Սահմանապահներն առանց զրահաբաճկոնի են ծառայում, ինքնաձիգի պարունակներն էլ՝ պայուսակների մեջ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսրայելի նախկին վարչապետներ Յաիր Լապիդն ու Նաֆթալի Բենեթը հայտարարել են իրենց կուսակցությունների՝ «Եշ Ատիդ»-ի և «Բենեթ-2026»-ի միավորման և Քնեսեթի թեկնածուների համատեղ ցուցակի պատրաստման մասին:
Ինչպես գրում է The Jerusalem Post-ը, սա կարող է փոխել ընտրությունների ընթացքը, որոնք, ինչպես սպասվում է, տեղի կունենան մինչև հոկտեմբերի վերջ:
Միավորված կուսակցությունը պաշտոնապես կկոչվի «Բե-Յախադ» («Միասին»)՝ Նաֆթալի Բենեթի գլխավորությամբ: Բենեթը կգլխավորի Իսրայելի խորհրդարանի թեկնածուների համատեղ ցուցակը:
Այս դաշինքի նպատակն է միավորել ընդդիմադիր դաշինքը և բարելավել վարչապետ Բենիամին Նեթանյահուին տապալելու հնարավորությունները, որը ձգտում է վերընտրվել 7-րդ անգամ:

Աննա Հակոբյանը հայտարարել է, որ իրեն վիրավորված և նվաստացած է զգում այնպիսի ձևակերպումներից, երբ իրեն անվանում են Նոր Հայաստանի Սաշիկ: Լրագրողներից մեկն է աս…
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ»-ի գործողությունների դեմ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու մտադրության մասին։ Նա նշել է, որ իր դեմ իրականացվում է թիրախավորված արշավ, որը խախտում է տարբեր օրենքներ և միջազգային կոնվենցիաներ, ներառյալ՝ մարդու իրավունքների և անձնական կյանքի անձեռնմխելիության հետ կապված դրույթները։
Աննա Հակոբյանը պնդում է, որ Իոաննիսյանի և նրա ներկայացրած կառույցի գործողությունները դուրս են իրավական վերահսկողության սահմաններից և վերածվել են իրավունքների կոպիտ խախտման։
Դանիել Իոաննիսյանը ավելի վաղ հայտարել էր, որ «Անկախ դիտորդը» դիմել է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին պատասխանատվության ենթարկել 15 տարբեր դրվագներով, որոնք վերաբերում են նախընտրական փուլում «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանը։
Այս իրավական վեճը տեղի է ունենում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ ակտիվ քննարկվում է բարեգործական հիմնադրամների դերը քաղաքական գործընթացներում։

Փաշինյանի Քաղաքացու օրը կազմակերպելու և նշելու համար ՔՊ-ական համայնքապետերը ջանք ու եռանդ չէին խնայել։ Իհարկե, օրվա ծախսերի համար անհրաժեշտ գումարները դուրս…