Կարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունից

Ավարտվել է Փարիզում «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի մասնակցությունը, որը կարևոր հանգրվան էր Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունից։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից: «Այս ձևաչափում Հայաստանի ներկայությունը ոչ միայն վկայում է մեր երկրի նկատմամբ աճող վստահության մասին, այլև ընդգծում է մեր դերակատարության բարձրացումը գլոբալ բնապահպանական օրակարգում։

 

G7-ը համախմբում է համաշխարհային քաղաքական և տնտեսական գործընթացների առանցքային դերակատարներին, և այս հարթակում մեր մասնակցությունը հնարավորություն տվեց ներկայացնելու Հայաստանի առաջնահերթությունները և նպաստելու դրանց շուրջ միջազգային քննարկումների ձևավորմանը։

 

Մեր երկրի մասնակցությունն առանձնահատուկ նշանակություն ուներ նաև այն առումով, որ Հայաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի՝ COP17-ի առաջիկա հյուրընկալող երկիր։ Այս հանգամանքը մեր առջև դնում է բարձր պատասխանատվություն՝ ակտիվորեն ներգրավվելու միջազգային գործընթացներում, ամրապնդելու գործընկերային կապերը և ձևավորելու համախմբված մոտեցումներ՝ ուղղված կենսաբազմազանության պահպանությանը և կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը։

 

Հանդիպումների ընթացքում վերահաստատեցի Հայաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալու որպես նախաձեռնող և վստահելի գործընկեր, ինչպես նաև ներկայացրեցի մեր առաջնահերթությունները՝ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի արդյունավետ իրականացման ապահովման և բազմակողմ գործընթացների միջև փոխգործակցության ուժեղացման համատեքստում։

Համոզված եմ, որ այս հանդիպման շրջանակում ձևավորված համագործակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները էական ներդրում կունենան ինչպես COP17-ի հաջող կազմակերպման, այնպես էլ դրա արդյունքների երկարաժամկետ ազդեցության ապահովման գործում»,- նշված է գրառման մեջ։

Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով

Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Խ-ն, Մ.Խ-ն, Ն.Խ-ն և Կ.Խ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից 2026 թվականի ապրիլի 11-ին կազմակերպված հավաքին հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովելու շարժառիթով, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասներին, խոստանալով հավաքին մասնակցելուց հետո մասնակցության համար յուրաքանչյուրին տալ 10.000-ական դրամ:

Այնուհետև, ապրիլի 11-ին Ա.Խ-ի կողմից վարձակալած, տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենայով ընտանիքի անդամները Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրից կազմակերպել են մի խումբ անձանց տեղափոխումը Երևան, որտեղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպված հավաքին մասնակցելուց հետո նրանք վերադարձել են Փոքր Մանթաշ և ստացել հավաքին մասնակցելու համար նախապես խոստացված 10.000-ական դրամ գումարները:

Ա.Խ-ի, Մ.Խ-ի, Ն.Խ-ի և Կ.Խ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Ա.Խ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, Մ.Խ-ի և Ն.Խ-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, իսկ անչափահաս Կ.Խ-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը:

Նախաքննությունը շարունակվում է»:

Մասսայական վթար NASCAR-ում. Տալլադեգայի մրցուղում 27 մեքենա է բախվել

Բախման հետևանքով տարածքը պատվել է ծխի հաստ շերտով, իսկ մրցավազքը դադարեցվել է՝ վազքուղին մաքրելու և մեքենաների տեխնիկական վիճակը գնահատելու նպատակով․․․

Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրային հեռուստաընկերությունը

Որոշում եմ կայացրել դադարեցնել համագործակցությունս Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության  հետ և լուծել գործող պայմանագիրս․ այս մասին հայտնել է հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը։

«Հեռուստաընկերության ղեկավարը հանձնարարեց ինձ փոխարինել մեկ այլ հաղորդավարով այն հաղորդման մեջ, որի առաջին թողարկումն արդեն նկարահանված էր։ Պատճառը՝ աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտներից մեկի՝ Lang Lang-ի, ով Հայաստան էր հրավիրված պետական միջոցներով, ինչպես նաև Սերգեյ Սմբատյանի հետ իմ իրականացրած հարցազրույցը, որը նախատեսվում էր հրապարակվել սոցիալական հարթակներում։ Նշեմ, որ իմ աշխատանքային պայմանագրում դա արգելող որևէ կետ չկա։

Ակնհայտ է, որ այս որոշումը դուրս էր մասնագիտական հարաբերությունների շրջանակից և պայմանավորված էր անձնական փոխհարաբերություններով։

Այսպիսով՝ չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար։

Հավելեմ, որ մեր վերջին հանդիպման ժամանակ Հովհաննես Մովսիսյանը անձամբ է ինձ հայտնել հենց այս պատճառաբանությունը։

Հատկանշական է, կամ գուցե պարադոքսալ, որ համերգը նկարահանվել է հենց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության պատվերով և ստեղծագործական անձնակազմով։

Ես միշտ զերծ եմ մնացել խաղատներ ու վնասակար սովորություններ գովազդելուց, մրցակցային դաշտում գտնվող այլ հեռուստաընկերությունների հետ համագործակցելուց, քաղաքական որևէ գործընթացի մասնակցելուց, և դա եղել է իմ անձնական որոշումը։ Փոխարենը՝ միշտ սիրով ընդունել եմ այն մասնագիտական առաջարկները, որոնք մշակութային են և ինձ համար հետաքրքիր։ Իմ այս իրավունքը սահմանափակելն անընդունելի եմ համարում։

Շնորհակալություն Առաջին Ալիքում աշխատող իմ գործընկերներին՝ գեղեցիկ ու հետաքրքիր համագործակցության համար։ Հույս ունեմ՝ մի օր կհանդիպենք արդար աշխատանքային մթնոլորտում։

Առաջին Ալիքը շարունակելու է մնալ իմ տունը, և թեև այս պահին հեռանում եմ, բայց տունդարձի ճամփան չեմ մոռանալու։ Սիրում եմ իմ բոլոր արդարամիտ գործընկերներին, իսկ մյուսներին՝ ներում՝ հուսալով, որ լավ չեն հասկանում, թե ինչ են անում»,- գրել է նա։

Պարսից ծոցի երկրների տնտեսական խոցելիությունը․ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ նավթագազային կախվածության խորքային հետևանքները

Վերջին տարիներին գերիշխում էր այն տեսակետը, որ Պարսից ծոցի երկրները բավարար չափով պաշտպանված են, հարուստ են և ունեն զգալի դիմադրողականություն արտաքին ցնցումների նկատմամբ։ Սակայն, նույնիսկ ոչ տևական պատերազմն ամբողջությամբ խոցելի է դարձրել այդ երկրներին։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ, չնայած նավթադոլարների հսկայական մուտքերին, Ծոցի երկրները չեն կարողացել ժամանակին ձևափոխել իրենց տնտեսությունները և դուրս գալ նավթագազային կախվածությունից.

Պարսից ծոցի երկրներից Քուվեյթի ՀՆԱ-ի շուրջ 57%-ը պատկանում է նավթային ոլորտին։

Նավթային կախվածությամբ երկրորդ տեղում Օմանն է՝ 50% մասնաբաժնով։ Երրորդ հորիզոնականում Սաուդյան Արաբիան է, որտեղ ՀՆԱ-ում նավթային ոլորտի մասնաբաժինը կազմում է 37%։

Ծոցի մյուս երկրներում՝ ԱՄԷ-ում, Բահրեյնում և Եմենում, այդ մասնաբաժինը կազմում է 30%։ Սա Ծոցի մյուս երկրների համեմատ նվազագույն ցուցանիշն է, սակայն նույնիսկ այդ պարագայում տնտեսությունների համար բավականին նշանակալի և ռիսկային կախվածություն է։ 

Պարսից ծոցի երկրների հիմնական խոցելիությունը պայմանավորված է տնտեսության ոչ բավարար դիվերսիֆիկացմամբ։ Երբ ՀՆԱ-ի մեծ մասը ձևավորվում է նավթագազային ոլորտից, ցանկացած պատերազմ,  աշխարհաքաղաքական լարում, արտահանման խափանում կամ գների տատանում արագ փոխանցվում է ամբողջ տնտեսությանը։

Այսինքն՝ բարձր եկամուտներն ինքնին դեռ չեն նշանակում կայունություն, եթե այդ եկամուտները ձևավորվում են սահմանափակ թվով հումքային աղբյուրներից։ Նավթային կախվածությունը կարճաժամկետում կարող է ապահովել մեծ ֆինանսական հոսքեր, բայց երկարաժամկետում մեծացնում է խոցելիությունն արտաքին շոկերի նկատմամբ։

Իրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել նոր դիվանագիտական առաջարկ


Քաղաքականություն


Axios-ը գրում է, որ Իրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել նոր դիվանագիտական առաջարկ, որի նպատակն է վերջ դնել ծովային շրջափակմանը և վերաբացել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։ Այս նախաձեռնության առանցքային առանձնահատկությունը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները երկրորդ պլան մղելն է՝ փորձելով արագացված կարգով հասնել պատերազմի ավարտին և տնտեսական շնչահեղձության դադարեցմանը։

Ներկայիս դիվանագիտական փակուղին պայմանավորված է Թեհրանի ներսում առկա լուրջ տարաձայնություններով։ Իրանական ղեկավարությունը չի կարողանում միասնական հայտարարարի գալ, թե որքանով է պատրաստ զիջումների գնալ միջուկային հարցում։ Նոր առաջարկը, որը փոխանցվել է պակիստանցի միջնորդների միջոցով, թույլ կտա շրջանցել այդ թեման և կենտրոնանալ անմիջական ճգնաժամի հաղթահարման վրա։

Սակայն Սպիտակ տան համար այս տարբերակը երկսայրի սուր է։ Թեև նեղուցի վերաբացումը կլիցքաթափի տարածաշրջանը, շրջափակման վերացումը կարող է զրկել նախագահ Թրամփին իր հիմնական լծակից։ ԱՄՆ վարչակազմի գլխավոր նպատակներից են մնում Իրանի հարստացված ուրանի պաշարների դուրսբերումը և հարստացման գործընթացի կասեցումը։ Առանց տնտեսական ճնշման՝ Թրամփի համար դժվար կլինի Թեհրանին պարտադրել այս պայմանները հետագա փուլերում։



Սպիտակ տունը լիարժեք անվտանգություն չի ապահովել այն ընդունելության ժամանակ, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը․ WP

Ինչպես նշում է պարբերականը, սովորաբար այն միջոցառումները, որոնց մասնակցում են երկրի նախագահն ու կառավարության անդամները, դասվում են հատուկ նշանակության իրադարձությունների շարքին և ստանում անվտանգության համապատասխան կարգ․․․

Պետբյուջեի միջոցներով Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել


Տեսանյութեր


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով, պետական բյուջեի միջոցներով Գյումրի քաղաքում ասֆալտապատվում է Բագրատունյաց օղակը և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարող փողոցը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարը գրառմանը կից՝ նաև տեսանյութ է հրապարակել։