ԱՄՆ զինված ուժերը մայիսի 7-ին հետ են մղել Իրանի չհրահրված հարձակումները և ինքնապաշտպանության նպատակով հասցրել պատասխան հարվածներ, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի կառավարվող հրթիռներով ականակիրներն անցնում էին Հորմուզի նեղուցով դեպի Օմանի ծոց: Դրա մասին ասված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ:
Ըստ հրամանատարության հաղորդագրության՝ իրանական ուժերը բազմաթիվ հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և փոքր նավեր են արձակել ԱՄՆ ՌԾՈւ «Թրաքսթոն», «Ռաֆայել Պերալտա» և «Մեյսոն» ականակիրների ուղղությամբ, երբ դրանք հատում էին միջազգային ծովային միջանցքը: Ամերիկյան օբյեկտները չեն տուժել:
— U.S. Central Command (@CENTCOM) May 7, 2026
«ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) վերացրել է արտաքին սպառնալիքները և հարվածներ հասցրել ամերիկյան ուժերի վրա հարձակումների համար պատասխանատու իրանական ռազմական օբյեկտներին, որիոնց թվում՝ հրթիռների և անօդաչուների արձակման հրապարակներին, հրամանատարական կետերին, ինչպես նաև հետախուզության, դիտարկման և տեղազննման հանգույցներին: CENTCOM-ը չի ձգտում սրացման, սակայն պահպանում է մարտական պատրաստվածությունը՝ ամերիկյան ուժերը պաշտպանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ հարվածների հետևանքով ամերիկյան երեք ականակիր լքել է Հորմուզի նեղուցը: