«Ապագան արդեն եկել է»․ Հանչժոուի ռոբոտների կենտրոնում մեքենաները պարում են և բռնցքամարտում

Մենք արդեն սովորել ենք, որ խելացի մեքենաները կարող են տուն մաքրել, լվացք անել, պահեստում ապրանքներ դասավորել կամ բեռներ ու ծանրոցներ փոխադրել, բայց բռնցքամարտն ու պարը բոլորովին այլ մակարդակ են․․․

«Ցինկն արտահանում ենք, վերամշակում են, 2-3 անգամ թանկ մեզ են վաճառում». Նարեկ Կարապետյան

«Ցինկն արտահանում ենք, վերամշակում են, 2-3 անգամ թանկ մեզ են վաճառում». Նարեկ Կարապետյան

«ՀՀ-ն տարվա մեջ ներմուծում, օտար երկրներ է ուղարկում 60 մլն դոլար՝ 15 հազար տոննա ցինկապատ մետաղի համար, այն դեպքում, երբ մեր երկիրն արտահանում է 20 միլիոնի հում ցինկ»,- Չարենցավանում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Ցինկն արտահանում ենք, վերամշակում են, հետ են բերում, 2-3 անգամ թանկ մեզ են վաճառում. ի՞նչն է խնդիրը, որ մեր երկրում դա չենք անում. առաջնորդը»,- հավելել է նա:

Կադրեր՝ Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ հնչած կրակոցներից

Հրապարակվել են Վաշինգտոնի Hilton հյուրանոցում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի ժամանակ հնչած կրակոցների կադրերը։

Հիշեցնենք, որ զինված անձը ներխուժել էր սրահ և կրակ բացել։ Գաղտնի ծառայության աշխատակիցներն անմիջապես Դոնալդ Թրամփին և նրա կնոջը դուրս էին բերել, մյուս հյուրերը թաքնվել էին սեղանների տակ։

Նախագահը չի տուժել, սակայն գաղտնի ծառայության 1 աշխատակից վիրավորվել է։

Հարձակվողը 31-ամյա ուսուցիչ է Կալիֆոռնիայից, նա ձերբակալվել է։

Թրամփը չգիտի՝ արդյոք ինքն է եղել Washington Hilton հյուրանոցում կրակողի թիրախը (տեսանյութ)

Թրամփը չգիտի՝ արդյոք ինքն է եղել Washington Hilton հյուրանոցում կրակողի թիրախը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում ասել է, որ չգիտի՝ արդյոք ինքն էր Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի՝ Washington Hilton հյուրանոցում ընդունելության ժամանակ կրակողի թիրախը, թե ոչ։

«Ես չգիտեմ։ Ինձ այդպես թվաց։ Ես կարդացել եմ նրա արմատականության մասին։ Դատելով նրա գրածից՝ նա շատ բանի միջով է անցել։ Հավանաբար, բավականին հիվանդ տղա էր»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքն էր հրաձիգի թիրախը:

Նա նշել է, որ միջադեպի ժամանակ վնասվածք ստանալու վախ չի զգացել։ «Ես չեմ անհանգստացել։ Մենք ապրում ենք խելագար աշխարհում»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարի պաշտոնակատար Թոդ Բլանշը NBC News-ին տված հարցազրույցում հայտնլ էր, որ նախնական տվյալներով, կրակողի թիրախում ԱՄՆ վարչակազմի աշխատակիցներն էին։

Հարձակումից առաջ կասկածյալը գրել էր «մանիֆեստ», որում որպես թիրախներ նշել էր ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին. նա նաև հանդես էր եկել Թրամփի քաղաքականության դեմ։

Չի եղել բան՝ բեղերով մարդն ասի, Փաշինյանը չտա. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Հրազդանում ու Չարենցավանում

Չի եղել բան՝ բեղերով մարդն ասի, Փաշինյանը չտա. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Հրազդանում ու Չարենցավանում

Չի եղել բան՝ բեղերով մարդն ասի, Փաշինյանը չտա. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Հրազդանում ու Չարենցավանում

Չի եղել բան՝ բեղերով մարդն ասի, Փաշինյանը չտա. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Հրազդանում ու Չարենցավանում

Մայիսի 3-5-ը նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆ


Հայաստան


Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։

ՆԳՆ ոստիկանությունից խնդրում են հետևել ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը։

Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։