Էկոլոգիական կոշիկ արտադրող  ընկերության բաժնետոմսերը աճել են ավելի քան 730%՝ AI ծրագրերի ֆոնին

Էկոլոգիական կոշիկ արտադրող Allbirds ընկերության բաժնետոմսերը կտրուկ աճել են՝ ավելի քան 730%-ով։

Ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է զարգացնել արհեստական բանականության համար նախատեսված ամպային ենթակառուցվածքներ, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել ներդրողների շրջանում։

Միաժամանակ հայտնի է դարձել, որ ընկերության ակտիվներն ու բրենդը կվաճառվեն American Exchange Group ընկերությանը՝ մոտ 39 միլիոն դոլարով։

Սա կտրուկ հակասում է նախկին գնահատականներին․ իր գագաթնակետին Allbirds-ը գնահատվում էր մոտ 4 միլիարդ դոլար։

Այս իրավիճակը շուկայում դիտարկվում է որպես հակասական՝

  • մի կողմից՝ բաժնետոմսերի կտրուկ աճ AI ուղղության շնորհիվ,
  • մյուս կողմից՝ բիզնեսի հիմնական ակտիվների համեմատաբար ցածր գնով վաճառք։

Վերջին շրջանում արհեստական բանականության ոլորտը դարձել է ներդրողների ուշադրության կենտրոնում, և նույնիսկ ոչ տեխնոլոգիական ընկերությունները փորձում են վերակողմնորոշվել դեպի AI՝ բարձրացնելու իրենց շուկայական արժեքը։ Սակայն նման քայլերը միշտ չէ, որ արտացոլում են ընկերության իրական ֆինանսական վիճակը։

Հացիկ գյուղում ավտոմեքենա է այրվել

Ապրիլի 17-ին, ժամը 05։18-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ գյուղի 6–րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:52-ին, մարվել՝ 06:10-ին: Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տուն։

Երթևեկությունը երկաթգծով վերականգնվել է

Ապրիլի 16-ին՝ ժամը 15:10-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի տարածքում, ջրագծի վթարի հետևանքով, երկաթգծի վրա մանր քարեր և հողազանգված են լցվել․ երկաթգծի հատվածը փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նովոսելցովո ջրագծի վթարի հետևանքով առաջացած ջրի հոսքից հարակից լանջից տեղի է ունեցել հողազանգվածի և քարաբեկորների սահք, ինչը փակել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի մոտ 30 գմ հատվածը։

Երկաթուղու աշխատակիցները փրկարարների օժանդակությամբ իրականացրել են հողազանգվածի մաքրման աշխատանքներ։

Երթևեկությունը երկաթգծով վերականգնվել է։

Ամերիկյան զենքի մատակարարումները Եվրոպային հետաձգվում են


Քաղաքականություն


ԱՄՆ-ը հետաձգում է Եվրոպային զենքի մատակարարումները Իրանում իրականացվող գործողության պատճառով, հայտնում է  Reuters-ը՝  հղում անելով աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնը արդեն տեղեկացրել է եվրոպական դաշնակիցներին պայմանագրերով սահմանված ժամկետների հնարավոր ուշացումների մասին, քանի որ ամերիկյան պաշարների սպառվում են։

Հաղորդվում է, որ մատակարարումների ժամանակացույցերի վերանայումը կազդի հատկապես Սկանդինավիան եւ Բալթյան տարածաշրջանի երկրների վրա։

Իրանում ռազմական գործողությունների սկսվելուց հետո աճել է զինամթերքի եւ ՀՕՊ համակարգերի հատկապես Patriot համալիրների համար նախատեսված հրթիռ-կալանիչների պահանջարկը։



Ամերիկյան զենքի մատակարարումները Եվրոպային հետաձգվում են


Քաղաքականություն


ԱՄՆ-ը հետաձգում է Եվրոպային զենքի մատակարարումները Իրանում իրականացվող գործողության պատճառով, հայտնում է  Reuters-ը՝  հղում անելով աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնը արդեն տեղեկացրել է եվրոպական դաշնակիցներին պայմանագրերով սահմանված ժամկետների հնարավոր ուշացումների մասին, քանի որ ամերիկյան պաշարների սպառվում են։

Հաղորդվում է, որ մատակարարումների ժամանակացույցերի վերանայումը կազդի հատկապես Սկանդինավիան եւ Բալթյան տարածաշրջանի երկրների վրա։

Իրանում ռազմական գործողությունների սկսվելուց հետո աճել է զինամթերքի եւ ՀՕՊ համակարգերի հատկապես Patriot համալիրների համար նախատեսված հրթիռ-կալանիչների պահանջարկը։



Թուրքիայում քամու և արևային էներգիայի մասբաժինը հասել է 33 տոկոսի

«Թուրքիայի էլեկտրամատակարարում» ընեկրության տվյալներով՝ երկրի ընդհանուր էլեկտրաէներգետիկ հզորությունը կազմել է 124 հազար 891 մեգավատ։ Վերջին տարիներին աճող էներգիայի պահանջարկի և ներմուծվող վառելիքի ծախսերի նվազեցման նպատակով ակտիվացել են հատկապես վերականգնվող էներգիայի ներդրումները։

Արևային էներգիայի հզորությունը մեկ տարվա ընթացքում աճել է ավելի քան 17 տոկոսով՝ հասնելով 26 հազար 339 մեգավատի, իսկ քամու էներգիան՝ շուրջ 14 տոկոսով՝ հասնելով մինչև 15 հազար 66 մեգավատ։ Այս զարգացումներով պայմանավորված՝ Թուրքիայում քամու և արևային էներգիայի մասնաբաժինը հասել է մարտի դրությամբ հասել է 33 տոկոսի:

ԵՄ ԱԳՆ ղեկավարները հաջորդ շաբաթ կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

Կալասը ապրիլի 16-ին հայտնել է, որ Եվրամիությունը մտադիր է քննարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը…

Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք

Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի դատական ակտին։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի (Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար) և նրան փոխկապակցված անձանց։

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հուլիսի 1-ին կայացված վճռով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն՝ ընդդեմ Կարապետ Մուրադի Գուլոյանի, Ռոզա Գագիկի Ծառուկյանի, երրորդ անձինք «Աբովյան սիթի» և «Բելգլաս» ՍՊԸ-ների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, բավարարել էր մասնակի։

Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատավճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության Կարապետ Մուրադի Գուլոյանից և Ռոզա Գագիկի Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի՝

Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի շուրջ 90%-ը.
     Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն՝ ամբողջությամբ.
     «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմս.
     2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը:

Վերոնշյալից բացի, Կարապետ Մուրադի Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաև՝

934.000 դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք.
     1.227.490.966 դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի ծագում, 2007-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
     58.120.147 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար»։

Եվրոպան ունի «մոտավորապես 6 շաբաթվա» ավիացիոն վառելիքի պաշարներ․ Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար

Եվրոպան ունի «մոտավորապես 6 շաբաթվա» ավիացիոն վառելիքի պաշարներ․ Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։

Պաշտոնյան զգուշացրել է, որ «շուտով» հնարավոր է լինեն չվերթների չեղարկումներ, եթե Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին նավթի մատակարարումների արգելափակումը շարունակվի։

Բիրոլը Հորմուզի նեղուցով նավթի, գազի և այլ կենսականորեն կարևոր պաշարների կրճատումների հետևանքներն անվանել է «ամենամեծ էներգետիկ ճգնաժամը, որին երբևէ բախվել ենք»։

«Հետևանքը կլինի բենզինի ավելի բարձր գներ, գազի ավելի բարձր գներ, էլեկտրաէներգիայի բարձր գներ»,- ասել է Բիրոլը։