Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2009 թվականին ծնված Հայկանուշ Խաչատրյանը․ հայտնում են Ոստիկանությունից։

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։

Վերջին շրջանում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցությունն աննախադեպ ակտիվացել է. Փաշինյանը՝ Նիդերլանդների վարչապետին

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Նիդերլանդների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն…

Ֆինանսների փոխնախարարը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքը

Էդգար Մկրտչյանը բացման խոսքով հանդես է եկել «Ֆինանսավորման բացերի լրացում…

«Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում»․ Լուսինե Թովմասյանը լքում է Հ1-ը


Որոշում եմ կայացրել դադարեցնել համագործակցությունս Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության հետ և լուծել գործող պայմանագիրս։ Հեռուստաընկերության ղեկավարը հանձն…

Համաշխարհային ռազմական ծախսերը 2025 թվականին հասել են ռեկորդային մակարդակի․ SIPRI

Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն` hամաշխարհային ռազմական ծախսերը 2025 թվականին աճել են մինչև 2.887 տրիլիոն դոլար։

2025 թվականին համաշխարհային ռազմական ծախսերի կեսից ավելին բաժին է ընկել 3 երկրի՝ ԱՄՆ-ին, Չինաստանին և Ռուսաստանին։ Այս երկրները միասին ծախսել են 1.48 տրիլիոն դոլար, ինչը կազմում է համաշխարհային ընդհանուր գումարի 51 տոկոսը։

Ինստիտուտը նշել է, որ պաշտպանության վրա համաշխարհային ռազմական ծախսերը 2025 թվականին աճել են՝ հասնելով 2.88 տրիլիոն դոլարի։ Մասնագետները նշել են, որ այս ցուցանիշն աճել է 11-րդ տարին անընդմեջ։ Ավելին՝ համաշխարհային ՀՆԱ-ում ռազմական ծախսերի բաժինը հասել է 2.5 տոկոսի, ինչը ամենաբարձր մակարդակն է 2009 թվականից ի վեր։

«2025 թվականին համաշխարհային ռազմական ծախսերի աճի մեծ մասը պայմանավորված էր Եվրոպայով։ Այնտեղ ծախսերն աճել են 14%-ով՝ հասնելով 864 միլիարդ դոլարի։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումը 2022 թվականի սկզբին փոխել է այն, թե ինչպես են եվրոպական երկրներն ընկալում իրենց սեփական անվտանգությունը։ Եվրոպական շատ կառավարություններ վախենում են, որ Ռուսաստանը կարող է ավելի լայն սպառնալիք ներկայացնել Ուկրաինայից դուրս։ Ի պատասխան՝ եվրոպական պետությունները, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի անդամները, ավելացնում են ռազմական ծախսերը՝ իրենց զինված ուժերը հզորացնելու և հետագա ագրեսիան կանխելու համար»,- նշվում է զեկույցում։

Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց՝ «Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցելու նպատակով. ՔԿ

Ա.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու…