Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում. ԱԺ նախագահ
Ապրիլի 18-ին ժամը 13:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի Ժանսեմի անունը կրող պատկերասրահում տեղի է ունենալու «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ժամանակավոր ցուցադրության բացումը, որը համակարգել և համադրել են աշակերտական երեք խմբեր՝ ՀՑԹԻ աշխատակիցների մենթորությամբ. տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։
«Այդ օրը նրանք ցուցահանդես-վաճառքի կհանեն նաև իրենց ձեռագործ աշխատանքները՝ տիկնիկներ, գոտիներ ու վերամշակված թղթեր, որ պատրաստել են «Հավաքական հիշողություն. երիտասարդների ներգրավումը համակարգողական (կուրատորական) գործունեության մեջ» (COREM) ծրագրի շրջանակում անցկացված գործնական պարապմունքի ընթացքում: Ծրագիրը, որի նպատակն է դեռահասներին ակտիվորեն ներգրավել 20-րդ դարի ցեղասպանությունների դասավանդման և դրանց մասին հիշողության պահպանման մեջ, մեկնարկել է 2025 թ. սեպտեմբերին՝ Իսպանիայի Պոմպեու Ֆաբրա համալսարանի և ՀՑԹԻ համագործակցությամբ:
Մասնակից 27 աշակերտները՝ Երևանի չորս դպրոցներից (Արգիշտի Առաջին արքայի անվան հ. 61 հիմնական դպրոց, Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոց, Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոց, Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոց, ևս երկու համակարգող աշակերտ «Արալեզ» ՀԿ-ից), ծրագրի մեկնարկի օրը լսել են «Հայ երեխաների բռնի ձուլումը ցեղասպանության ընթացքում» դասախոսությունը, իսկ վերջին օրը՝ ապրիլի 24-ին, կմասնակցեն ամփոփիչ առցանց հանդիպման ծրագրի մյուս մասնակից երկրների՝ Լեհաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի մասնակից երեխաների հետ»,- ասված է հաղորդագրությունում:
Հաճախ գրասենյակային աշխատողները սեփական անհանգստությունը, գլխացավն ու մշտական հոգնածությունը վերագրում են սթրեսին կամ ծանրաբեռնվածությանը, սակայն իրականում պատճառը կարող է լինել բուն շինությունը։ Ինչպես հաղորդում է New York Post-ը, մասնագետներն առանձնացնում են հատուկ վիճակ, որը հայտնի է որպես «հիվանդ շենքի» համախտանիշ։ Սա յուրօրինակ «ալերգիա» է գրասենյակային միջավայրի նկատմամբ, որտեղ մարդու առողջական վիճակը վատթարանում է հենց կոնկրետ տարածքում գտնվելիս։
Այս երևույթի հիմքում ընկած են միանգամայն տեսանելի և շոշափելի գործոններ։ Վատ օդափոխությունը, կուտակված փոշին, անտեսանելի բորբոսը կամ մաքրող միջոցների մեջ պարունակվող սուր քիմիկատները կարող են առաջացնել օրգանիզմի բուռն հակազդեցություն։ Հիմնական ախտանշանների թվում են աչքերի գրգռվածությունը, հազը, ընդհանուր թուլությունն ու գլխապտույտը, որոնք սովորաբար անհետանում են աշխատանքային օրվա ավարտից հետո։
Առողջական խնդիրներից խուսափելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախ օդափոխել աշխատասենյակը և ժամանակ գտնել մաքուր օդին զբոսնելու համար։ Եթե ինքնազգացողությունը շարունակում է մնալ վատ, ապա լավագույն լուծումը տարածքը լքելն ու տանը հանգստանալն է, քանի որ օրգանիզմի նման ազդակները չի կարելի անտեսել կամ համարել սովորական «ինքնաներշնչանք»։
Հունգարիայի վարչապետի նստավայրը Բուդապեշտում նոր կառավարության օրոք, որը կձևավորի «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, կտեղափոխվի երկրի խորհրդարանի հարևանությամբ գտնվող կառավարական շենքերից մեկը, Դանուբի մի ափից մյուսը՝ Բուդայից Պեշտ:
«Կառավարությունը լքում է ամրոցներն ու պալատները։ «Տիսայի» կառավարության օրոք վարչապետի գրասենյակը կգտնվի ոչ թե Կարմելիտի պալատում, այլ խորհրդարանի մոտ գտնվող նախարարության շենքում»,- գրել է Մադյարը Ֆեյսբուքում։
Կարմելիտի վանքը կառուցվել է XVIII դարում Ամրոցի թաղամասում, 2019 թվականից այն Հունգարիայի վարչապետ Օրբանի պաշտոնական նստավայրն է։ Օրբանի հակառակորդների համար այն ինքնասիրահարված, փառասեր իշխանության խորհրդանիշ է:
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաև այլ երկրների գործընկերների հետ:
«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 16-ին՝ Մեղրու մանկապարտեզին հարող տարածքում կազմակերպված խորհրդանշական ծառատունկով․ հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
«Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի խոսքով՝ արվում է հնարավորը՝ քաղաքը բարեկարգ ու գեղեցիկ պահելու համար՝ զբոսաշրջիկներին գրավելու նպատակով. «Հասկանում ենք, որ այս միջոցառումներից հետո Մեղրին կդառնա ավելի ճանաչելի ոչ միայն ԱՊՀ տարածաշրջանում, այլև այլ երկրներում։ Մարդիկ կճանաչեն Մեղրին, և զբոսաշրջիկներն ավելի հաճախ կայցելեն այստեղ։ Իսկ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր զբոսաշրջիկ Մեղրիում իրեն զգա հարմարավետ միջավայրում և վերադառնալով իր երկիր՝ նաև ուրիշներին խորհուրդ տա այցելել Մեղրի»։
Ծառատունկից հետո ԱՊՀ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչները, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի ուղեկցությամբ, այցելել են Մեղրու պատմամշակութային վայրեր: Առաջին կանգառը Մեղրու փոքր թաղի Սուրբ Հովհաննես (Սուրբ Սարգիս) միջնադարյան եկեղեցին էր: 16-րդ դարի բացառիկ հոգևոր կառույցը հարուստ է հայկական որմնակամարներով և մանրանկարչությամբ: Հյուրերն այցելել են նաև Խաչաց տուն, որը Մեղրիում պահպանված ամենահին բնակելի տունն է և ծառայում է որպես մշակութային ժամանց վայր և հյուրատուն-թանգարան: Հաջորդաբար նրանք այցելել են Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի 17-րդ դարի կամուրջ:
ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի բացման միջոցառումներն անցկացվում են ապրիլի 16-17-ը։ Ծրագիրը ներառում է մի շարք մշակութային միջոցառումներ՝ ART Expo ցուցահանդես, որտեղ անդամ երկրները կներկայացնեն իրենց ազգային մշակույթը, գալա համերգ՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ, գիշերային դիսկոտեկ՝ հայ հայտնի դիջեյների մասնակցությամբ, ինչպես նաև այցելություններ Մեղրու պատմամշակութային հաստատություններ։
ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագիրը գործում է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հովանու ներքո՝ 2011 թվականից։ Մեղրին հայկական երրորդ քաղաքն է, որին շնորհվել է այս պատվավոր կարգավիճակը․ Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է ճանաչվել 2013 թվականին, իսկ Գորիսը՝ 2018 թվականին»,- ասված է հաղորդագրությունում։
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային սպառնացել է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի բոլոր նավերը, որոնք գտնվում են Հորմուզի նեղուցի մոտակայքում՝ ամերիկյան շրջափակման շրջանակներում՝ հաղորդում Է CNN հեռուստաալիքը:
Խորհրդականը զգուշացրել է, որ ամերիկյան ռազմանավերը գտնվում են իրանական բալիստիկ հրթիռների հասանելիության գոտում։ «Ամերիկյան ռազմածովային ուժերն այժմ գտնվում են մեր հրթիռային կայանքների նշանառության տակ, և դրանք բոլորը կխորտակենք, թույլ չենք տա, որ դրանցից որևէ մեկը փախչի»,- ասել է նա։
«Ամենայն հավանականությամբ, մեր եղբայրները տեղաշարժել են կայանքները, և հիմա դրանք թիրախավորում են ավիակիր «Աբրահամ Լինքոլնը» և բոլոր ամերիկյան ռազմանավերը»,- նշել է Ռեզային։