
Վերջին փոդքաստում Ռոբերտ Քոչարյանը հպանցիկ ասաց, որ հանդիպել է ՌԴ նախագահի հետ, սակայն չմանրամասնեց։ Մեր տեղեկություններով՝ զրույցն ավելի շատ բողոքի եւ պատաս…
Month: April 2026
«Հրապարակ»․ Առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգը չի ֆինանսավորվի համաֆինանսավորմա՞մբ

Վերջին օրերին ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ հիվանդանոցներում եւ պոլիկլինիկաներում իրենց զգուշացնում են, թե առողջապահության պարտադիր ապահովագրության…
«Հրապարակ»․ Պարգևատրվում են բռնարարները

«Հրապարակ»․ Պարգևատրվում են բռնարարները
«Իրավունք». Ինչ է հորդորել Աննա Հակոբյանը մտերիմներին
«Հրապարակ»․ Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում

Չնայած արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ղեկավար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչեւ հ…
«Ժողովուրդ». Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում
Էվոլյուցիան շարունակվում է. Ինչո՞ւ են մարդկանց մեջ ավելի շատանում կարմրահերները և ավելի քչանում ճաղատները
Իսրայելը կրկին խախտել է Լիբանանի հետ հրադադարի ռեժիմը
Իսրայելական հրետանին կրակ է բացել Լիբանանի հարավում գտնվող Բեյթ աս Սիադ բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Լիբանանի NNA ազգային գործակալությունը:
«Թշնամու հրետանին 155 միլիմետրանոց տրամաչափի երկու արկ է արձակել Ալ Բայադից ոչ հեռու գտնվող Բեյթ աս Սիադ բնակավայրի ուղղությամբ, ինչը հրադադարի ռեժիմի հերթական խախտումն է», – ասվում է հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ Իսրայելը և «Հզբոլլահ» շարժումը հաստատել են 10 օրով հրադադար են հաստատել, որն ուժի մեջ է մտել ապրիլի 17-ին՝ ժամը 00:00-ին:
Այսօր ականատես եղանք ոստիկանության բիրտ ուժի գործադրմանը խաղաղ ցուցարարների նկատմամբ, որն արդեն դարձել է իշխանության համար սովորական վարքագիծ
Այսօր հերթական անգամ ականատես եղանք ոստիկանության բիրտ ուժի գործադրմանը խաղաղ ցուցարարների նկատմամբ, որն արդեն դարձել է իշխանության համար սովորական վարքագիծ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Այդ ամենը ուղեկցվում է առանձին քաղաքացիների նկատմամբ հստակ վայրագություններով, որի հետևանքով բերման են ենթարկում արնաշաղաղ ցուցարարների՝ բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն, այդ թվում՝ Վաղինակ Ղազարյանին, ում ճանաչում եմ որպես զուսպ և հավասարակշիռ մարդ։
Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը և հորդորում՝ իշխանություններին ծառայելու փոխարեն հիշել օրենսդրորեն ամրագրված իրենց առաքելությունը և չմոռանալ առաջին հերթին հայ մարդ մնալու մասին»,- գրել է նա։
Տեսանյութ:
Պատերազմի կոչեր Փաշինյանն է անում. թող նրա հայտարարություններն արգելեն
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն Oragir.News-ի խնդրանքով՝ անդրադարձել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որոնցով նախատեսվում է արգելել հեռուստատեսությամբ և ռադիոյով պատերազմի քարոզչությունը։
Նրա գնահատմամբ՝ ընդունված փոփոխությունները կարող են լուրջ վտանգներ պարունակել և կիրառվել որպես ճնշման գործիք։
«Ես նախ և առաջ նշեմ, որ այդ փոփոխություններն արգելքներ են իրենցից ներկայացնում։ Դա միշտ նշանակում է, որ իշխանությունները կիրառում են ավելի կոշտ չափանիշներ։ Եվ այն, որ այս ամենը տեղի է ունենում ընտրություններից ուղղակի մի քանի ամիս առաջ, նշանակում է, որ սա մարդկանց նկատմամբ ռեպրեսիաների շարունակություն է»,- ասաց Ալավերդյանը։
Ալավերդյանը նաև բարձրացրեց օրենքի կիրառման սուբյեկտիվության հարցը։
«Շատ կարևոր հարց կա՝ ո՞վ է որոշելու, թե ինչն է որակվելու պատերազմի քարոզչություն։ Ո՞վ է որոշելու՝ որն է քարոզչություն, որն՝ ոչ, եթե այդ որոշումները կայացնող մարմինները կախված են իշխանությունից։ Մենք արդեն գիտենք, որ նույնիսկ այն մարմինները, որոնք համարվում են անկախ, հլու-հնազանդ կատարում են գործող իշխանության հրահանգները»,- ընդգծեց նա։
Նրա կարծիքով՝ փոփոխությունները կարող են նաև արտաքին քաղաքական համատեքստ ունենալ։
«Սա կարող է կապված լինել արտաքին կենտրոնների ազդեցության հետ։ Օրինակ՝ Եվրամիության կողմից տրված խորհուրդների շրջանակում, որտեղ խոսվում է «հիբրիդային պատերազմի» կանխման մասին»,- ասաց Ալավերդյանը։
Նա միաժամանակ կարծիք հայտնեց, որ օրենքը չի կիրառվելու հավասարաչափ։
«Ես ուրախ կլինեի, եթե օբյեկտիվ գնահատականներ հնչեին, բայց մենք գիտենք, որ դա ուղղվելու է այն կողմերի դեմ, որոնք համաձայն չեն գործող վարչակազմի քաղաքականության հետ»,- ասաց նա։
Ալավերդյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններին՝ դրանք դիտարկելով որպես պատերազմի անուղղակի քարոզչություն։
«Եթե լիներ օբյեկտիվ մոտեցում, առաջին հերթին պետք է գնահատական տրվեր հենց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որտեղ հնչում է միտքը, որ «եթե մեզ չընտրեք, պատերազմ կլինի»։ Սա կարելի է դիտարկել որպես անուղղակի պատերազմի քարոզչություն, որովհետև դա սպառնալիք է քաղաքացիներին»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 16-ին օրենսդրական փոփոխություններ է ընդունել, որոնցով նախատեսվում է արգելել հեռուստատեսությամբ և ռադիոյով պատերազմի քարոզչությունը։ Կառավարությունը նաև հավանություն է տվել փոփոխություններին, ըստ որոնց՝ օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կարող է սահմանափակվել օրենքով։