Նորվեգիայի դեսպանն այցելել է Հայաստանի ԿԸՀ. Նա հետաքրքրվել է ԱԺ ընտրությունների նախապատրաստման ընթացքով

ԿԸՀ-ն և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման Ծրագիրը դեռևս նախորդ…

Նորվեգիայի դեսպանն այցելել է Հայաստանի ԿԸՀ. Նա հետաքրքրվել է ԱԺ ընտրությունների նախապատրաստման ընթացքով

ԿԸՀ-ն և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման Ծրագիրը դեռևս նախորդ…

Թուրքիան պայման է դրել այս իշխանության առաջ. Աստված չանի՛, որ հաղթեն. Հայկ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիան պայման է դրել այս իշխանության առաջ. Աստված չանի՛, որ հաղթեն. Հայկ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Պաշտպանելու եմ էն մարդկանց, ովքեր ուզելու են ավելի մրցունակ լինել՝ թեկուզ Ադրբեջանի տարածքով»․ Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Պաշտպանելու եմ էն մարդկանց, ովքեր ուզելու են ավելի մրցունակ լինել՝ թեկուզ Ադրբեջանի տարածքով»․ Խաչատուր Սուքիասյան

«Ձեր ընտանեկան բիզնեսները դիտարկո՞ւմ են Ադրբեջանի տարածքով որևէ բան արտահանել, թե՞ ոչ»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ դիմելով պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին՝ հարցրեց լրագրողը։ «Եթե գնային քաղաքականությունը լավ լինի, ցանկացած ընտանիք կուզենա, որ ինքն ավելի մրցունակ լինի։ Պաշտպանելու եմ էն մարդկանց, ովքեր ուզենալու են ավելի մրցունակ լինել՝ թեկուզ Ադրբեջանի տարածքով»,- ասաց պաշտոնյան։

ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ ՔՊ-ականները, վստահաբար, մեկ կենտրոնից ստացած հրահանգով կատաղի արշավ իրականացրին նախորդ օրը բերման ենթարկված «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու կանանց դեմ, որպեսզի հնարավորինս վարկաբեկեն նրանց եւ Սամվել Կարապետյանի հիմնադրած ուժը ներկայացնեն իբրեւ ընտրակաշառք բաժանող։ Լայվեր ու գրառումներ էին անում, ԱԺ ամբիոնից հայտարարություններ հնչեցնում։

Եվ չնայած ընդդիմադիր կանանց փաստաբանները հայտարարում են, որ շինծու վարույթ է, սակայն տեղեկություններ կան, որ իշխանությունը միտումնավոր նման աղմուկ բարձրացրեց եւ առաջիկայում էլ պատրաստվում է կրկնել դա, որ կարողանա հիմքեր ստեղծել «Ուժեղ Հայաստանին» չգրանցելու համար։

Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածն արգելում է նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին… խոստանալ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել-խոստանալ ծառայություններ։ Ընտրական օրենսգիրքը հստակ ընթացակարգ է սահմանել, որ ընտրակաշառքի մասին հաղորդումների դեպքում ԿԸՀ-ն կարող է դիմել դատարան՝ տվյալ կուսակցության գրանցումը մերժելու համար։

Ուստի որոշել են աղմուկն ապահովել, որ Փաշինյանի կամակատար Վահագն Հովակիմյանը դատարան դիմելու հիմքեր ունենա։

Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N1269-Ն որոշման մեջ։ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ գյուղում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող կառույցներով (հիվանդանոցի շենք) զբաղեցրած 1,56 հեկտար մակերեսով սահմանազատված բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Արծվանիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1269-Ն որոշմամբ սխալ հաշվառման պատճառով անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է Արծվանիկ (Կապան) համայնքին: Որոշման նախագծի ընդունմամբ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (շենքշինությունների) սպասարկման տարածքը կհաշվառվի որպես պետական սեփականություն, որի արդյունքում կկարգավորվեն պետական սեփականության գույքի հետագա կառավարման իրավահարաբերությունները:
2004 թվականից պետական գրանցված իրավունքներ ունեցող պետական սեփականություն հանդիսացող գույքի՝ շենք շինությունների սպասարկման սահմանազատված տարածքը սխալ հաշվառման արդյունքում ենթաօրենսդրական ակտով անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է համայնքին և համարվում է համայնքային սեփականություն: Դրա արդյունքում պետական սեփականության գույքի հետագա տնօրինման, տիրապետման և օգտագործման գործառույթներն հնարավոր չէ իրականացնել Հայաստանի գործող օրենսդրությամբ:

Կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1269-Ն որոշման ընդունման պահին պետական սեփականություն հանդիսացող, հիվանդանոցի շենք-շինությունները արդեն իսկ ունեին սեփականության իրավունքի պետական գրանցում: Այդ իսկ պատճառով N1269-Ն որոշման հիմքով հնարավոր չէր պետական գույքի զբաղեցրած 1,56 հա տարածքի նկատմամբ իրականացնել համայնքային սեփականության պետական գրանցում և այն ներառել համայնքային սեփականության գույքի ցանկում: Նման պարագայում համայնքի ավագանին չի կարող կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N698-Ն որոշման N 2 հավելվածի 39րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով որոշում կայացնել համայնքային սեփականության գույքի ցանկից այն հանելու մասին։ Նախագծի ընդունմամբ պետական սեփականության գույքի զբաղեցրած 1,56 հա տարածքը ևս կհաշվառվի որպես պետական սեփականություն:
Պետական սեփականության գույքը իր սպասարկման տարածքով Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կտիրապետի և կօգտագործի պետությունը:

Իրավական ձևակերպումների ավարտից հետո անշարժ գույքը Սյունիքի մարզպետի աշխատակազմից կհանձնվի ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:

«Թալանի» 11% է ընդամենը վերականգնվել. 2025-ի կատարողականի զեկույցը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ Կառավարության 2025 թ. Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, որտեղ ուշագրավ դրվագ կար կոռուպցիայի դեմ պայքարի համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության մասին։

Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի մասին զեկույցում զետեղված պաշտոնական թվերը ցույց են տալիս ոչ այնքան հաջողություն, որքան խոր խնդիր. պետությանը պատճառված միլիարդավոր վնասի ֆոնին իրավապահներին հաջողվել է վերականգնել դրա միայն չնչին մասը։ Եթե թվերը դնենք կողք կողքի, կստացվի, որ 2025 թվականի ընթացքում արձանագրված 7,9 մլրդ դրամ վնասից փաստացի վերադարձվել է ընդամենը 895 մլն դրամ, այսինքն՝ մոտ 11,3 տոկոսը։ Մնացած գրեթե 88,7 տոկոսը դեռ չի վերականգնվել։

Զեկույցում հրապարակած տվյալներում բառացի նշված է. «Քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 643 քրեական վարույթ։ Ավարտված քրեական վարույթով՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արդյունքում և համայնքներին պատճառված վնասը կազմել է շուրջ 7,9 մլրդ ՀՀ դրամ, որից վերականգնվել է շուրջ 895 մլն ՀՀ դրամ, արգելանք է դրվել շուրջ 156 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի վրա, իսկ հանցագործությամբ պատճառված գույքի վնասի իրավաբանական անձանց պատճառված մասը կազմել է շուրջ 18 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 79 հազար ՀՀ դրամ»։

Այս տվյալներից պարզ է դառնում, որ, նույնիսկ եթե վերականգնված գումարին ավելացվի նաև արգելանքի տակ դրված 156 մլն դրամ արժողությամբ գույքը, միևնույն է, ընդհանուր ծավալի համեմատ արդյունքը մնում է սահմանափակ։ Այդ դեպքում էլ պետության վնասի վերադարձված կամ առնվազն ապահովված հատվածը կկազմի մոտ 13,3 տոկոս, այսինքն՝ ավելի քան 86 տոկոսը շարունակում է մնալ չփակված։

Թվերը փաստում են մեկ բան. կոռուպցիոն գործերի քանակը մեծ է, բայց ֆինանսական արդյունքը՝ համեստ։ 643 քրեական վարույթը ինքնին կարող է տպավորիչ թվալ, սակայն արդյունավետության իրական չափանիշը ոչ թե միայն հարուցված կամ քննված գործերի քանակն է, այլ պետությանը պատճառված վնասի վերականգնման աստիճանը։ Իսկ այստեղ պատկերը իրավապահների օգտին չէ։

Եթե կոռուպցիայի դեմ պայքարը գնահատվում է ոչ թե հայտարարություններով, այլ պետբյուջե վերադարձված գումարներով, ապա 2025 թվականի արդյունքները դժվար է արդյունավետ անվանել։ Միլիարդավոր դրամների վնասից փաստացի վերադարձվել է ընդամենը մոտ 11,3 տոկոսը»։

«Երբ Նիկոլ չլինի, սրանք ինչեր են ասելու հոգեբանական բռնության և պարտադրանքի մասին»․ Զարուհի Մուրադյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Երբ Նիկոլ չլինի, սրանք ինչեր են ասելու հոգեբանական բռնության և պարտադրանքի մասին»․ Զարուհի Մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Էս խմբակը բաց չի թողնում ինձ: Պատկերացրեք՝ երբ նիկոլ չլինի, սրանք ինչեր են ասելու հոգեբանական բռնության և պարտադրանքի մասին:
     Տցեք, պահելու եմ սրանք: Դուք տղամարդ չեք, նիկոլից հետո կյանք կա»։

«Երբ Նիկոլ չլինի, սրանք ինչեր են ասելու հոգեբանական բռնության և պարտադրանքի մասին»․ Զարուհի Մուրադյան

«Երբ Նիկոլ չլինի, սրանք ինչեր են ասելու հոգեբանական բռնության և պարտադրանքի մասին»․ Զարուհի Մուրադյան