Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում. նշում են ադրբեջանական աղբյուրները։
Համատեղ ասուլիսի ընթացքում երկրները քննարկել են երկկողմ հարաբերությունները նաև քննարկվել է ռուս-ուկրաինական պատերազմը։
Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ, խոսվել է երկու երկրների տարածքային ամբողջականության մասին։
«Ադրբեջանն ու Ուկրաինան աջակցել են և կշարունակեն աջակցել միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը բոլոր միջազգային կազմակերպություններում»,- մամլո ասուլիսի ընթացքում ասել է Իլհամ Ալիևը։
Զելենսկին առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ անցկացնել Ադրբեջանում։
«Մենք Ադրբեջանի նախագահին տեղեկացրինք, որ պատրաստ ենք եռակողմ բանակցությունների։ Նման հանդիպումներ արդեն տեղի են ունեցել Թուրքիայում, ապա Շվեյցարիայում՝ ամերիկացի գործընկերների մասնակցությամբ։ Իհարկե, եթե Ռուսաստանը պատրաստ է դիվանագիտության, մենք պատրաստ ենք մոտ ապագայում նման բանակցություններ անցկացնել Բաքվում», – նշել է նա։