Կամային հաղթանակ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ


Սպորտ


Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ գերլարված խաղում կամային հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ (4-3):

Հանդիպման առաջին խաղակեսն աչքի ընկավ անհավանական արդյունավետությամբ: Հաշիվն արդեն 1-ին րոպեին բացեց մադրիդցիների կիսապաշտպան Արդա Գյուլերը: Դաշտի տերերից Ալեքսանդր Պավլովիչը վերականգնեց հավասարակշռությունը, սակայն 29-րդ րոպեին Գյուլերը դուբլ ձևակերպեց: Դրանից հետո տանտերերը կրկին արագ արձագանքեցին. 38-րդ րոպեին աչքի ընկավ Հարի Քեյնը: Այնուամենայնիվ, 42-րդ րոպեին Կիլիան Մբապեն այս խաղում երրորդ անգամ առաջ մղեց «Ռեալին», և թիմերն ընդմիջման գնացին 2-3 հաշվով:

 

Երկրորդ խաղակեսի վերջնամասում իրադարձությունները զարգացան ֆանտաստիկ սցենարով: 86-րդ րոպեին մադրիդցիների կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից: «Բավարիան» անմիջապես օգտվեց թվային առավելությունից. 89-րդ րոպեին Լուիս Դիասը հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը: Իսկ արդեն ավելացված ժամանակում՝ 90+4-րդ րոպեին, Մայքլ Օլիսեն դրեց այս խելահեղ հանդիպման վերջակետը՝ հաղթանակ պարգևելով տանտերերին (4-3)։

Այսպիսով, դիմակայության երկու խաղերի արդյունքում մյունխենյան գրանդը ընդհանուր 6-4 հաշվով առավելության հասավ մադրիդցիների նկատմամբ և նվաճեց մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։

Կիսաեզրափակիչում «Բավարիան» ուժերը կչափի գործող գավաթակիր ՊՍԺ-ի հետ։ Թիմերի միջև առաջին խաղը կկայանա ապրիլի 28-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ մայիսի 6-ին։





«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)

«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում։

Իր խոսում ԱԺ նախագահը ասել է․
     «Տիկի՛ն նախագահող,
     Ձե՛րդ գերազանցություններ,
     Հարգելի՛ գործընկերներ,
     Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
     Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Թուրքիայի հրավերը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից հանդես գալ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում: Կցանկանայի նշել, որ քննարկվող՝ «Հույսի սերմանում, խաղաղության ապահովում եւ արդարության երաշխավորում ապագա սերունդների համար» թեմայի կարեւորությունը դժվար է գերագնահատել: Թույլ տվեք ասել մի ակնհայտ ճշմարտություն. ծաղկող ներկան եւ ապագան կառուցվում են հույսի, խաղաղության եւ արդարության հիմքերի վրա:
     Հայաստանի դեպքում հենց այս գաղափարն է ձեւավորում մեր քաղաքականությունը եւ ուղղորդում մեր գործողությունները: Մենք ձգտում ենք այնպիսի ապագայի, որտեղ բոլորը կունենան սոցիալական եւ տնտեսական բարեկեցության հավասար հնարավորություններ:
     Բայց ո՞վ է պարզապես երազում ավելի լավ ապագայի մասին եւ ո՞վ է իրականում այն կերտում: Ապագա սերունդները չեն կարող կառուցել այն աշխարհը, որը ժառանգելու են: Լավագույն դեպքում նրանք կարող են միայն վստահել մեզ, որ մենք խոհեմորեն գործենք իրենց անունից:
     Հույսը պահպանում է արդարության հանդեպ մեր ձգտումը եւ վստահելու կարողությունը: Մեր այսօրվա գործողությունները պետք է ծառայեն այդ վստահության կառուցմանը: Գալիք սերունդները պետք է հավատան, որ խաղաղությունը, որը մենք այսօր կառուցում ենք, տեւական է:

Չսխալվեք. մեր աշխարհի ճեղքերը խոր ու լուրջ են: Մենք խորապես մտահոգված ենք Իրանում ստեղծված իրավիճակով, եւ իմ աղոթքներն ուղղված են Իրանի ժողովրդին: Լիբանանի ճգնաժամը եւս չի կարելի անտեսել: Անշուշտ, մեր առջեւ ծառացած փորձությունը ծանր է: Սակայն ո՞վ, եթե ոչ մենք, ունենք ուժ եւ բարոյական պարտավորություն՝ բուժելու մեր աշխարհը:

Հայաստանը լիովին ընդունում է իր այդ պատասխանատվությունը:

2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում: Սա, իրապես, մեծագույն նվաճում է: Սակայն մեր տեսլականն ավելի լայն է: Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում: Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ:
     Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ձեւավորման նոր դարաշրջան է սկսվել: Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը եւ տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը:
     «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացումը եւս մեկ կարեւոր հանգրվան է: Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը եւ ընդլայնելու միջազգային առեւտրային ուղիները:
     Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասության սկզբունքների վրա՝ ԹՐԻՓՓ-ն ունի Հարավայի Կովկասում եւ դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը եւ բարգավաճումը խթանելու ներուժ:
     Կարգավորման հուսադրող նշաններն անհերքելի են: Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտուրը սկսել է ձեւավորվել: Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական եւ գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից: Սրանք խաղաղության արդյունքներն են՝ շոշափելի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին:
     Միեւնույն ժամանակ, դեռեւս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն:

Հարգելի՛ գործընկերներ,

Հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է, եւ ապագա սերունդների բարօրության համար մենք դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով: Եվ ովքե՞ր են հաջորդ սերունդները: Նրանք մեր երեխաներն ու թոռներն են: Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց՝ թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն»։

Ովքեր են իրականում եղել «Երեք հրացանակիր» Աթոսը, Պորտոսն ու Արամիսը


1844 թվականին հրատարակված «Երեք հրացանակիրները» վեպը կարելի է համարել Ալեքսանդր Դյումայի գլուխգործոցներից մեկը։ Իսկ վեպի հերոսներից Աթոսը, Պորտոսն ու Արամիսը…

«Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ։ Վաղը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարան».


«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում համակիրներին վաղը, ժամը՝ 14:30-ին, լինել Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին…

Հերթական վանդալիզմը․ Բաքուն հիմնահատակ ավերել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին

Ադրբեջանը քանդել է Ստեփանակերտի Հեքիմյան փողոցում գտնվող սուրբ Հակոբ եկեղեցին․ ահազանգում է Monument Watch-ը։

«Դատելով տարածված լուսանկարից՝ քանդվել է ոչ միայն եկեղեցին, այլ նաև հողին է հավասարեցվել եկեղեցու ամբողջ շրջակա տարածքը։ Սա նշանակում է, որ ոչնչացվել են նաև եկեղեցու տարածքում գտնվող խաչքարերը և կոթողները: Հատկապես աչքի էր ընկնում քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի կերտած խաչքարը։

Եկեղեցու ավերմանը «արձագանքել» են ադրբեջանական լրատվականները, որոնք եկեղեցին որակել են որպես «անօրինական և ապամոնտաժմանը ենթակա»։

Նշենք, որ Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել էր 2007 թվականին»,- ասված է հայտարարության մեջ:

100 եվրոյով տոմս գնած տղամարդը շահել է Պիկասոյի 1 մլն արժողությամբ կտավ


Մշակույթ


Ինժեներ Արի Հոդարան բարեգործական վիճակախաղում շահել է Պաբլո Պիկասոյի՝ ավելի քան 1 միլիոն եվրո արժողությամբ բնօրինակ կտավ։ Նա հաղթանակի մասին իմացել է, երբ Christie’s աճուրդի տունը Փարիզ-ից տեսազանգ է կատարել։

Սկզբում տղամարդը չի հավատացել և հարցրել է՝ արդյոք դա կատակ չէ։ Վիճակախաղի շրջանակում վաճառվել է ավելի քան 120,000 տոմս՝ յուրաքանչյուրը 100 եվրոյով, ինչի արդյունքում հավաքվել է շուրջ 11 մլն եվրո՝ Ալցհայմերի հիվանդությունի հետազոտության համար։

Հաղթող նկարը «Tête de Femme» («Կնոջ գլուխ») աշխատանքն է, որտեղ պատկերված է նկարչի մուսան՝ Դորա Մաարը։ Հոդարան նշել է, որ տոմսը գնել է պատահաբար և չէր սպասում հաղթել, սակայն շատ ուրախ է արդյունքից։ Վիճակախաղը կազմակերպվել է Պիկասոյի ընտանիքի աջակցությամբ, և հավաքված գումարի մի մասը փոխանցվելու է Opera Gallery-ին, իսկ մնացածը՝ Ալցհայմերի հետազոտական հիմնադրամին։



«Էմիրեյթս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ հաշվով


Սպորտ


Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց Լիսաբոնի «Սպորտինգին»: «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:

Թիմերի միջև կայացած առաջին խաղում լոնդոնյան ակումբը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել: Այսպիսով, երկու խաղերի ընդհանուր 1-0 արդյունքի շնորհիվ Միկել Արտետայի գլխավորած թիմը պահպանեց առավելությունը և նվաճեց մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչում «զինագործները» ուժերը կչափեն Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 5-ին:




«Էմիրեյթս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ հաշվով


Սպորտ


Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց Լիսաբոնի «Սպորտինգին»: «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:

Թիմերի միջև կայացած առաջին խաղում լոնդոնյան ակումբը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել: Այսպիսով, երկու խաղերի ընդհանուր 1-0 արդյունքի շնորհիվ Միկել Արտետայի գլխավորած թիմը պահպանեց առավելությունը և նվաճեց մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչում «զինագործները» ուժերը կչափեն Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 5-ին:




Ավարտվել է շախմատի հավակնորդների մրցաշարը

Կիպրոսի Պեյա քաղաքում ավարտվել է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարը։

Տղամարդկանց մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ շախմատիստ Ջավոխիր Սինդարովը, իսկ կանանց մրցաշարում հաղթող է դարձել հնդիկ շախմատիստուհի Ռամեշբաբու Վայշալին:

Ջավոխիր Սինդարովը հնարավորություն է ստացել այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցել գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ, իսկ Ռամեշբաբու Վայշալին՝ կանանց գործող չեմպիոն Ցզյու Վենցզյունի հետ:

Տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ աղյուսակ.
Ջավոխիր Սինդարով՝ 10 միավոր
Անիշ Գիրի՝ 8.5 միավոր
Ֆաբիանո Կարուանա՝ 7.5 միավոր
Վեյ Ի՝ 7 միավոր
Հիկարու Նակամուրա՝ 6.5 միավոր
Մաթիաս Բլյուբաում՝ 6 միավոր
Ռամեշբաբու Պրագնանանդհա՝ 6 միավոր
Անդրեյ Եսիպենկո՝ 4.5 միավոր

Կանանց մրցաշարի եզրափակիչ աղյուսակ.
Ռամեշբաբու Վայշալի՝ 8.5 միավոր
Բիբիսարա Ասաուբաևա՝ 8 միավոր
Չժու Ջիներ՝ 7.5 միավոր
Ալեքսանդրա Գորյաչկինա՝ 7.5 միավոր
Աննա Մուզիչուկ՝ 7 միավոր
Եկատերինա Լահնո՝ 6.5 միավոր
Թան Չժունյի՝ 5.5 միավոր
Դիվյա Դեշմուխ՝ 5.5 միավոր