Siren-ի փոխարժեքն աճել է 150%-ով. Թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 17-ի դրությամբ

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 17-ի դրությամբ՝ ըստ Bloomberg-ի։

  • Bitcoin (BTC)`$74 697
  • Ethereum (ETH)` $2 320
  • Binance Coin (BNB)`$628

Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթներից վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել siren-ը (SIREN) ՝ + 150%:
Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել Monad-ը (MON)՝- 9%..

Փաշինյանը ի՞նչ է ասել, որ իրականություն է եղել. հերթով նայեք

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այ…

«Թրամփը կարող է լրացուցիչ փոխզիջումների գնալ՝ պատերազմն ավարտելու համար»․ #Politico

«Թրամփը կարող է լրացուցիչ փոխզիջումների գնալ՝ պատերազմն ավարտելու համար»․ #Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է լրացուցիչ փոխզիջումների գնալ՝ Իրանի հետ համաձայնագիր կնքելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ Թրամփի հայտարարությունը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին վկայում է այն մասին, որ նա «ցանկանում է ավարտել պատերազմը» Իրանի դեմ։ Politico-ի հաղորդմամբ՝ դեռ վերջերս Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը չի ներառվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի պայմանների մեջ՝ այդ հակամարտությունը անվանելով «առանձին բախում»։ Սակայն «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դրդելով դադարեցնել հարվածները՝ Թրամփը վերացրել է այն գործոնը, որը կարող էր խափանել Իրանի հետ գործարքը»։

«Կարծում եմ՝ նա կգնա այլ փոխզիջումների, քանի որ իսկապես ցանկանում է վերջ դնել դրան»,- լրատվամիջոցը մեջբերում է Պարսից ծոցի երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը: Հաշվի առնելով, որ Իսլամաբադում Իրանի հետ ուղիղ բանակցությունները որևէ առաջընթաց չեն ապահովել, Թրամփը «կարող է ավելի զիջող լինել Իրանի առնվազն որոշ պահանջների նկատմամբ»,- նշում է Politico-ն:

ԱՄՆ-ում գրանցվել են միջուկային հետազոտությունների հետ կապված գիտնականների մահեր եւ անհետացումներ. Fox News

Ութ գիտնականներ անհետ կորել կամ մահացել են չպարզված հանգամանքներում…

Վրաստանը «սխալների ուղղում» է կատարում

Վրաստանն ակտիվանում է արտաքին քաղաքական ճակատում, մասնավորապես՝ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ նախատեսվում են մ…

Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջը

Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները մեքենան հայտնաբերում են…

«Առաջարկում ենք առողջապահության ոլորտի խնդիրների շուրջ կազմակերպել հրապարակային քննարկում»․ Գևորգ Գրիգորյան

«Առաջարկում ենք առողջապահության ոլորտի խնդիրների շուրջ կազմակերպել հրապարակային քննարկում»․ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաց նամակ՝ Պետրոս Ղազարյանին․
     Հաշվի առնելով Ձեր կողﬕց կազմակերպվող հարցազրույցների և հաղորդուﬓերի հանրային կարևորությունն ու ազդեցությունը՝ ցանկանում ենք բարձրաձայնել առողջապահության ոլորտին առնչվող թեմաների ներկայացման ձևաչափի վերաբերյալ կարևոր դիտարկում։
     Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի հանրությանը ներկայացվող քննարկուﬓերը լինեն բազմակողմանի և հավասարակշռված։ Մասնավորապես՝ երբ խոսքը վերաբերում է առողջապահության ոլորտի խնդիրներին, կարևոր է, որ բացի Առողջապահության նախարարի կամ պետական պաշտոնական դիրքորոշուﬕց, ներկայացվեն նաև այլ մասնագիտական և անկախ կարծիքներ՝ ոլորտի փորձագետների, բժիշկների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Այդ մոտեցումը ոչ ﬕայն կբարձրացնի քննարկուﬓերի որակը, այլև կնպաստի հանրային վստահության ձևավորմանը և խնդիրների առավել ամբողջական ընկալմանը։ Առաջարկում ենք նաև քննարկել թեմատիկ բանավեճերի կազմակերպման հնարավորությունը, որտեղ տարբեր դիրքորոշուﬓեր ունեցող մասնագետներ կունենան հավասար հարթակ՝ ներկայացնելու իրենց տեսակետները։ Սա կարող է էապես նպաստել առողջ և կառուցողական հանրային դիսկուրսի զարգացմանը։
     Եթե իսկապես Հանրային Հեռուստաընկերությունը բաց է տարբեր կարծիքների համար և չեք խուսափում մասնագիտական բանավեճից, առաջարկում ենք առողջապահության ոլորտի խնդիրների շուրջ կազմակերպել հրապարակային քննարկում՝ Առողջապահության նախարարի մասնակցությամբ, ապահովելով նաև այլ մասնագիտական և անկախ տեսակետների ներկայացումը։ Սա կնպաստի հավասարակշռված և բազմակողմանի հանրային քննարկման ձևավորմանը»։