Աննա Հակոբյանը պատասխան հայցեր է նախապատրաստում «Անկախ դիտորդի» և Դանիել Իոաննիսյանի դեմ

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանձնարարել է իր փաստաբանական թիմին ուսումնասիրել «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու և Դանիել…

Աննա Հակոբյանը պատասխան հայցեր է նախապատրաստում «Անկախ դիտորդի» և Դանիել Իոաննիսյանի դեմ

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանձնարարել է իր փաստաբանական թիմին ուսումնասիրել «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու և Դանիել…

Սահմանապահներն առանց զրահաբաճկոնի են ծառայում, ինքնաձիգի պարունակներն էլ՝ պայուսակների մեջ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սահմանապահներն առանց զրահաբաճկոնի են ծառայում, ինքնաձիգի պարունակներն էլ՝ պայուսակների մեջ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Նախօրեին Սոնա Մնացականյանի մահվան տարելիցն էր», «Ես այլ հարցերի չեմ պատասխանում»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)

«Նախօրեին Սոնա Մնացականյանի մահվան տարելիցն էր», «Ես այլ հարցերի չեմ պատասխանում»․ Աննա Հակոբյան

«Հաշվի առնելով, որ վերջին շրջանում ձեզ հետ հնարավոր չէ հարցազրույցներ իրականացնել, խուսափում եք լրագրողների հարցադրումներից, մեկ-մեկ էլ արհամարհական եք արձագանքում, դրա համար հարցեր կան կուտակված, ուստի խնդրում եմ ձեզ անդրադառնալ մի շարք հարցերի, որոնք հուզում են քաղաքացիներին։ Նախօրեին լրացել է Սոնա Մնացականյանի ողբերգական ավտովթարի տարելիցը․․․»,- Աննա Հակոբյանը չթողեց լրագրողին ձևակերպել հարցը՝ ընդհատելով նրան․ «Բայց ես խնդրեցի և խնդրեցի հարգել իմ խնդրանքը»։ Լրագրողի դիտարկմանը՝ չեք ուզո՞ւմ այլ հարցերի անդրադառնալ, Հակոբյանը նշեց․ «Եթե ուզեի՝ նախապես այդ հայտարարությունը չէի անի և ձեզ չէի խնդրի։ Ես այլ հարցերի չեմ պատասխանում։ Եթե ձեզ չի հետաքրքրում այն, ինչի մասին հիմա ես ասում եմ, ազատ եք, ընտրությունը ձերն է»։

Իսրայելի նախկին վարչապետներ Յաիր Լապիդն ու Նաֆթալի Բենեթը միավորվել են՝ Նեթանյահուին տապալելու համար

Իսրայելի նախկին վարչապետներ Յաիր Լապիդն ու Նաֆթալի Բենեթը հայտարարել են իրենց կուսակցությունների՝ «Եշ Ատիդ»-ի և «Բենեթ-2026»-ի միավորման և Քնեսեթի թեկնածուների համատեղ ցուցակի պատրաստման մասին:

Ինչպես գրում է The Jerusalem Post-ը, սա կարող է փոխել ընտրությունների ընթացքը, որոնք, ինչպես սպասվում է, տեղի կունենան մինչև հոկտեմբերի վերջ:

Միավորված կուսակցությունը պաշտոնապես կկոչվի «Բե-Յախադ» («Միասին»)՝ Նաֆթալի Բենեթի գլխավորությամբ: Բենեթը կգլխավորի Իսրայելի խորհրդարանի թեկնածուների համատեղ ցուցակը:

Այս դաշինքի նպատակն է միավորել ընդդիմադիր դաշինքը և բարելավել վարչապետ Բենիամին Նեթանյահուին տապալելու հնարավորությունները, որը ձգտում է վերընտրվել 7-րդ անգամ:

 

Ես ինձ նվաստացած եմ զգում․ Աննա Հակոբյան


Աննա Հակոբյանը հայտարարել է, որ իրեն վիրավորված և նվաստացած է զգում այնպիսի ձևակերպումներից, երբ իրեն անվանում են Նոր Հայաստանի Սաշիկ: Լրագրողներից մեկն է աս…

«Դուք Նիկոլ Փաշինյանի կինն եք. որ մարդիկ ձեզնից բարեգործություն ստանան, ի՞նչ են մտածելու»․ լրագրողը՝ Աննա Հակոբյանին (տեսանյութ)

«Դուք Նիկոլ Փաշինյանի կինն եք. որ մարդիկ ձեզնից բարեգործություն ստանան, ի՞նչ են մտածելու»․ լրագրողը՝ Աննա Հակոբյանին

««Իմ քայլը» հիմնադրամը նախկինում ասոցացվում էր «Իմ քայլը» դաշինքի հետ, դուք այդ դաշինքով եք եկել իշխանության։ Դուք այսօր ասոցացվում եք ՔՊ-ի հետ և Նիկոլ Փաշինյանի կինն եք հանդիսանում. հիմա որ մարդիկ ձեզնից բարեգործություն ստանան, ի՞նչ են մտածելու, որ սա, օրինակ, «Ուժեղ Հայաստան»-ի համար է արվո՞ւմ, թե՞ ում համար, Քոչարյանի՞, կամ չգիտեմ»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանին։ «Այս հարցով խախտվում է իմ սահմանադրական իրավունքը՝ ազատ ընտրության և ազատ կամարտահայտության։ Չի կարելի դիմացի մարդու քաղաքական կողմնորոշումը, ընտրության ձևը, ընտրության իրավունքը հանրային քննարկման առարկա դարձնել՝ անկախ նրանից՝ ով է այդ մարդը։ Սահմանադրությամբ պաշտպանված է յուրաքանչյուր անձի՝ այդ թվում կանանց, այս կամ այն պաշտոնյայի կնոջ գաղտնի, ազատ կամարտահայտման իրավունքը և դա քննարկման առարկա չէ, և ցանկացած հարց դրա վերաբերյալ Սահմանադրության, էլ չեմ ասում էթիկայի, էլ չեմ ասում տակտի խախտում է»,- ի պատասխան նշեց Աննա Հակոբյանը և շարունակեց․ «Կին լինելուց բացի, հանրային դեմք լինելուց բացի, պաշտոնյայի կին լինելուց բացի և դրանցից բոլորից առաջ ես ՀՀ քաղաքացի եմ, ով ունի ազատ կամարտահայտման իրավունք։ Ես ունեմ իմ իրավունքը և դուք հիմա խախտում եք իմ իրավունքը»։

Աննա Հակոբյանը մտադիր է Դանիել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնել


Քաղաքականություն


«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ»-ի գործողությունների դեմ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու մտադրության մասին։ Նա նշել է, որ իր դեմ իրականացվում է թիրախավորված արշավ, որը խախտում է տարբեր օրենքներ և միջազգային կոնվենցիաներ, ներառյալ՝ մարդու իրավունքների և անձնական կյանքի անձեռնմխելիության հետ կապված դրույթները։

Աննա Հակոբյանը պնդում է, որ Իոաննիսյանի և նրա ներկայացրած կառույցի գործողությունները դուրս են իրավական վերահսկողության սահմաններից և վերածվել են իրավունքների կոպիտ խախտման։

Դանիել Իոաննիսյանը ավելի վաղ հայտարել էր, որ «Անկախ դիտորդը» դիմել է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին պատասխանատվության ենթարկել 15 տարբեր դրվագներով, որոնք վերաբերում են նախընտրական փուլում «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանը։

Այս իրավական վեճը տեղի է ունենում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ ակտիվ քննարկվում է բարեգործական հիմնադրամների դերը քաղաքական գործընթացներում։



Օրվա ամենահպարտ ու ամենաքեֆչի քաղաքապետը


Փաշինյանի Քաղաքացու օրը կազմակերպելու և նշելու համար ՔՊ-ական համայնքապետերը ջանք ու եռանդ չէին խնայել։ Իհարկե, օրվա ծախսերի համար անհրաժեշտ գումարները դուրս…

ՀՀ–ում առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1 տոկոսով. Գյուղատնտեսությունն անկում է գրանցել

Հատկանշական է, որ թեեւ եռամսյակի տվյալներով արտաքին առևտրարջանառություն…