Մոսկվան 12 ժամում ենթարկվել է 237 ԱԹՍ-ի հարձակման. ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են հարվածները

Զապորոժիեում ռուսական ուժերի գիշերվա հարձակումից 6 մարդ զոհվել է, 19 մարդ՝ վիրավորվել։ Կիևում կա 1 վիրավոր։

Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական հարվածների մասին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Մաքս»-ում գրել է, որ օգոստոսի 10-ի ժամը 20։30-ից մինչև օգոստոսի 11-ի ժամը 8։30-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ուղղությամբ արձակվել է 237 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը ոչնչացվել է մայրաքաղաքից հեռու։ 13 ԱԹՍ ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս։

Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևն էլ Telegram-ում գրել է, որ ուկրաինական ԱԹՍ-ների բեկորների ընկնելու պատճառով 1 մարդ է զոհվել, ևս 2-ը՝ վիրավորվել։ Նա հավելել է, որ վիրավորներից մեկը եղել է խոշոր լոգիստիկ կենտրոնի տարածքում, սակայն չի հստակեցրել ընկերության անվանումը։ Գուսևը նաև հայտնել է, որ խոշոր ընկերության երկու պահեստում ԱԹՍ-ների հարվածներից հրդեհներ են բռնկվել։

Միևնույն ժամանակ Wildberries ընկերությունը հայտնել է, որ Վորոնեժի մարզում գտնվող իր լոգիստիկ օբյեկտներից բոլոր աշխատակիցները տարհանվել են՝ անվտանգության պահանջներին համապատասխան։  

ՏԱՍՍ գործակալությունն էլ հաղորդում է, որ Խաբարովսկի երկրամասի Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, որն արդեն մեկուսացվել է։ Հրդեհի պատճառը չի նշվում։

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են մի շարք ոլորտներում հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարները

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Վահան Կոստանյանը և Քուշ Չոքսին քննարկել են առևտրատնտեսական, ինչպես նաև գյուղատնտեսության, էներգետիկիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում  հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարները։

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված հաջողություններն ու բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական կյանքի կոչումը։

Արմավիրի մարզում ոստիկանները ապօրինի հանքարդյունաբերության 4 դեպք են բացահայտել

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Ներկա են եղել Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Արփինե Սարգսյանն անդրադառնալով քրեական ենթամշակույթի դեմ պայքարին՝ հանձնարարել է լինել հետևողական, իսկ թշնամական հարաբերություններ ունեցող անձանց նկատմամբ ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ՝ հնարավոր բախումներն ու ծանր հետևանքները կանխելու նպատակով։

Միայն 6 ամսում Արմավիրի մարզում ոստիկանները ապօրինի հանքարդյունաբերության 4 դեպք են բացահայտել։ Այս ուղղությամբ նախարար Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել հայտնաբերման ու բացահայտման աշխատանքները՝ սերտորեն համագործակցելով պետական մյուս մարմինների հետ։

Արփինե Սարգսյանը շեշտել է, որ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերով անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր ահազանգի պատշաճ արձագանք և իրականացնել հետևողական վերահսկողություն։ Նախարարը հանձնարարել է նաև ակտիվացնել ոստիկանության շրջիկ ծառայությունները գյուղերում և բակերում, կազմակերպել շրջայցեր և ուժեղացված ծառայություններ՝ բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ։

Արփինե Սարգսյանը ցուցում է տվել վերլուծել ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ։

Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

«Հաշվի առնելով գեներալ-լեյտենանտ Աբդոլ-Ռահիմ Մուսավիի նահատակությունը, ինչպես նաև Ձեր ակնառու ծառայությունն ու արժեքավոր փորձը՝ ես Ձեզ նշանակում եմ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ», — ասված է Խամենեիի հրամանագրում։

Խամենեիի հրամանագրի համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Քիումարս Հեյդարին նշանակվել է Աբդոլլահիի տեղակալ։

ՈՒԵՖԱ-ն, ԱՖԿ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը բաց նամակում քննադատել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին

Այդ մասին տեղեկացնում է  Euronews-ը։

Ֆուտբոլային ընտանիքին ուղղված բաց նամակում վերոհիշյալ կոնֆեդերացիաները հայտարարել են. «Երբ խաբեությունը խաթարում է վստահությունը, և երբ անհատն իրեն վեր է դասում այն ​​հանրույթից, որը նրան լիազորել է, ապա նա խախտում է իր պարտականությունը։ Ֆուտբոլն աշխարհում ամենամեծ ընդհանուր կիրքն է։ Այն չի պատկանում որևէ առանձին անձի կամ կառույցի։ Այն պատկանում է խաղացողներին, երկրպագուներին, ակումբներին, ազգային ֆեդերացիաներին և յուրաքանչյուր կառույցին, որին վստահված է դրա ապագայի պահպանումը»։

Փաստաթուղթը ստորագրել են ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, ԱՖԿ-ի նախագահ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան, ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախագահ Վիկտոր Մոնտալիանին և այդ կազմակերպությունների երեք գլխավոր քարտուղարները։

Ջիանի Ինֆանտինոն նախկինում առաջարկել էր մասնավոր ներդրումային հիմնադրամներին վաճառել Աշխարհի առաջնության և այլ մրցաշարերի բաժնեմասեր։ Այդ գաղափարը սուր քննադատության արժանացավ ֆուտբոլային աշխարհում, իսկ Եվրոպական կոնֆեդերացիային անդամակցող ֆուտբոլի բազմաթիվ ազգային ասոցիացիաներ պահանջեցին Ինֆանտինոյի հրաժարականը։

Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

10:00-13:00 Սարի Թաղ՝ 8-րդ փողոց 3-8 և 9-րդ փողոց 1-27 առանձնատներ; 9-րդ նրբանցք 1-26 և 10-րդ փողոց 1-9 առանձնատներ,

13:00-16:00 Վարդանանց փողոց 69-101 առանձնատներ, Չարենցի 2-րդ նրբանցք 1-17 առանձնատներ, Բայրոնի փողոց 8, 10, 12 շենքեր, Մոսկովյան փողոց 21, 23, 25, 27 շենքեր, Տերյան փողոց 71, 83 շենքեր,

Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

11:00-17:00 Ազգալդյան փողոց 2/1, Վերին Անտառային փողոց 124/1-138/6, 128/2, 136/11, 174/2, 124/6, 146/7 շենքեր, Աղբյուր Սերոբի փողոց 52/5, 52/20 շենքեր,

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

11:40-12:40 Նոր Նորք 4-րդ զանգված՝ Բակունցի փողոց 1 շենք, Բակունցի 1-ին նրբանցք 2, 3, 4 շենքեր, Ա. Հովհաննիսյան փողոց 16, 18, 20 շենքեր, «Խաչումյան», «Նոր Զովք» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

13:00-14:00 Նոր Նորք 4-րդ զանգված՝ Բակունցի 2-րդ նրբանցք 1, 2 շենքեր, Բակունցի փողոց 3, 5, 7, 9 շենքեր, Բակունցի 1-ին նրբանցք 8 շենք, «Անահիտ-Ա», «Երևան» ՍՊԸ-ներ, թիվ 109 մսուր- մանկապարտեզ, «Յուքոմ» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

14:30-15:30 Նոր Նորք 4-րդ զանգված՝ Բակունցի փողոց 11, 13, 13/1, 13/2, 15 շենքեր, Գյուլիքևխյան փողոց 11, 13, 15, 17, 19, 21 շենքեր, «Ալեքսարս» ՍՊԸ, «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

11:00-12:00 Զոհրապի, Լուկաշինի փողոցներ մասնակի, Լուկաշինի թաղամասի 1, 2, 3, 4, 5, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Ք. Քըրքորյան և Շինարարների փողոցներ մասնակի,

12:00-13:00 Մարտիրոսյան, Մելիքյան և Միրաքյան փողոցներ մասնակի,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

11:00-12:00 Օհանովի փողոց 44, 50, 52, 54, 58, 60, 62 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

10:00-12:00 Արցախի փողոց 1, 1Բ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Աթոյանի փողոց, Նոր Արեշի 3-րդ, 12-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10:00-16:00 Այվազովսկու 5-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

10:00-12:00 Արշակունյաց պողոտա 48, 48/1, 48/2, 48/3, 50, 50/1, 50/2, 50/3, 52/1, 52/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզ՝

11:00-14:00 Օշական գյուղն ամբողջությամբ, Ոսկեվազ գյուղ մասնակի,

11:00-17:00 Ապարան քաղաք մասնակի, Ձորագլուխ, Թթուջուր, Չքնաղ, Լուսագյուղ, Վարդենիս, Արալանջ, Կայք գյուղերն ամբողջությամբ, Թաթուլ, Հացաշեն, Ցամաքասար, Զարինջա, Սուսեր, Սորիկ, Կանչ և Հակո գյուղեր,

Արարատի մարզ՝

11:00-12:30 Նշավան գյուղ մասնակի,

11:00-14:00 Ոսկետափ գյուղ, Երասխ, Ուրցաձոր, Այգավան գյուղեր մասնակի,

12:00-14:00 Արևաբույր, Ջրահովիտ գյուղեր, Նոր Կյուրին և Մարմարաշեն գյուղեր մասնակի,

13:00-14:30 Դիտակ և Ջրաշեն գյուղեր,

13:00-15:00 Մասիս քաղաք՝ 1-ին, 2-րդ փողոցներ մասնակի, Ազատամարտիկների, Գարեգին Նժդեհի, Հերացի, Դպրոցականների, Հանրապետության, Արարատյան, Շիրազի, Շիրակի փողոցներ մասնակի, 1-ին, 2-րդ և Նոր թաղամասեր մասնակի,

Վայոց ձորի մարզ՝

11:00-13:00 Ջերմուկ քաղաք՝ Ձախափնյա թաղամաս մասնակի,

11:00-13:30 Աղավնաձոր գյուղ մասնակի,

11։00-14։00 Բարձրունի գյուղ մասնակի,

Կոտայքի մարզ՝

11:00-15:00 Բալահովիտ գյուղ՝ «Պտղնի» Այգեգործական ընկերություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Նավթամթերք» ՍՊԸ, «Օազիս» ՍՊԸ, «Անգար» Հ. Սեթաղայան, «Կլեոպատրա» ՍՊԸ, «Բրաբիոն Ֆլորա Սերվիս» ՍՊԸ, «Ալմերիա» ՍՊԸ, «Գ. Հովսեփյան» ՍՊԸ, «Գեղարդ ԱԿ», Գերեզմաններ թաղամաս, «Քիմիագործ» այգեգործական ընկերություն, «Օնիրա Քլաբ» ՍՊԸ, «Պտղնի Արծիվ-2» այգեգործական ընկերություն, Կոնյակի կոմբինատ, սեփականատեր՝ Ա. Ավագյան,

11:00-16:30 Պռոշյան համայնք՝ 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Հրազդան քաղաք՝ Ջրառատ թաղամաս, Ջրառատ գյուղ, Տնակներ թաղամաս, Ջրառատի նոր թաղամաս, թիվ 5 դպրոց, Հրազդանի պետական արհեստագործական ուսումնարան և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Միկրոշրջան թաղամաս` 53-65, 201, 217-235, 241-265 շենքեր, «ՄԱՆՍԱԹ» պլազա, «Ա. Դանիելյան» գազալցակայան, «Լազուր» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզ՝

11:00-11:45 Գեղհովիտ գյուղ՝ 5-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

11:30-13:00 Արփունք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
11:00-15:00 Զոլաքար գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
11:00-16:00 Վարդենիս քաղաք՝ Երիտասարդության 4-րդ և 15-րդ բազմաբնակարան շենքեր, Զորավար Անդրանիկի, Ազգալդյան, Սայաթ-Նովայի, Վ. Մանուկյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։

11:30-15:30 Ճամբարակ համայնքի Վահան գյուղ՝ զորամաս, պոլիգոն և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ճամբարակ համայնք` Մարտունի գյուղ՝ 1-ին, 3-րդ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:30-16:00 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Երիտասարդության, Զորավար Անդրանիկի, Իսակովի, Լ. Ազգալդյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

12:00-12:45 Մադինա գյուղ՝ 1-ին փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

13:15-14:00 Մադինա գյուղ՝ 3-րդ և 4-րդ փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

14:15-15:00 Լեռնակերտ գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

15:15-16:00 Ներքին Գետաշեն գյուղ՝ Վերին Դուրան թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

16:15-17:00 Ներքին Գետաշեն գյուղ՝ Սբխաչ թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

13:30-15:00 Ավազան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
13:00-16:00 Լճափ գյուղն ամբողջությամբ, գազալցակայան, դպրոց և հարակից տարածքի առանձնատներ, գյուղխորհրդի շենք և հարակից տարածքի առանձնատներ, Հայրավանք գյուղն ամբողջությամբ, «Ալիք» ՍՊԸ գազալցակայան, «Ռոյալ ֆիշ» ռեստորանային համալիր, «Յուքոմ» և «Վիվա Արմենիա» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, Բերդկունք գյուղի առանձնատներ,

Լոռու մարզ՝

11:30-15:00 Գարգառ գյուղ,

12:00-15:00 Շահումյան գյուղի Սովխոզ,

Տավուշի մարզ՝

11:00-13:00 Գանձաքար գյուղ՝ 1-ին փողոց 81 և 18-րդ փողոց 1, 2 հասցեներ,

13:30-15:30 Գանձաքար գյուղ՝ 1-ին, 15-րդ, 26-րդ, 28-րդ փողոցներ մասնակի,

Սյունիքի մարզ՝

10:00-11:30 Գորիս քաղաք՝ 6-րդ թաղամաս 4, 5, 5/3, 6, 9, 10 հասցեներ, Ավանգարդ թաղամաս՝ 2-րդ փողոց 20 հասցե, Արցախյան խճուղի՝ 9, 10, 42, 44, 44/1, 46, 48, 52, 61, 65, 67, 69, 77 հասցեներ, Երևանյան խճուղի՝ 1, 1/2, 2, 8, 11 հասցեներ, Պղնձաքերծ թաղամաս՝ 4, 5 հասցեներ, Սյունիքի փողոց՝ 150/13, 152, 205, 205Ա հասցեներ, Վանքի Տափ թաղամաս՝ 1, 1/7, 16, 17/18, 17/76, 19, 2/11, 2/16, 2/50, 2/52, 2/9, 2/Ա, 2/ԲԱԿ, 20, 3, 4/Ա, 4/Բ, 5, 8 թաղամասեր և 1-ին և 9-րդ փողոցներ, Վերիշեն գյուղ 1-ին փողոց՝ 1, 2, 4, 5, 6, 8, 9, 10, 12, 12/1 հասցեներ; 2-րդ փողոց՝ 2, 5, 6, 9, 14, 16 հասցեներ; 3-րդ փողոց՝ 1, 1/3, 2 հասցեներ; 11-րդ փողոց 8 հասցե; 13-րդ փողոց՝ 3 հասցե; 21-րդ փողոց՝ 13, 14/1, 17, 19, 22 հասցեներ; 23-րդ փողոց 2 հասցե,

12:00-13:30 Գորիս քաղաք՝ 6-րդ թաղամաս 4, 11, 11/6, 7, 12, 13, 14 հասցեներ, Արցախյան խճուղի 7, 11, 14/1, 15/1, 18, 22, 24, 25, 26/2, 28 հասցեներ, Պղնձաքերծ թաղամաս 11, 12, 13, 14 հասցեներ,

14:00-15:00 Գորիս քաղաք՝ 6-րդ թաղամաս 31 հասցե; Արցախյան խճուղի՝ 3, 14 հասցեներ, Գալստյան փողոց՝ 52, 52/1, 52/2, 54, 54/1, 54/2, 56, 60, 62, 62/2, 68 հասցեներ, Խ. Մալինցովի փողոց՝ 60 հասցե, Մ. Մաշտոցի փողոց՝ 100, 151, 151/8, 169 հասցեներ, Սանդի Ձոր՝ 1-ին թաղամաս 38 հասցե; 3-րդ թաղամաս, 2-րդ փողոց,

15:30-16:30 Գորիս քաղաք՝ Ավանգարդ թաղամաս՝ 5-րդ թաղամաս 1-16 հասցեներ, 22-րդ փողոց, Արցախյան խճուղի՝ 1, 6 հասցեներ,

10:00-12:00 Աճանան գյուղ,

11:00-11:45 Սպանդարյան գյուղի զորամաս,

12:15-13:30 Ծղուկ գյուղ՝ Վերին թաղ,

12:00-14:30 Խնձորեսկ գյուղ 1-ին փողոց՝ 14, 15, 18, 19, 2/1, 23, 25 հասցեներ; 2-րդ փողոց՝ 13, 14, 18, 22, 26, 28 հասցեներ; 3-րդ փողոց՝ 3/1, 3/2, 30, 7, 37 հասցեներ; 6-րդ փողոց՝ 11 հասցե; 7-րդ փողոց՝ 1, 10/1, 2/1, 40/1, 6, 40 հասցեներ, Հարթաշեն գյուղ (Գորիսի տարածաշրջան)՝ 1/3, 2, 9, 12 հասցեներ; 1-ին փողոց՝ 3, 11, 12, 14-19, 21-25, 27, 28, 30, 31, 34, 37, 39, 42, 47-49 հասցեներ; 2-րդ փողոց՝ 2-4, 7, 9, 11, 15/1, 15/2, 16, 22, 28 հասցեներ; 3-րդ փողոց՝ 6, 12, 13, 15, 17, 18, 21, 23/1, 24/1, 24/2, 25, 29 հասցեներ; 4-րդ փողոց՝ 1, 2, 3, 5, 6, 27 հասցեներ; 5-րդ փողոց՝ 1, 3, 10, 14, 18 հասցեներ; 6-րդ փողոց՝ 2-6, 9, 10, 12, 16, 19, 20 հասցեներ; 7-րդ փողոց՝ 3-7, 21/2, 24/1, 26, 32 հասցեներ; 8-րդ փողոց՝ 5/2, 8, 9, 16 հասցեներ; 16-րդ փողոց՝ 2 հասցե,

13:00-14:00 Շահումյան թաղամաս 10, 12, 16 հասցեներ, Երկաթուղային թաղամաս 5, 6 հասցեներ,

13:00-15:00 Գորայք գյուղ,

14:00-15:20 Գորհայք գյուղ,

15:40-16:45 Ծղուկ գյուղ՝ Ներքին և Կենտրոնական թաղամասեր։

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:


Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ


Հայաստան


Օգոստոսի 10-ին՝ ժամը 14։42-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում այրվում են խոտածածկույթ և ծառեր։

ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մոտ 7000 քմ տարածքում այրվում են խոտածածկույթ, մոտ 30 խմ կուտակած հնամաշ անվադողեր․ ջերմահարվել են պտղատու ծառեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։46-ին։



Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է


Ոճ և դեմքեր


Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է։ Նա ոչ միայն մուտք է գործել ավելի քան 60 միլիոն դոլար գնահատվող տան տարածք, այլև այնտեղից վերցրել է Քարդաշյանին պատկանող մեքենան և այն վարել հարակից թաղամասում։ Տղամարդը ձերբակալվել է բնակարանային և ավտոմեքենայի գողության կասկածանքով։

Լոս Անջելեսի շրջանի շերիֆի վարչության սերժանտ Քրիս Սոնդերլունդը նշել է, որ միջադեպի հանգամանքները դեռ պարզվում են, իսկ հետաքննությունը նախնական փուլում է։ Դեպքի պահին Քարդաշյանն ու նրա երեխաները առանձնատանը չեն եղել։ Ընտանիքը վերջին ամիսներին բնակվում է մոտակայքում վարձակալած տանը, քանի որ աստղի առանձնատանը վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։



Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի


Հայաստան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 10-ի N 685-Ա որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ։

Որոշման համաձայն՝ Գալյանը ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ կլինի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկելիս։

Որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը։



Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի քաղաքներում և Սոտք, Ծովակ, Վարդենիկ, Կարճաղբյուր, Ծովինար, Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: