
Եթե գնային քաղաքականությունը լավ լինի, մեր ընտանիքը չէ՝ ցանկացած ընտանիք կուզենա, որպեսզի ավելի մրցունակ լինի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ խմբակց…
Month: April 2026
Մոռացեք Արցախը, արգելեք եկեղեցին՝ Փաշինյանի նախընտրական ծրագիրը․ EADaily
Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը գրված է այնպես, կարծես հայոց պատմության վերջին տարիներն անցել են դրա հեղինակների կողքով․ գրում է EADaily-ն։
Այն անխռով հանգստությամբ հայտարարում է Ռուսաստանի Դաշնության հետ «փոխշահավետ և կառուցողական» հարաբերությունները պահպանելու և միաժամանակ Եվրամիությանն անդամակցելու ուղին շարունակելու մտադրության մասին։ Միակ խնդիրն այն է, որ նման կառուցվածքները դադարում են աշխատել այն պահին, երբ կողմերից մեկը, այս դեպքում Մոսկվան, նշում է թույլատրելիի սահմանները։
Երբ «Քաղաքացիական պայմանագիրը» նախընտրական ծրագրում շարունակում է խոսել «զուգահեռ գործընթացների» մասին, դա անամոթ խաբեություն է։
Իսկ Արցախի մասին ընդամենը մեկ հիշատակում կա, այն էլ՝ խորը թաղված, և սահմանափակվում է 10․000 տեղահանված ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելով։ Ըստ երևույթին, փաստաթղթի հեղինակների տեսանկյունից, տասնամյակներ շարունակ երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը ձևավորած հարցն այժմ վերջնականապես լուծվել է՝ հանվելով օրակարգից։
Աղբյուրը հիշեցնում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից լրագրողների հետ զրույցում արված հայտարարությունը, որ Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, իսկ Հայաստանն՝ Ադրբեջանի։ Ինչպես նշվում է, մեկ այլ քաղաքական համակարգում նման հայտարարությունները կարող էին դառնալ աշխատանքից ազատման պատճառ։ Ներկայիս քաղաքական համակարգում դրանք դառնում են ընդհանուր քաղաքականության մաս, որտեղ անվտանգության ավանդական պատկերացումները փոխարինվում են իրականության հետ որևէ կապ չունեցող կառուցվածքներով։
Սակայն «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրի ամենազգայուն և հիմնարար հատվածը վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն: Փաստաթղթում հստակորեն ներկայացված է օրակարգ, որը կոչ է անում «կաթողիկոսին թոշակի անցնել», Եկեղեցու կանոնադրության փոփոխությունների և Եկեղեցու ղեկավարի նոր ընտրությունների անցկացման: Այլ կերպ ասած՝ այն ներկայացնում է պետության ուղղակի միջամտություն եկեղեցական գործերին՝ քողարկված «բարեփոխում» անվան տակ։ Այս իրավիճակում պարզ է դառնում, որ խոսքը բարեփոխման մասին չէ, այլ՝ ենթարկեցման փորձի։ Ավելին, այս ենթարկեցումը վերաբերում է մի կառույցի, որը դարեր շարունակ մնացել է հայ ինքնության հիմնական սյուներից մեկը՝ անկախ նրանից, թե հայկական պետությունը որպես այդպիսին գոյություն ունեցել է, թե ոչ։
Ըստ երևույթին՝ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ձգտում է հայկական ինքնությանը վերաբերվել ճիշտ այնպես, ինչպես վերաբերել է Արցախին։ Հեգնական է, որ 2021 թվականի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները եղել են հակառակ ուղղությամբ։ Նույն ճակատագիրն, անկասկած, սպասում է նաև ներկայիս ծրագրային ուղեցույցներին՝ մի բացառությամբ. Նիկոլ Փաշինյանի «եկեղեցական բարեփոխման» վերաբերյալ խոստումները հենց այն են, որոնք նա կկատարի՝ քանդելով հայ ժողովրդի ազգային ինքնության և, հետևաբար, հայոց պետականության հիմքերը։
Աշխարհի նոր «կռվախնձորը»

Պակիստանում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ կայացած առաջին բանակցությունները, մեծ հաշվով, անարդյունք ավարտվեցին, իսկ Վաշինգտոնը որոշեց արգելափակել Հորմուզի նեղուցը։ Թեմ…
Աշխարհի նոր «կռվախնձորը»

Պակիստանում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ կայացած առաջին բանակցությունները, մեծ հաշվով, անարդյունք ավարտվեցին, իսկ Վաշինգտոնը որոշեց արգելափակել Հորմուզի նեղուցը։ Թեմ…
KPMG–ի կողմից «Ռենշին» ընկերության աուդիտը հաստատում է նրա ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը․ֆինանսական տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի ․/ԱՌԿԱ/․ «Ռենշին» ընկերության աուդիտը, որը հինգ տարի անընդմեջ իրականացվում է «Մեծ քառյակի» մեջ մտնող KPMG ընկերության կողմից, հաստատում է ընկերության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը, ասել է ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանը։
«Աուդիտի ընթացքում հաստատվում են այնպիսի առանցքային պարամետրեր, ինչպիսիք են կապիտալի համարժեքությունը, իրացվելիության մակարդակը և ակտիվների որակը: Ներդրողների համար սա նշանակում է ռիսկերի նվազեցում և երաշխիք, որ ընկերությունը գործում է միջազգային թափանցիկ ստանդարտներով», – ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
Խոսելով գործընկերների համար ամենամյա միջազգային աուդիտի գործնական արժեքի մասին՝ Չիչյանն ընդգծել է, որ միջազգային աուդիտը գործնական գործիք է բոլոր շահառուների համար:
«Բանկերի համար այն նվազեցնում է ռիսկի գնահատականը, ինչը թույլ է տալիս մեզ ներգրավել ֆինանսավորում ավելի մրցունակ պայմաններով։ Ինստիտուցիոնալ ներդրողների համար սա որոշումների կայացման հիմնական նախապայմանն է, որը հաստատում է ընկերության «առողջությունը»։ Գնորդների համար միջազգային աուդիտը փաստում է այն մասին, որ կառուցապատողը կայուն է և չունի ֆինանսական խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել շինարարության կանգին», – պարզաբանել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե «Ռենշինի» կորպորատիվ մշակույթի ո՞ր սկզբունքներն են օգնում ձևավորել ուժեղ թիմ և պահպանել կայունությունը երկարաժամկետ ու կապիտալատար նախագծերում՝ ֆինանսական տնօրենն ընդգծել է, որ«Ռենշինի» կորպորատիվ մշակույթը մեր հաջողության հիմնաքարն է, որը թույլ է տալիս արդյունավետ կառավարել կապիտալատար և երկարաժամկետ նախագծերը։
«Մեր թիմի ձևավորման հիմքում ընկած է պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և նորարարության սիներգիան, որտեղ յուրաքանչյուր մասնագետ գիտակցում է իր դերը ընկերության համաշխարհային հեղինակության կերտման գործում։ Մենք առանձնահատուկ կարևորում ենք միջազգային էքսպատների և բարձրակարգ կոնսուլտանտների ներգրավումը, ինչը թույլ է տալիս տեղայնացնել գլոբալ փորձն ու լավագույն ստանդարտները մեր բոլոր նախագծերում», – ասել է նա։
Միաժամանակ Չիչյանի խոսքով, ընկերությունը մեծապես ներդնում է թիմակիցների երկարաժամկետ խրախուսման համակարգերում՝ ձևավորելով կայուն և մոտիվացված «ուժեղ կորիզ», որն ունակ է տարիներ շարունակ հետևողականորեն իրականացնել Հայաստանի համար աննախադեպ մասշտաբի և բարդության ծրագրերը։
«Այս բաց և թափանցիկ հաղորդակցման միջավայրը, զուգորդված միջազգային փորձի հետ, նվազեցնում է գործառնական ռիսկերը և երաշխավորում մեր ստանձնած բարձր պարտավորությունների կատարումը», – եզրափակել է նա։
«Ռենշինը» քաղաքաշինական-ներդրումային ընկերություն է, որն իրականացնում է շուրջ 1 մլն քառ. մետր բարձրակարգ կառուցապատում՝ ավելի քան 1 միլիարդ դոլար ընդհանուր ներդրումների ծավալով: 2025 թվականի վերջի դրությամբ «Ռենշին» ընկերության ակտիվները կազմել են 133,5 մլրդ դրամ, սեփական կապիտալը՝ 13,7 մլրդ դրամ:
Հարցազրույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հղումով:
«Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար Ղումաշյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ
Ֆոն դեր Լեյենը ԵՄ գագաթնաժողովում կբարձրացնի Ռուսաստանի հետ Օրբանի կապերի հարցը․ Telex
Ֆոն դեր Լեյենը ԵՄ գագաթնաժողովում կբարձրացնի Ռուսաստանի հետ Օրբանի կապերի հարցը․ Telex
Թուրքիայում հայկական եկեղեցու հոգեւորականն այցելել է Խարբերդի, Մալաթիայի, Սիվասի հայ համայնքներ (ֆոտո)
Փոքր բիզնեսը հարկերից ազատելը սխալ մոտեցում է․ Խաչատուր Սուքիասյանի ճեպազրույցը՝ կետերով
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- ՌԴ-ի հետ հարաբերություններում 30 տարում միշտ եղել են խնդիրներ: Դա քաղաքական, դիվանագիտական գործընթաց է, որը արդեն որոշ ընթացք է ստացել, և ես կարծում եմ, համաշխարհային հարթակներում տիրող իրավիճակը կբերի նրան, որ ավելի ճիշտ որոշումներ կկայացվեն, որովհետև իրավիճակն ինքն էլ ունի թելադրող գործոններ։
- Ընդհանրապես հարաբերությունների սրման պատճառը հաճախ լինում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ձգտումը, որովհետև երբ Հայաստանը փորձում է ավելի անկախ որոշումներ կայացնել, սկսվում են ճնշումներ տարբեր երկրների կողմից։
- Աշխարհում ընդունված կարգ կա, որ եթե դու երկարաժամկետ պայմանագրեր ես կնքում, ապա ստանում ես ավելի ցածր գին, իսկ սրված իրավիճակներում գները կարող են բարձրանալ, բայց միջինացված գինը միշտ գոյություն ունի։
- ԵԱՏՄ-ն լավ հարթակ է եղել, սակայն Հայաստանի տնտեսության մոդեռնիզացիայի և ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծման արդյունքում հնարավոր է, որ հայկական արտադրանքը լայնորեն ներկայացվի նաև եվրոպական շուկաներում։
- Եթե որևէ գործարար Հայաստանից արտահանում է չհամապատասխանող ապրանք, դա լուրջ վնաս է թե՛ երկրի իմիջին, թե՛ տվյալ ընկերությանը, և նման հարցերը պետք է լուծվեն իրավական գործիքներով։
- Մենք պետք է անպայման մտնենք այն շուկաներ, որտեղ գործում են խիստ ստանդարտներ և ինստիտուցիոնալ պահանջներ, որովհետև հենց այդպես է կառուցվում կայուն և որակյալ տնտեսություն։
- Փոքր բիզնեսը ամբողջությամբ հարկերից ազատելը սխալ մոտեցում է, որովհետև դա խաթարում է մրցակցությունը և անհավասար պայմաններ ստեղծում տնտեսվարողների միջև։ Երբ որևէ գործունեություն չի հարկվում, դա մեծ հավանականությամբ հանգեցնում է ստվերային տնտեսության ձևավորմանը։
- Տնտեսվարողի և պետական կառավարման մտածողությունները տարբեր են․ բիզնեսմենը գործում է իր ռիսկով, իսկ պետությունը պատասխանատու է բոլորի համար։
- Պետությունը պետք է կառավարվի այլ սկզբունքներով, քան մասնավոր բիզնեսը, և պետական գործիչը պետք է առաջնորդվի ոչ թե շահույթով, այլ համակարգային պատասխանատվությամբ։
- Տարածաշրջանային համագործակցությունը կարող է նպաստել ընդհանուր տնտեսական աճին, քանի որ լոգիստիկ ծախսերի նվազումը հնարավորություն է տալիս ավելի մրցունակ գներով աշխատել։
- Եթե լոգիստիկան թանկ է, ապա ապրանքը ավտոմատ թանկանում է, իսկ հարևան երկրների միջոցով փոխադրումները կարող են զգալիորեն նվազեցնել այդ ծախսերը։
- Տարիներ շարունակ խոսվել է տարբեր ենթակառուցվածքային նախագծերի մասին, բայց իրական արդյունք չի գրանցվել, ինչը ցույց է տալիս, որ միայն հայտարարություններով հնարավոր չէ խնդիրներ լուծել։
