց 2026/27 մրցաշրջանի եվրագավաթային արշավը՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում 1:2 հաշվով պարտվելով շվեյցարական «Սիոնին»։

«Սիոնը» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հաջորդ փուլ, որտեղ կմրցի «Այաքսի» դեմ։

Շվեյցարիայում կայացած պատասխան հանդիպման առաջին խաղակեսում Էլդեր Ֆերեյրան անվրեպ իրացրեց 11-մետրանոցը, սակայն ընդմիջումից հետո «Նոան» չկարողացավ պահպանել առաջին խաղակեսի ինտենսիվությունը։ 53-րդ րոպեին Ուինսլի Բոտելին հավասարեցրեց հաշիվը, իսկ 63-րդ րոպեին Բալթազարը երկրորդ գոլը խփեց՝ հաղթանակ պարգևելով «Սիոնին»։

«Նոան» ավարտեց իր եվրագավաթային մրցելույթը՝ Հայաստանի համար ՈՒԵՖԱ-ի ակումբային գործակիցների աղյուսակում վաստակելով 0,500 միավոր։



Եվրոպայի ամենաշոգ ամառը | Top-News.am


Աշխարհ


Մեծ Բրիտանիայում գրանցվել է տարվա ամենաբարձր՝ 38,1°C ջերմաստիճանը, մինչդեռ Եվրոպայում շարունակվում է ամառվա հինգերորդ խոշոր շոգային ալիքը։ Իսպանիայում ջերմաստիճանը հասել է 42,4°C-ի, Ֆրանսիայում՝ 39°C-ի, իսկ մի շարք այլ երկրներում գերազանցել է 35°C-ը։

Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է, որ 2026 թվականը կարող է դառնալ երկրի ամենաշոգ տարին դիտարկումների պատմության ընթացքում։ Անգլիայի մեծ մասում հայտարարվել են ծայրահեղ շոգի նախազգուշացումներ։

Շոգի և չոր եղանակի հետևանքով մեծացել է անտառային հրդեհների վտանգը։ Իսպանիայում այս ժամանակահատվածի համար այրված տարածքների ռեկորդն արդեն գերազանցվել է, իսկ Ֆրանսիայում հուլիսի դրությամբ այրված տարածքը գերազանցել է նախորդ ամբողջ տարիների ցուցանիշները։

Երաշտը լուրջ խնդիրներ է ստեղծում նաև ջրային ռեսուրսների համար․ Անգլիայի գրեթե երեք քառորդը և ամբողջ Ուելսը գտնվում են երաշտի պայմաններում։ Դանուբի ջրի մակարդակի ռեկորդային անկումը ստիպել է Ռումինիայի ատոմակայանին կանգնեցնել երկու ռեակտորներից մեկը, իսկ Հունգարիայի Պակշի ատոմակայանն աշխատում է սովորական հզորության ընդամենը 25%-ով։