Վաշինգտոնի գագաթնաժողովը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հաշտեցմանը․ Ալիև

Վաշինգտոնի գագաթնաժողովը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հաշտեցմանը․ Ալիև

Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ


Ակբա բանկի խորհուրդը Սոնա Իշխանյանին ընտրել է Ակբա բանկի խորհրդի նախագահի պաշտոնում: Սոնա Իշխանյանն ունի ավելի քան 24 տարվա մասնագիտական փորձ ներքին աուդիտի,…

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներին


Աշխարհ


Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանոթացել է մայիսի 4-ին տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներին:

Արայիկ Հարությունյանը շրջել է գագաթնաժողովի անցկացման սրահներով, տեղում ծանոթացել իրականացված և ընթացիկ նախապատրաստական աշխատանքներին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են գագաթնաժողովին ընդառաջ ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման և այլ ուղղություններով կատարված աշխատանքները:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է գագաթնաժողովի պատշաճ մակարդակով կազմակերպումն ու անցկացումը և տվել համապատասխան հանձնարարականներ աշխատանքների ամփոփման ուղղությամբ:



Իրանում ԱՄՆ-ի հարվածները անդառնալի վնաս են հասցրել բնական տարածքներում գտնվող հողերին․ IRNA

Նախնական տվյալներով՝ այն կարող է գնահատվել առնվազն 130 միլիոն դոլար․․․

«Ամբողջ Նիկոլ Փաշինյանը՝ մի գրառման մեջ»․ Վահագն Ավագյան

«Ամբողջ Նիկոլ Փաշինյանը՝ մի գրառման մեջ»․ Վահագն Ավագյան

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի նախկին անդամ Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամբողջ Նիկոլ Փաշինյանը՝ մի ֆեյսբուքյան գրառման մեջ․
     «Էս ուռոդը բերման է ենթարկվել»
     Հայ ժողովրդի հերոսը, որ իր մարմինը նվիրաբերել է իր ազգի պաշտպանության համար, թշնամու ռումբերի պայթյուններից դեմքը վնասել, բայց շարունակել է պայքարել հանուն իր ժողովրդի, նիկոլական պրոպագանդայի կողմից անվանարկվում է «ուռոդ» և ձերբակալվում Հայաստանը Ադրբեջան դառնալու Նիկոլի ծրագրին դեմ լինելու համար․
     ու հարյուրավոր հավանումներ, հավանաբար կեղծ օգտահաշիվներից, գուցե Բաքվում կամ օկուպացված Պոլսում տեղակայված տեղի «Իրազեկ քաղաքացիների միավորման» նման օֆիսներից, բայց այնուամենայնիվ հայկական վիրտուալ տիրույթում գործող և հայ իրավապահների պաշտպանության ներքո գտնվող․
     Եթե ոմանք դեռ չեն հասկանում, ապա սա լավագույն ցուցադրությունն է այն բանի, թե ինչ է սպասվելու մեզ, եթե հունիսի 7-ին Նիկոլը վերարտադրվի։ Ազգային հերոսները «ուռոդ կաշառակեր ահաբեկիչների» անվան տակ բանտերում են հայտնվելու, գուցե անգամ Բաքու տեղափոխվեն դատվելու և կովկասի թաթարների դեմ «ցեղասպանական» գործողություններ համար դատաստանի արժանանան։
     Եվ պատահական չէ, որ հարվածն իր վրա է վերցրել «Ուժեղ Հայաստանը», փաստացի միայն այս ուժն ունի ռեսուրսներ մրցակցելու ռեժիմի հետ և եթե նա էլ տապալվի բռնություններով և քարոզչությամբ, ապա ամեն ինչ վերջանալու է Հայաստանի համար։
     Այս հետապնդումններն ու բռնությունները պետք է հուշեն մյուս գաղափարական ուժերին ընտրապայքարից դուրս գալ ի աջակցություն «Ուժեղ Հայաստանի»՝ հասկացնելով ռեժիմին, որ իր ապօրինի գործողությունները ավելի մեծ հասարակական դիմադրության են արժանացնելու»։

Նրան որ իսկական թուրքերը չհաղթեցին, հաստատ չեն հաղթի նաև թուրքի գործակալները


Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Մի քանի օր առաջ Կանդազի հետ զրուցում էինք, ասաց՝ չգիտեմ, թե այս ծանր օրերին ինչ կլինի ինձ հետ, ինչքան ներ…

Աննա Հակոբյանը սպառնացել է դատական ​​​​հայց ներկայացնել Դանիել Իոաննիսյանի դեմ

Խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրել «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական վարույթի հարուցման նպատակով հաղորդում ներկայացնելու հնարավորությունը․․․

ԵՄ դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի ԱԳՆ է կանչվել երկրում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

Դեսպանը կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ հանդիպման՝ կապված նրա հայտարարության հետ, որ նա արել էր Վրաստանի վերաբերյալ Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կազմակերպած միջոցառման ժամանակ։

«Բրյուսելի նման գործողությունները և Վրաստանի վերաբերյալ արված հայտարարությունները խաթարում են գործընկերների միջև վստահությունը, վնասում վրաց-եվրոպական հարաբերություններին և ուղղված են դրանց դեմ», – նշել է Բոճորիշվիլին։

Նախարարը նաև ընդգծել է Վրաստանի կառավարության հետևողական պատրաստակամությունը կառուցողական երկխոսության համար և հայտնել, որ  Եվրամիության կողմից արդար և հարգալից վերաբերմունք է ակնկալում երկրի նկատմամբ։

Երևանի փոխքաղաքապետն այցելել է Ռոբերտ Էլիբեկյանին


Մշակույթ


Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն այցելել է Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին։

Նա շնորհավորել է անվանի նկարչին 85-ամյա հոբելյանի առթիվ՝ հղելով լավագույն բարեմաղթանքները։ Կարևորելով Ռոբերտ Էլիբեկյանի դերն ու արվեստի բնագավառում թողած նշանակալի ժառանգությունը՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ Երևանի պատվավոր քաղաքացիները մշտապես Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են։