Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

 

Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։

 

 

 

 

 

 

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

 

Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանի և երկվորյակ եղբայրների միջադեպի գործով արդեն 2-րդ քննիչն է ազատվել պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի և երկվորյակ եղբայրների միջադեպի գործով արդեն 2-րդ քննիչն է ազատվել պաշտոնից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարը


Քաղաքականություն


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարը՝ այն համարելով կարևոր քայլ տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ։ 

Գուտերեշը բարձր է գնահատել երկու կողմերի զսպվածությունը և հակամարտությունը դիվանագիտական հուն տեղափոխելու պատրաստակամությունը։

ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ միայն երկխոսության և միջազգային իրավունքը հարգելով է հնարավոր հասնել կայուն խաղաղության։

Նա ասել է, որ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն անհրաժեշտ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։ ՄԱԿ-ի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանին և մյուս միջնորդներին հրադադարի հաստատման գործում ցուցաբերած օգնության համար։



«Ոչ մի տեղ նշան չկա, որ ճանապարհը փակ է». Մանուշ Եսայան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ոչ մի տեղ նշան չկա, որ ճանապարհը փակ է». Մանուշ Եսայան

Փաստաբան Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Տիգրան Ավինյան ու քպ, ինչքան եք ատում էս երկիրը ու էս երկրի քաղաքացիներին։
     ձեր վերարտադրվելը վերջնական կործանում է»։ «Նորմալ փողոցով գալիս ես ու ճանապարհը փակ լինելու պատճառով՝ ժամերով կանգնում. ամբողջ ճանապարհին ոչ մի տեղ որևէ ճանապարհային նշան չկա, որ ճանապարհը փակ է։ Սրանք անգրագետ, երկիր չսիրող իշանության կառավարման փաստեր են։ Ամոթ մեզ, որ այս ամեն ինչն ընդունում ենք և համարում նորմալ»,- նշվում է տեսանյութում։

«Շառլոտ»-ի տնօրենը աշխատակցին առաջարկել է 150 հազարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ

«Շառլոտ»-ի տնօրենը աշխատակցին առաջարկել է 150 հազարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ

Մեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն. ՆԳՆ


Հայաստան


ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 7-8-ը: Բացահայտվել է 180 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 81 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 10 դեպք՝ խարդախության,
  • 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 4 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 3 դեպք՝ ինքնիրավչության,
  • 2-ական դեպք՝ կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, սառը զենքի հայտնաբերման։

Բացահայտվել են բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենքի, զինամթերքի առգրավման, հրազենի մաքսանենգության, հրազենի ապօրինի շրջանառության, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, փաստաթղթի կեղծիքի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, հետամտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

  • 2 դեպք՝ բնակարանային գողության,
  • 1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 4 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։