Պատերազմից հետո Ուկրաինան կարող է կորցնել իր տարածքի մի մասը. Ֆրիդրիխ Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ենթադրել է, որ Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի հաշտվել այն մտքի հետ, որ Ռուսաստանի հետ ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում իր տարածքների մի մասը կարող է մնալ Կիևի վերահսկողությունից դուրս։

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նա նման զիջումները կապել է Եվրամիությանը երկրի անդամակցության հեռանկարների հետ։

«Ինչ-որ պահի Ուկրաինան կստորագրի հրադադարի համաձայնագիրը, իսկ ավելի ուշ, հուսով եմ, նաև խաղաղության պայմանագիրը։ Այդ ժամանակ կարող է այնպես լինել, որ Ուկրաինայի տարածքի մի մասը դադարի լինել ուկրաինական»,- երկուշաբթի օրը Մարսբերգի Կառլոս Մեծի անվան գիմնազիայի աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասել է Մերցը։

«Եթե նախագահ Զելենսկին ցանկանում է սա հասցնել իր ժողովրդին, ստանալ մեծամասնության աջակցությունը և այդ հարցով հանրաքվե անցկացնել, ապա նա պետք է միաժամանակ ասի մարդկանց. «Ես ձեր առջև բացել եմ դեպի Եվրոպա տանող ճանապարհը»»,- հավելել է Մերցը։

Ուկրաինան ներկայումս ունի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
Գերմանիայի կանցլեր Մերցը հորդորել է զերծ մնալ արագ անդամակցության վերաբերյալ չափազանց մեծ լավատեսությունից՝ հայտարարելով, որ Ուկրաինան չի կարող միանալ միությանը, քանի դեռ պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ։ Նա ընդգծել է, որ Կիևը նախ պետք է կատարի ԵՄ անդամ երկրներին ներկայացվող որոշակի պայմաններն ու պահանջները, որոնք վերաբերում են նաև իրավունքի գերակայությանը և կոռուպցիայի դեմ պայքարին։

«Զելենսկին ցանկանում էր ԵՄ-ին միանալ 2027 թվականի հունվարի 1-ին։ Դա չի ստացվի։ Նույնիսկ 2028 թվականի հունվարի 1-ն դա անիրատեսական է»,- Reuters-ը մեջբերում է Մերցի խոսքերը։
Գործակալությունը հիշեցնում է, որ Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը արգելակվում էր նաև Հունգարիայի անհամաձայնության պատճառով, սակայն այն կարող է արագանալ հիմա, երբ Վիկտոր Օրբանի իշխող կուսակցությունը պարտություն է կրել խորհրդարանական ընտրություններում:

«Տեսեք-տեսեք՝ հիշել է Սահմանադրությունը, մարդու իրավունքներից է խոսում». Սաթիկ Սեյրանյան

«Տեսեք-տեսեք՝ հիշել է Սահմանադրությունը, մարդու իրավունքներից է խոսում». Սաթիկ Սեյրանյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սրանք լկտի ստախոսներ, տգետ, ցինիկ և արյան վրա խրախճանք անողներ են… Ասուլիս է տալիս՝ լկտիաբար ստելով, ու տեսեք-տեսեք՝ հիշել է Սահմանադրությունը, կանանց և առհասարակ՝ մարդու իրավունքներից է խոսում… Բոլոր այն 5000 տղաները, որոնց զոհաբերեցիք, Սոնա Մնացականյանը, Արմեն Գրիգորյանը, որին դատարանի դահլիճում մահվան հասցրեցիք, ևս ունեին իրավունքներ… Երբ իրենց պետք է՝ հիշում են Սահմանադրությունը, երբ պետք է՝ ոտքերն են սրբում այդ նույն Սահմանադրության վրա…»:

Թրամփը մտադիր է ապրիլի 27-ին քննարկել Իրանի վերաբերյալ հետագա գործողությունները․ Axios

ԱՄՆ առաջնորդը նախատեսում է քննարկել բանակցություններում ստեղծված անելանելի դրությունն ու պատերազմում հաջորդ քայլերի հնարավոր տարբերակները․․․

Չինաստանն արգելափակել է Meta-ի՝ 2 միլիարդ դոլարով Manus արհեստական բանականության ստարտափը գնելու գործարքը

Այսօր՝ երկուշաբթի, Չինաստանի Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեն (NDRC) հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կարգադրելով չեղարկել գործարքը․․․

«30 տարի ադրբեջանական հետախուզությունը չկարողացավ գտնել Կանդազին, հայ ոստիկանները «կարողացան»». Արման Պետրոսյան

«30 տարի ադրբեջանական հետախուզությունը չկարողացավ գտնել Կանդազին, հայ ոստիկանները «կարողացան»». Արման Պետրոսյան

44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «30 տարի ադրբեջանական հետախուզությունը չկարողացավ գտնել և վնասազերծել Կանդազին։
     Բայց այսօր հայ ոստիկանները «կարողացան»։
     Մի քանի ժամում։
     Սա՞ է մեր ուժը։
     Պարզ հարց՝ եթե հակառակորդը չկարողացավ կոտրել, ինչո՞ւ ենք մենք փորձում կոտրել մեր լեգենդներին։
     Սա այն Հայաստանը չէ, որի համար կռվել է Կանդազը։
     Ուժեղ Հայաստանում հերոսներին չեն բռնելու։
     Չեն տանելու։
     Չեն կոտրելու։
     Ուժեղ Հայաստանում հերոսներին արժևորելու են։
     Հավերժ հետախույզը»:

Ինչու է ասուլիս հրավիրել Աննա Հակոբյանը. ինչ է պատմել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը այսօր հրատապ ասուլիս էր հրավիրել, որ հայտարարի, թե «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության գործողությունները խախ…

Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները

Աջափնյակ վարչական շրջանում, Միքայել Միրզոյանի անվան երաժշտական և թիվ 188 հանրակրթական դպրոցների հարակից տարածքում, ընթանում են նոր կենտրոնի՝ «Արև Արենա» բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները։

 

Բացառիկ այս կառույցի մասնակի վերանորոգման և տեխնիկական վերազինման արդյունքում ձևավորվում է նոր մշակութային հարթակ, որը նախատեսված է՝

 

* համերգային ծրագրերի,

* ամառային ճամբարների,

* ցուցահանդեսների,

* մշակութային-կրթական ժամանցի այլ ծրագրերի իրականացման համար։

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել 39 համարի ավտոբուսում․ նոր մանրամասներ

ABC Media-ին մանրամասներ են հայտնի դարձել 39 համարի ավտոբուսում երեկ տեղի ունեցած միջադեպի մասին։ 

Մեզ պատմեցին, որ ավվտոբուսի վարորդը չի հարձակվել չվճարած երեխայի վրա։  Նա բարկացել ու նկատողություն է արել մեկ այլ ուղևորի, որը հարձակվել է այդ անչափահ երեխայի մոր վրա: 

Ականատեսները մեր խմբագրությանը փոխացնել են, որ ավտոբուսում երկու երեխա են եղել, որոնք կռվել են միմյանց հետ։

«Երկու երեխաներից մեկը կարծես աուտիզմ ուներ, ագրեսիվացավ ու հարվածեց մյուս երեխային։ Մինչ բոլորն իրավիճակն ուզում էին իրենց ձեռքը վերցնել՝ մի տղամարդ տեղից գոռաց աուտիզմ ունեցող երեխայի մոր վրա, ասելով՝ «հիվանդ երեխուդ տանից մի հանի»։ Միայն այդ պահին վարորդը միջամտեց ու բարկացավ այս տղամարդու վրա հորդորելով՝  նախ չգոռալ կնոջ վրա, ապա երեխային  հիվանդ չանվանել։ Վարորդը մինչ այդ լուռ էր, տեսանյութեր կան, կարող եք պահանջել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից»,-պատմեց ականատեսը։

Մեզ նաև տեղեկացրին, որ վարորդն ուղևորների հետ ողջ ընթացքում չի վիճել, չվճարողներին զգուշացրել է վճարել, եթե չեն վճարել չի շարունակել պնդել, լուռ իր աշխատանքն է կատարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ավագանու անդամ Սոնա Աղեկյանը լացող երեխայի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել՝ կից գրելով, թե վարորդը հարձակվել է երեխայի վրա։

Մենք զրուցեցինք նաև ավագանու անդամի հետ․ պարզ դարձավ, որ տեսանյութն ու տեղեկությունը նրան մեկ այլ տղամարդ է փոխանցել։

Ավելի վաղ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն հերքել էր տեղեկությունը, թե վարորդը հարձակվել է երեխայի վրա ու պահանջել է վճարել։ 

Մեծամորի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինի


Բիզնես


«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 23:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի բաժանորդների ջրամատակարարումը: