«Փաշինյանի շարասյան զոհ Սոնա Մնացականյանի մասին հարցը լսելիս՝ դեն նետեց դիմակը»․ Անի Գևորգյան

«Փաշինյանի շարասյան զոհ Սոնա Մնացականյանի մասին հարցը լսելիս՝ դեն նետեց դիմակը»․ Անի Գևորգյան

Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անթիվ թիկնապահներով շրջող Աննա Հակոբյանը որոշել էր ասուլիս բեմադրել, լրագրողներին դասեր տալ, կնոջ իրավունքներից խոսել: Բայց Փաշինյանի շարասյան զոհ Սոնա Մնացականյանի ու իր չծնված երեխայի մասին հարցը լսելիս՝ դեն նետեց դիմակը:
     Սոնան ու իր չծնված երեխան կյանքի իրավունք չունեի՞ն…
     Ապրես, Զառա Դիլանյան ջան»։

Ֆոն դեր Լեյենը վաղաժամ է համարում Իրանի դեմ եվրապատժամիջոցների չեղարկումը

Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակներում ԵՄ-ն սև ցուցակում է ներառել երկրի մի քանի հարյուր անհատների և կազմակերպությունների․․․

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված և թշնամու կողմից գլխատված Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 30 տարեկան

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված և թշնամու կողմից գլխատված Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 30 տարեկան

Ավելի շատ վարկ՝ ավելի լավ կյա՞նք. ՀՀ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալն աճել է երկնիշ թվով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Հայաստանյան հասարակության կենսական հիմնխնդիրների շարքում վարկային բեռը շարունակում է մնալ ամենախոցելի հարցերից մեկը։ Քաղաքացիները շարունակաբար փորձում են իրենց բարեկեցությունն ապահովել՝ հասկանալով, որ որևէ իշխանություն, մեծ հաշվով, չի կարող էականորեն թեթևացնել իրենց վիճակը։


ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համար


Վարկային պարտավորությունները ձնագնդի նման աճում են՝ ընդգծելով սոցիալական լարվածությունը.

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2026թ․ փետրվարի վերջի դրությամբ Երևանում ՀՀ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալները մոտ ֏5․23 մլրդ, իսկ մարզերում՝ ֏2․02 մլրդ։

Այսպիսով, մայրաքաղաքում տրամադրվել է շուրջ 2․6 անգամ ավելի շատ վարկ։ Համեմատելով 2025թ․ փետրվարի վերջի տվյալների հետ՝ երևում է, որ վարկերի ծավալները Երևանում աճել են 18․3%-ով, իսկ մարզերում՝ 32%-ով։

Սակայն մարզերում արձանագրված աճը չի նշանակում, թե բնակչության բարեկեցությունը կտրուկ բարձրացել է։ Պարզապես վարկային պայմանները մարզերում ավելի բարենպաստ են, ինչի արդյունքում բոլոր մարզերում արձանագրվել է վարկերի ծավալների աճ։

Ամենամեծ աճը՝ 55%, գրանցվել է Տավուշի մարզում, իսկ ամենափոքր աճը՝ 19․1%, Վայոց ձորի մարզում։

Այս թվերը վկայում են, որ մարզերում վարկային ակտիվությունը դառնում է ավելի ընդգծված, սակայն դա ավելի շատ պայմանավորված է ֆինանսական հասանելիությամբ, քան սոցիալ-տնտեսական բարեկեցության իրական բարձրացմամբ։

Այսպիսով, վարկային բեռի աճը շարունակում է խորացնել հասարակության սոցիալական խնդիրները՝ ընդգծելով այն փաստը, որ քաղաքացիների առօրյա հոգսերը չեն մեղմվում քաղաքական գործընթացների ֆոնին։ Շատ վարկ վերցնելը բարեկեցության ցուցիչ չի կարող համարվել․ դա հաճախ պարզապես խորացնում է կախվածությունը ֆինանսական պարտավորություններից և մեծացնում սոցիալական լարվածությունը։ 

«ԱՄՆ-ի սխալ մոտեցումների պատճառով բանակցությունների նախորդ փուլը չի հասել իր նպատակներին»․ Արաղչի

«ԱՄՆ-ի սխալ մոտեցումների պատճառով բանակցությունների նախորդ փուլը չի հասել իր նպատակներին»․ Արաղչի

Վաշինգթոնի մոտեցումը հանգեցրել է Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլի ձախողմանը, թեև առաջընթացի նշաններ կային, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Բանակցություններում որոշակի տեղաշարժեր էին նկատվում։ Ամերիկացիների մոտեցումը հանգեցրել է նրան, որ բանակցությունների նախորդ փուլը չի հասել իր նպատակներին՝ չնայած գրանցված առաջընթացին»,- լրագրողներին ասել է Արաղչին՝ Սանկտ Պետերբուրգ ժամանելուն պես։

Նրա խոսքով՝ «բանակցություններում անհաջողությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից չափազանց շատ պահանջների և սխալ մոտեցումների պատճառով»:

«Մենք ստիպված էինք խորհրդակցություններ անցկացնել մեր բարեկամների հետ Պակիստանում՝ քննարկելու առկա իրավիճակը»,- ասել է Արաղչին։

Այսօրվանից սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն նվազեցված սակագները. ՀԷՑ

Տեղեկացնում ենք, որ 27.04.2026 թվականից հետո ներկայացված միացման հայտերի…

Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին. Ամստերդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին. Ամստերդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ