Իրանը միջնորդներին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների եռափուլ ծրագիրը․ Al Mayadeen

Այս մասին չէի գրի, եթե չհասկանայի, թե ինչքա՜ն մարդիկ են տառապում՝ Նիկոլ Փաշինյանի թատրոնում իրենց դերը խաղալիս։ Նրանք ձեզ երբեք չեն խոստովանի, բայց ծանր են ն…


Երևանի պետական համալսարանում ապրիլի 15-17-ին անցկացվեց «Կլիմայի փոփոխություն, արդարություն և մարդու իրավունքներ» միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպել էր ԵՊՀ-ի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը («Գլոբալ կամպուս Կովկասի»)՝ «Գլոբալ կամպուս Կենտրոնական Ասիայի» և Ժան Մոնեի «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն» եվրոպական հետազոտությունների գերազանցության կենտրոնի հետ համագործակցությամբ՝ «Right Livelihood» հիմնադրամի «Կլիմա և հակամարտություններ. հատուցում և կանխարգելում» ծրագրի շրջանակում։
Այս հոդվածը նվիրված է Կլիմայական դիմակայունության և անվտանգության հարցերին, որոնք քննարկվել են պանելային նիստի ընթացքում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի, Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյան Ամիրխանյանի և Թբիլիսիի պետական համալսարանի ներկայացուցիչ Նինո Լապիաշվիլի մասնակցությամբ։ Քննարկումը վարում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Արդարադատությունը և լավ կառավարումը կայուն խաղաղության և զարգացման համար» ամբիոնի վարիչ Աննա Խվորոստյանկինան։
«Կլիմայական արդարության առանցքում մարդն է իր իրավունքներով և անվտանգությամբ։ Անվտանգությունը մարդու իրավունքների հիմնարար բաղադրիչն է»,- նշեց Ինգա Զարաֆյանը։ Ամենամեծ ռրսկերի մասին վարողի հարցին ի պատասխան Ինգա Զարաֆյանը նշեց մաքուր և անվտանգ ջրի հասանելիության խնդիրը։ Նա ընդգծեց, որ մի շարք համայնքներ բախվում են ջրի լուրջ խնդիրների, իսկ որոշ դեպքերում անգամ զրկվել են ջրից, ինչը բերում է սոցիալական լարվածության։ Ինգա Զարաֆյանի համոզմամբ՝ համայնքների հետ աշխատելու փորձը ցույց է տվել, որ բնակիչները լավ տեղեկացված են կլիմայական ռիսկերի մասին, քանի որ անմիջականորեն բախվում են խնդիրներին և վնաս կրում, սակայն տարբեր պատճառներով շարունակում են կիրառել ավանդական մոտեցումներ իրենց գործնեության և ամենօրյա կյանքում։ Կա և’ ռեսուրսների, և’ ֆինանսների, և’ տեխնոլոգիաների պակաս։ Միևնույն ժամանակ, նրանց ձայնը միշտ չէ, որ լսելի է որոշում կայացնողների համար։

«Թեև գոյություն ունեն հանրային լսումների և գնահատման մեխանիզմներ, դրանք հաճախ չեն գործում արդյունավետ, հատկապես երբ բախվում են բիզնեսի շահերին։ Անհրաժեշտ է ապահովել, որ որոշումները հիմնվեն մասնագիտական գնահատականների և համայնքների բնակչության կարծիքների վրա, այլ ոչ թե միայն քաղաքական ազդեցությունների վրա» – նշեց նա։
Նա նաև կարևորեց անհատական, այլ ոչ թե կոլլեկտիվ պատասխանատվությունը որոշման ընդունման գործընթացում` ընդգծելով, որ որոշումներ ընդունող յուրաքանչյուր անձ պետք է պատասխանատվություն կրի իր ստորագրության համար։
Անդրադառնալով պետական աջակցությանը՝ Ինգա Զարաֆյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին բնական աղետների դեպքում որոշ ծրագրեր իրականացվել են, սակայն դրանք հաճախ սահմանափակ են և չեն լուծում հիմնարար խնդիրները։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ են ոչ միայն պետական, այլև համայնքային և միջազգային համատեղ ջանքեր՝ կլիմայական ռիսկերին դիմակայելու համար։
Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյան Ամիրխանյանն ընդգծեց, որ տարածաշրջանը գտնվում է Կուր-Արաքսի ավազանում, որտեղ ջրային համակարգերը փոխկապակցված են մի քանի երկրների միջև․ Թուրքիայից սկիզբ առնող Կուր գետը հոսում է Վրաստանով դեպի Ադրբեջան, իսկ Արաքսը, Թուրքիայի սահմաններից անցնելով, միանում է Կուրին։ Վերին հոսքերում կառուցվող խոշոր ջրամբարները կարող են զգալիորեն նվազեցնել Արաքսի ջրային հոսքը դեպի Հայաստան, ինչն ազդեցություն կունենա նաև հարևան երկրների վրա։

«Հայաստանը միակ երկիրն է, որի ամբողջ տարածքը գտնվում է Կուր-Արաքսի ավազանում։ Թեև տարածաշրջանը ընդհանուր առմամբ ջրով հարուստ է, իրականում կա ջրի կառավարման խնդիր․ ջուրը հաճախ օգտագործվում է անարդյունավետ, ինչը հանգեցնում է կորուստների», – նշեց նա։
Խնդիրը ոչ միայն կլիմայական է, այլ նաև կառավարման ու տարածաշրջանային համակարգման բացակայության։ «Մենք պետք է սովորենք ապրել ավելի քիչ ջրով․ սա իրականությունն է», – նշեց Ալեն Ամիրխանյանը։
Շատ երկրներում անվտանգության և շրջակա միջավայրի միջև կապը դեռևս թույլ է։ «Հաճախ ազգային անվտանգությունը սահմանափակվում է միայն սահմանային կամ արտաքին հարաբերություններով, մինչդեռ իրականում այն ներառում է նաև ներքին սպառնալիքները», – նշեց Ալեն Գասպարյան Ամիրխանյանը։
Նինո Լապիաշվիլին անրադարձավ Վրաստանում վերջին տարիներին կլիմայական խնդիրներին։ Նրա խոսքով՝ այս թեման լայն հասարակական քննարկման մաս դարձավ հատկապես 2023թ․ ողբերգական սողանքի դեպքից հետո։ «2023 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի Շովի լեռնային հանգստավայրում տեղի ունեցած սողանքը հանգեցրեց առնվազն 32 մարդու մահվան և մեծ վնաս հասցրեց ենթակառուցվածքներին», – ասաց նա։ Այդ դեպքից հետո կլիմայական համատեքստը դարձավ հանրային և քաղաքական քննարկումների առարկա։

Նինո Լապիաշվիլին ընդգծեց, որ փորձագետների կողմից ուսումնասիրված դեպքերը ցույց են տալիս արագ արձագանքման մեխանիզմների բացակայություն, ինչը որոշ դեպքերում կարող էր կանխել ողբերգությունները։ «Եթե արագ արձագանքման համակարգերը պատշաճ գործեին, հնարավոր կլիներ կանխել այսպիսի դեպքը», – նշեց նա՝ հավելելով, որ դրանք ուղղակիորեն կապված են կլիմայական փոփոխությունների ազդեցությունների հետ։
Նինո Լապիաշվիլին ասաց, որ կլիմայի փոփոխությունը ոչ միայն սպառնալիք է ինքնին, այլ նաև ուժեղացնում է արդեն գոյություն ունեցող խոցելիությունները։
Ապրիլ 27, 2026 at 15:34
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկիրը ցանկանում է Կիևի օգնությամբ ստեղծել «անօդաչուների արմադա»։ Այս հայտարարությունը հնչել է ՌԴ պաշտպանության նախարարության կողմից եվրոպական ձեռնարկությունների՝ Ուկրաինայի համար ԱԹՍ-ներ արտադրող ցուցակի հրապարակման ֆոնին։
Ուկրաինայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոյի հետ հանդիպման ժամանակ Տուսկը նշել է. «Անօդաչուների արմադա կառուցելու լեհական ծրագիրը կլինի մի նախագիծ, որին կաջակցի նաև Կիևը»։
Վարչապետի խոսքով՝ անօդաչու սարքերը ստեղծվելու են ինչպես լեհական, այնպես էլ եվրոպական միջոցների հաշվին։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է բանկային հատվածի ֆինանսական ցուցանիշների հրապարակման, մակրոտնտեսական ինդիկատորների թարմացման և կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ ազդակների ազդեցության ներքո։ Օրակարգում էին բանկերի շահույթի, միջազգային պահուստների, գնաճի և ոլորտից հարկային մուտքերի վերաբերյալ տվյալները։ Առանձնահատուկ ուշադրություն է կենտրոնացվել շուկայի կապիտալիզացիայի և ֆինանսական գործիքների ընդլայնման ռազմավարական ուղենիշների վրա։
1. Բանկային հատված. զուտ շահույթն աճել է մինչև 103,5 մլրդ դրամ
Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2026 թ.-ի I եռամսյակի արդյունքներով կազմել է 103,5 մլրդ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 2,3%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ապրիլի 20-ին հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա հրապարակված «ԱՌԿԱ» գործակալության տեղեկագրից։
Այս ցուցանիշը մնում է առանցքային ուղենիշ բանկերի աշխատանքի արդյունավետության և բիզնես մոդելների կայունության գնահատման համար։ Գործնականում այն կարող է նշանակել բանկերի՝ ներքին կապիտալ գեներացնելու կարողության պահպանում, ինչը կարևոր է հետագա վարկավորման, նորմատիվների կատարման և ռիսկերի ծածկման համար։
2. Միջազգային պահուստներ. ներմուծման ծածկույթը կազմել է 4,1 ամիս
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2026 թ.-ի մարտին աճել են մինչև 5,5 մլրդ դոլար՝ ապահովելով ներմուծման ծածկույթը 4,1 ամսվա մակարդակում։ Այս մասին նշվում է նախորդ շաբաթ հրապարակված Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – April 2026» տեսության մեջ։
Այս ազդակը կարող է աջակցել ֆինանսական համակարգի կայունությանը և պայմաններ ստեղծել արժութային շուկայի գործունեության համար՝ առանց կտրուկ անհամամասնությունների։
3. Արժութային շուկա. դրամը պահպանել է տատանումների չափավոր միջակայքը
Կենտրոնական բանկի տվյալներով՝ ապրիլի 20-ին դոլարի փոխարժեքը կազմել է 372,85 դրամ, եվրոյինը՝ 438,88 դրամ, ռուբլունը՝ 4,9588 դրամ։ Ապրիլի 23-ի դրությամբ դոլարը նվազել է մինչև 371,83 դրամ, եվրոն՝ մինչև 434,37 դրամ, իսկ ռուբլին՝ մինչև 4,9452 դրամ։
Արժութային շուկայի համար շաբաթն անցել է դոլարի սահուն և եվրոյի կտրուկ նվազման պայմաններում։ Նման դինամիկան կարող է պահպանել արժութային շուկայի աշխատանքային ռեժիմը, որտեղ առանցքային նշանակություն ունի արժութային ռիսկերի կառավարումը։
4. Կապիտալի շուկա. նպատակը՝ կրկնապատկել մինչև 1.3 տրիլիոն դրամ
Հայաստանի իշխանություններն ակնկալում են մինչև 2031 թվականը կապիտալի շուկայի արժեքի աճ մինչև 1,3 տրլն դրամ։ Այս մասին ապրիլի 22-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս նշաձողը կարող է ինստիտուցիոնալ շրջանակ սահմանել բանկերի, ներդրումային ընկերությունների և թողարկողների համար՝ կապիտալի շուկա դուրս գալու և ֆինանսավորում ներգրավելու երկարաժամկետ պլանավորման մասով։
5. Բանկային հատված և բյուջե. վճարումները հասել են 28,65 մլրդ դրամի
Հայաստանի բոլոր 17 առևտրային բանկերը 2026 թ.-ի I եռամսյակի արդյունքներով պետական բյուջե են փոխանցել 28,65 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակված 1000 խոշորագույն հարկատուների վճարումների վերաբերյալ հաշվետվությունից։
Սա խոսում է բանկային համակարգի՝ որպես բյուջետային մուտքերի զգալի աղբյուրներից մեկի և մակրոֆինանսական հավասարակշռության էլեմենտի դերի մասին։
6. Գնաճ. գների աճի 68%-ը բաժին է ընկել սննդամթերքին
Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – March 2026» տեսության տվյալների համաձայն՝ Հայաստանում մարտ ամսվա գնաճի 68%-ը ձևավորել են սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները։
Քանի որ պարենային բաղադրիչն ուղղակիորեն ազդում է սպառողական զամբյուղի վրա, գործնականում դա կարող է անդրադառնալ սպառողական պահանջարկի, տնային տնտեսությունների ծախսերի կառուցվածքի և ֆինանսական հաստատությունների կողմից գնաճային գործընթացների գնահատման վրա։
7. Ֆինանսական պրոդուկտներ և ենթակառուցվածքներ. պարտատոմսեր, քարտեր և վճարումներ
Յունիբանկը ապրիլի 20-ին հայտնել է 5 մլն դոլար ծավալով, տարեկան 5,6% եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման մասին։ Նույն օրը Ակբա բանկը ներկայացրել է միանգամից երկու պրեմիում դասի Mastercard քարտեր՝ World և World Elite: Նաև ապրիլի 20-ին ՎՏԲ (Հայաստան)-ը հայտարարել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար վճարման հնարավորությունների ընդլայնման մասին՝ էքվայրինգային և թվային ենթակառուցվածքների զարգացման հաշվին։
Նոր գործիքները կողմնորոշված են ինչպես ներդրողների, այնպես էլ մանրածախ հաճախորդների և զբոսաշրջային հոսքի ուղղությամբ։ Այս զարգացումները կարող են ուժեղացնել մրցակցությունը բանկերի միջև, ընդլայնել հաճախորդների հասանելիությունը ֆինանսական գործիքներին և աջակցել անկանխիկ տնտեսությանը։
Շաբաթվա ամփոփում
Շաբաթը ցույց տվեց, որ Հայաստանի ֆինանսական շուկան գործում է մակրոտնտեսական ցուցանիշների և ֆինանսական գործիքների զարգացման միջև հավասարակշռման ռեժիմում։ Առանցքային ազդակները ձևավորվել են բանկերի շահույթի, միջազգային պահուստների մակարդակի և գնաճի կառուցվածքի վերաբերյալ տվյալների միջոցով։
Հիմնական շեշտադրումը տեղափոխվում է բանկային հատվածի կայունության, կայունության պահպանման գործում արտաքին պահուստների դերի և կապիտալի շուկայի ինստիտուցիոնալ զարգացման վրա։ Լրացուցիչ նշանակություն են ձեռք բերում բանկերի պրոդուկտային լուծումները և վճարային ենթակառուցվածքների զարգացումը՝ որպես ֆինանսական շուկայի տարրեր։
Լոնդոնի «Տոտենհեմի» և Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Խավի Սիմոնսը հայտնել է, որ ստացել է լուրջ վնասվածք, որի պատճառով ստիպված կլինի բաց թողնել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը։
23-ամյա ֆուտբոլիստը սոցիալական ցանցերի իր էջերում հուզիչ գրառում է կատարել. «Ասում են՝ կյանքը երբեմն դաժան է լինում, և այսօր ես դա զգում եմ սեփական մաշկիս վրա: Իմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը: Անկեղծ ասած՝ սիրտս կոտրված է: Այս ամենում ոչ մի տրամաբանություն չկա: Միակ բանը, ինչ ես ցանկանում էի՝ իմ թիմի համար պայքարելն էր, և հիմա այդ հնարավորությունն ինձնից խլված է… Աշխարհի առաջնությանը մեկնելու շանսի հետ միասին:
Այս ամռանը ներկայացնել իմ երկիրը… այս հնարավորությունն այլևս բաց է թողնված: Ժամանակ կպահանջվի սրա հետ համակերպվելու համար, բայց ես կշարունակեմ լինել լավագույն թիմակիցը, որքան որ կարող եմ: Չեմ կասկածում, որ միասին մենք կհաղթենք այս ճակատամարտում: Ես կանցնեմ այս ճանապարհը՝ առաջնորդվելով հավատով, ուժով, համառությամբ և վստահությամբ՝ հաշվելով օրերը մինչև խաղադաշտ վերադառնալս: Համբերատար եղեք իմ հանդեպ»:
Սիմոնսը ծնկի խաչաձև կապանի վնասվածք է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ կայացած հանդիպման ժամանակ (1:0): Նա փոխարինվել է 63-րդ րոպեին, ընդ որում՝ ֆուտբոլիստին խաղադաշտից դուրս են բերել պատգարակով:
Նշենք, որ 2025/26 մրցաշրջանում Սիմոնսը «Տոտենհեմի» և «Լայպցիգի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Նիդերլանդների ազգային հավաքականի մարզաշապիկով տաղանդավոր կիսապաշտպանը հասցրել է մասնակցել 34 հանդիպման՝ ակտիվում գրանցելով 6 գոլ և 5 արդյունավետ փոխանցում: