Այսօր մեքենայում մահացած հայտնաբերվածը հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանն էր

Այսօր մեքենայում մահացած հայտնաբերվածը հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանն էր

Կյանքից հեռացել է Գևորգ Կալոշյանը։ Նրա մոտ սրտի կանգ է գրանցվել:

Գևորգ Կալոշյանը վերջին ժամանակներում հայ-թուրքական գրեթե բոլորի հանդիպումների հայկական կողմի թարգանիչն է եղել: Նա նախօրեին ներկա է եղել նաև Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման աշխատանքային խմբի հանդիպմանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում դռան թակոցներին։ Փրկարարները կոտրել են ավտոմեքենայի ապակին, ապա ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի մարմինը։ Արձանագրվել է վարորդի մահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *