Մեքենայի ԱԲ սարք, որը զգում է վարորդի տրամադրությունը

Ավտոաշխարհում իրական տեխնոլոգիական հեղափոխություն է. ներկայացվել է Smart AI Aroma համակարգը, որը սովորական հոտավետիչից վերածվել է վարորդի օգնականի։

Ի տարբերություն սովորական միջոցների, այս սարքը USB-միացման և ներկառուցված AI սենսորների միջոցով անրաժեշտ պահի վերլուծում է մեքենայի մթնոլորտն ու վարորդի վիճակը։

Սարքը հասկանում է վարորդի սթրեսի մակարդակը։ Լարվածության դեպքում այն ավտոմատ արձակում է հանգստացնող բույրեր՝ լավանդա, սանդալ, որոնք բնականորեն իջեցնում են զարկերակը։ Եթե համակարգը ֆիքսում է հոգնածություն կամ քնկոտություն, այն ակտիվացնում է «Turbo Refresh» ռեժիմը՝ թարմ սուրճի և անանուխի կոնցենտրացված բույրով սթափեցնելով վարորդին։

Բույրին զուգահեռ փոխվում է սարքի լուսավորությունը՝ ստեղծելով թերապևտիկ միջավայր (կապույտ՝ հանգստության, կանաչ՝ կենտրոնացման համար)։ Փորձագետները նշում են, որ սա ոչ միայն հարմարավետություն է, այլև անվտանգության նոր մակարդակ։

Այն կանխում է քունը ղեկին և նվազեցնում ագրեսիվ վարքը երթևեկության ժամանակ։ Մեկ լիցքավորումը բավականացնում է ամիսներ շարունակ, քանի որ ԱԲ սարքը բույրը օգտագործում է միայն խիստ անհրաժեշտ պահերին։

«Սա ձեր մեքենայի անձնական հոգեբանն է»,– ասվում է սարքի նկարագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *