«Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը խոստումներ է շռայլում». Տիգրան Աբրահամյան

«Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը խոստումներ է շռայլում». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում։
     Ի՞նչ եք արել այս ողջ ընթացքում. հայրենիք եք հանձնել, ձեր արկածախնդրությամբ հազարավոր զոհերի հանգեցրել, Հայաստանը նետել երրորդ աշխարհի երկրների շարքում։
     Սրա-նրա ձեռքի գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին։
     Ու դեռ խոսում են, ուրախ-զվարթ վազվզում․ դեռ չեն հասցրել ժողովրդի կյանքն ամբողջությամբ խորտակել»:

ՀՀ-ն TRIPP-ից կստանա միայն թուլացած սահմաններ, թուլացած ինքնիշխանություն և թուրք-ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու անկարողություն․ ANCA

ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը, որը հայ պատանդներին թողնում է ադրբեջանական կալանքի տակ, զրկում է Արցախի 150.000 փախստականներին վերադարձի իրավունքից և պարգևատրում է Ադրբեջանի ցեղասպան էթնիկ զտումները 99-ամյա տրանսպորտային միջանցքով ինքնիշխան հայկական տարածքով։ Սա խաղաղության ուղի չէ, այլ հայկական պետության ոչնչացման ծրագիր. նշվում է Կապիտոլիումի բլրին Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) կազմակերպած «Խաղաղություն՝ առանց արդարության Հարավային Կովկասում» խորագրով ճեպազրույցի ժամանակ։

Նշվում է, որ խաղաղության համաձայնագիրը, ինչպես այն ներկայում կազմված է, չի ներառում որևէ կետ, որը կպահանջեր հայ ռազմագերիների ազատ արձակումը կամայական կալանքից։ Այն չի պահանջի Ադրբեջանից պաշտպանել հազարամյակների պատմություն ունեցող հայկական քրիստոնեական ժառանգությունն Արցախում: Այն որևէ կերպ չի անդրադառնում 150․000 հայերի կարգավիճակին, որոնք հարկադրաբար լքել են իրենց տները։

«Սա երկու կողմերի միջև խաղաղության շուրջ բանակցություններ չեն։ Սա Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և Արևմուտքի համաձայնությամբ, Հայաստանին լիակատար և ամբողջական կապիտուլյացիայի ենթարկելու թելադրանք է։ Հայաստանին պարտադրվող ցանկացած խաղաղություն՝ առանց նրա ինքնիշխանության կամ կենսունակության վերաբերյալ որևէ աննշան մտահոգության, դատապարտված է ձախողման»,- նշել են մասնակիցները։

Ինչպես նշվում է, TRIPP-ը վատ մտածված նախագիծ է՝ հաջողության քիչ կամ ընդհանրապես ոչ մի շանսով։ Եվ նույնիսկ եթե այն հաջողվի, Հայաստանը և հայերը դրանից ոչ մի օգուտ չեն տեսնի՝ միայն թուլացած սահմաններ, թուլացած ինքնիշխանություն և թուրքական ու ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու անկարողություն։

Ճեպազրույցի կազմակերպիչներն ընդգծել են, որ ադրբեջանական զորքերի շարունակական ներկայությունն ինքնիշխան հայկական տարածքում շատ հստակ ազդանշան է, որ Բաքուն որևէ կերպ պարտավորված չի համարում իրեն պահպանելու Հայաստանի հետ որևէ համաձայնագիր։ Նրանց ներկայությունը հստակ և առկա վտանգ է Հայաստանի համար։

 

«Մեր թիմակիցներից 6 հոգու նկատմամբ տնային կալանք է կիրառվել». Գոհար Մելոյան (տեսանյութ)

«Մեր թիմակիցներից 6 հոգու նկատմամբ տնային կալանք է կիրառվել». Գոհար Մելոյան

«Մեր թիմակիցներից 7-ի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել: Կալանքի կիրառման 7 միջնորդություններից 6-ի պարագայում տնային կալանք է կիրառվել, մեկի պրագայում միջնորդությունը մերժվել է»,-ֆեյսբուքյան եթերով հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

«Հրապարակ»․ Զբոսաշրջիկները չեն կարողանում ավտոբուս նստել ու վճարել


Հայաստան այցելող զբոսաշրջիկները չեն կարողանում օգտվել հանրային տրանսպորտից: Ինչպես հայտնի է, մեր հանրային տրանսպորտում տեղադրված սարքերը ոչ մի վճարային համակ…

«Սա Իրանի երկրորդ հաղթանակն է»․ Հենրիխ Դանիելյան

«Սա Իրանի երկրորդ հաղթանակն է»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ռազմական գործողությունների ընթացքում ձևավորված էական առավելությունը Իրանի օգտին ստեղծեց նոր իրողություն, որի պայմաններում հրադադարի հաստատումը դարձավ օբյեկտիվորեն անխուսափելի։ Սա վկայում է ոչ միայն իրավիճակային հաջողության, այլև ռազմավարական հաշվարկի արդյունավետության մասին։
     Հետագա փուլում Թեհրանը կարողացավ այդ արդյունքը համակարգված կերպով տեղափոխել դիվանագիտական հարթակ՝ հասնելով իր առաջնային պահանջի քաղաքական ամրագրմանը՝ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցմանը։
     Արդյունքում ձևավորվեց երկակի ձեռքբերում․
     ռազմական առավելությունը վերափոխվեց ինստիտուցիոնալացված քաղաքական արդյունքի, ինչը էապես ուժեղացնում է Իրանի դիրքերն ու ազդեցությունը տարածաշրջանային ուժային բալանսում։
     Ըստ էության, սա Իրանի երկրորդ հաղթանակն է՝ արդեն դիվանագիտական դաշտում»։

Սրա-նրա ձեռքին գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին․ պատգամավոր

Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում․ գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ի՞նչ եք արել այս ամբողջ ընթացքում. հայրենիք եք հանձնել, ձեր արկածախնդրությամբ հազարավոր զոհերի հանգեցրել, Հայաստանը նետել երրորդ աշխարհի երկրների շարքում։

Սրա-նրա ձեռքին գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին։
Ու դեռ խոսում են, ուրախ-զվարթ վազվզում․ դեռ չեն հասցրել ժողովրդի կյանքն ամբողջությամբ խորտակել»։