
ԱԺ շենքի դիմաց անցկացված ակցիայի ընթացքում, որը կազմակերպվել էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման և թեմայի շուրջ ընդլայնված քննարկում…
Month: April 2026
Իշխանության ղեկին գտնվելն իմ ընկալումը չի փոխել․ Փաշինյան
Արա Աղանյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վեցերորդ օրը Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս եկավ տղամարդկանց 94 կգ քաշային Արա Աղանյանը:
Հայաստանի հավաքականի անդամը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում: Նա բարձրացրեց 167 կգ, 172 կգ ու 175 կգ: Այս վարժությունում Աղանյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Հրում վարժությունում Աղանյանը գլխավերևում պահեց 200 կգ ու 206 կգ: Այս ձևում նա երրորդն է:
Երկամարտի 381 կգ արդյունքով` Արա Աղանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
«Ինչի՞ց վախեցաք, որ քննարկումը հրապարակային պիտի լիներ ու շատ բաներ բացահայտվե՞ին»․ Թագուհի Թովմասյան
Ըստ Փաշինյանի՝ Արթուր Դավթյանը ընդդիմադիր է․ «Որ լավ ման գաք, կգտնեք»

Ըստ Փաշինյանի՝ Արթուր Դավթյանը ընդդիմադիր է․ «Որ լավ ման գաք, կգտնեք»
«Ջանքեր եմ գործադրել». Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի հետ «միանալու» մասին
Ինչ տարածքներ են հանրային գերակա շահ ճանաչելու

Երևանի Կասկադ համալիր մշակութային կենտրոնը ամբողջական և ֆունկցիոնալ տեսքի բերելու նպատակով նախատեսվում է որոշ տարածքների նկատմամբ սահմանել հանրային գերակա շա…
Պապիկյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ
Ղարաբաղի շարժումը ՀՀ-ին չի ծառայել, հպարտ եմ, որ երկիրը դուրս եմ բերել թակարդից․ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Այնպիսի բան է եղել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում պետք է խորոված չանե՞ն։ Այսօր հարյուրավոր փողոցներում խորոված են անում մարդիկ։ Եթե «կրիվետկա-փարթի» անեինք, կհասկանայի, կասեի՝ բա մեր երկրի ինքնությունը, ավանդույթները։
- Չեմ կարծում, թե մենք Ստեփանակերտի եկեղեցու ավերումը կդարձնենք միջազգային քննարկումների առարկա՝ պետական մակարդակով, և սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք։
- Ղարաբաղի շարժումը չի ծառայել ՀՀ-ին, հպարտ եմ, որ մեր երկիրը դուրս եմ բերել թակարդից։
- Չկա կարգավորում, որ ՀՀ-ում հոգևորականները դուրս են օրենքի դաշտից։ Եթե բոլոր քաղաքացիները եկամտահարկ են վճարում, հոգևորականներն էլ պետք է վճարեն։
- Երբ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերում նրա որոշմանը, բայց չհայտարարեցի, թե հաշտ եմ այդ որոշման հետ։ Ես բնականաբար նաև ջանքեր եմ գործադրել, և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի։
- Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է։ Ընդ որում՝ ամենաանհաջողակ ու ամենաանհաջող դաշնակցականը։
- Որ ասում են՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, կեղծ թեզ է։ Այս ընտրություններում մասնակցում է «Ուժեղ Հայաստանով»։

